Երևան
12 °C
Մարտի 18-ին Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի օլիմպիական եվրոպական վարկանիշային մրցաշարը: Առաջին օրը պայքարի մեջ մտան ազաճային ըմբիշները:
Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանն (լուսանկարում) ու Վազգեն Թևանյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ և օլիմպիական ուղեգիր նվաճելու համար պետք է հաղթահարեին նաև այդ արգելքը:
57 կգ քաշային Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն, 2020թ.-ի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչի ճանապարհին հաղթել էր բելառուս փորձառու ըմբիշ, 2013թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիսլավ Անդրեևին և վրացի Բեկա Բուջիաշվիլուն: Կիսաեզրափակչում Հարությունյանը հանդիպեց Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ՝ 10-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Տոկիո-2020-ի ուղեգիրը իր քաշային կարգում: Եզրափակիչում 21-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի բուլղարացի Գեորգի Վանգելովը:
65 կգ քաշային 2020թ.-ի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչ հասավ՝ պարտության մատնելով 2013թ.-ի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Վլադիմիր Դուբովին, 2020թ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին և 2016թ.-ի օլիմպիական չեմպիոն վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն: Կիսաեզրափակչում Թևանյանի մրցակիցը 70 կգ քաշային կարգում աշխարհի գործող գավաթակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Մագոմեդմուրադ Գաջիևն էր, որը ներկայացնում է Լեհաստանը: Թևանյանը գոտեմարտի ավարտից 32 վայրկյան առաջ պարտվում էր 1-2 հաշվով, սակայն վերջնամասում կարողացավ 3 միավոր վաստակել ու հաղթել 4-2 հաշվով: Այդպիսով, Թևանյանը ևս օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի համար: Եզրափակիչում 21-ամյա ըմբիշը կհանդիպի աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հաջի Ալիևին՝ Ադրբեջանից:
Նշենք, որ ըմբշամարտում օլիմպիական ուղեգրերը անվանական չեն. յուրաքանչյուր երկիր ինքը կարող է որոշել՝ ում ուղարկի խաղերին տվյալ քաշային կարգերում, որտեղ ըմբիշները ուղեգիր են նվաճել: Հայաստանն այս պահին ունի օլիմպիական ուղեգիր՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, ինչպես նաև 4 ուղեգիր ըմբշամարտում՝ ազատ ոճի 57 և 65 կգ, հունահռոմեական ոճի 77 և 97 կգ քաշային կարգերում:
Ավելացնենք, որ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն ու 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դուրս մնացին օլիմպիական ուղեգրի համար պայքարից։ Ալիխանյանը նախ 10-0 հաշվով հաղթեց ավստրիացի Սայմոն Մարչլին, բայց 1/8 եզրափակչում 2-10 հաշվով պարտվեց 2018թ․-ի աշխարհի փոխչեմպիոն վրացի Ավթանդիլ Կենչաձեին։ Մխիթարյանը հենց առաջին գոտեմարտում 0-6 հաշվով զիջեց թուրք Օսման Գյոչենին։
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT