Երեւանի ավագանին հաստատել է 2 անգամ արդեն հաստատած որոշումը. 2019 թվից այն կյանքի չի կոչվում

Երեւանի ավագանու մարտի 16-ի նիստում արդեն 3-րդ անգամ քննարկվում էր միեւնույն նախագիծը, այն «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհուրդ ստեղծելու եւ կանոնադրության մեջ կարգավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին էր:

Նախագիծը, որն ընդունվեց, ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Արման Անտոնյանը պարզաբանեց հաստատված նախագիծը կրկին օրակարգ բերելու, տեւական ժամանակ այն կյանքի չկոչելու պատճառները: 

Բանն այն է, որ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման մոդելի՝ կանոնադրության համապատասխան փոփոխության նախագիծը քննարկվել ու հաստատվել էր դեռեւս 2019 թվականի փետրվարի 9-ի Երեւանի ավագանու նիստում: Այն ժամանակ, սակայն ավագանու որոշ անդամներ պարզաբանել էին, թե որոշակի հստակեցումների կարիք կա՝ առաջարկել էին փոփոխություններ անել, աշխատել նախագծի վրա: Արման Անտոնյանի խոսքով, սակայն շուրջ 1.5 տարվա ընթացքում որեւէ գործընթաց այդ ուղղությամբ չէր էլ մեկնարկել: 

«Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ձեւավորման խոչընդոտներն ու Երեւանի ավագանու որոշումներն անտեսելը դրսեւորվում էին անմիջականորեն տվայլ ոլորտը համակարգող Երեւանի նախկին փոխքաղաքապետի կողմից (խոսքը՝ Տիգրան Վիրաբյանի մասին է՝ հեղ.): Դա ակնհայտ էր նաեւ այն ժամանակ Երեւանի ավագանու նիստերին»,-մանրամասնելով որոշումը կյանքի չկոչելու պատճառները ասաց նա:

Նկատենք՝ գրեթե 1.5 տարի անց որոշակի փոփոխություններ անելուց հետո, 2020 թվականի սեպտեմբերի 8-ին, Արման Անտոնյանն արդեն հաստատված որոշումը կրկին ներկայացրել էր Երեւանի ավագանու քննարկամը: Ըստ ավագանու անդամի՝ 2020-ին ներառվել էին նաեւ նոր կարգավորումներ, որոնք 2019-ի այնքան էլ հստակ չէին: Ի վերջո, 2020 թվականին փոփոխությունները վերջնական հավանության էին արժանացել, հաստատցել, սակայն կրկին կյանքի չկոչվել: Ավագանու որոշումը ոչ մի կերպ իրականություն չէր դառնում՝ չէր տրվում կառավարման խորհրդի ձեւավորման գործընթացի մեկնարկը, այնինչ, համաձայն կանոնադրության, խորհուրդը պետք է ձեւավորված լիներ նախագծի հաստատումից հետո 30 աշխատանքային օրերի ընթացքում:

«Քանի որ կանոնադրության մեջ գրված էր, որ նախագծի հաստատելուց հետո, 30 օրվա ընթացքում պիտի ձեւավորվի կառավարման խորհուրդ ու այդ ժամկետներն էլ փաստացի խախտվել էին, որոշում կայացվեց այն հերթական անգամ քննարկաման դնել ու նորից հաստատել»,-ասաց նա: Այսինքն Երեւանի ավագանին հաստատել է որոշումը, սակայն որեւէ գորրծընթաց չսկսելով սպառել օրենքով նախատեսված ժամկետներն ու կրկին նույն հարցն օրակարգ բերել:

Անտոնյանի փոխանցմամբ՝ ներկայիս փոխքաղաքապետի նախաձեռնությամբ է որոշում կայացվել այնուամենայնիվ ձեւավորել Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդ:

Նախագծի հեղինակից հետարքրքվեցինք, թե եթե նախագիծը 2019 թվականից հաստատվել էր ու 2020-ին էլ արդեն ներառվել էին հստակ կարգավորումներ, ինչո՞ւ նորից օրակարգ բերվեց այն: «ՀՈԱԿ-ների մասին համապատասխան օրենքում փոփոխություններով պայմանավորված, որոշում կայացվեց դարձյալ որոշ կետեր հստակեցնել»,-ասաց նա, իսկ թե ինչ կետեր չմանրամասնեց:

Այժմ, արդեն 3-րդ անգամ հաստատելուց հետո որոշման համաձայն քաղաքապետարանում (մարտի 16-ից հետո) 30 օրերի ընթացքում պետք է ստեղծեն նախատեսված Կառավարման խորհուրդը: Անտոնյանը հայտնեց, որ գործընթացն արդեն մեկնարկել է ու Երեւանի քաղաքապետարանը շուտով հանդես կգա խորհրդի ձեւավորման հայտարարությամբ եւ հրավերներ կուղարկի կանոնադրությանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ իրենց ներկայացուցիչ-թեկնածուներին առաջադրելու նպատակով:

Խորհրդի կազմը հաստատում է Երեւանի քաղաքապետը, այն համարվում է ձեւավորված, եթե հաստատվել է կանոնադրության համապատասխան կետի համաձայն առաջադրված առնվազն 7 անդամի թեկնածությունը:

Կառավարման խորհուրդը պետք է ձեւավորվի հետեւյալ սկզբունքով ու համամասնությամբ.

1.Կառավարման խորհրդի անդամների քսան տոկոսն առաջադրվում է Կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից:

2. Խորհրդում պետք է լինի Երեւանի քաղաքապետի կողմից առաջադրված 1 թեկնածու, որը չի կարող լինել համայնքային պաշտոն զբաղեցնող անձ, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակից:

3. Երեւանի ավագանու խմբակցությունների կողմից առաջադրված մեկական ավագանու անդամ թեկնածու:

4. Մասնագիտացված գիտական եւ կրթական կազմակերպությունների՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից առաջադրված մեկական թեկնածու:

5. Մասնագիտացված միջազգային հասարակական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից առաջադրված մեկական թեկնածու:

6. Ոլորտի լիազոր պետական մարմնի ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից առաջադրված մեկական թեկնածու:

Կառավարման խորհրդի գործունեության ժամկետը 5 տարի է: Հիմնական նպատակն է լինելու՝ մշակել Կենդանաբանական այգու զարգացման ռազմավարություն, դրա գործունեության հիմնական ուղղությունների մասին Երեւանի քաղաքապետին ներկայացնել մասնագիտական առաջարկություններ, եւ վերահսկել Այգու տնօրենի գործունեությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1993 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային