Երևան
12 °C
Հայաստանի վառելիքի շուկայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Օրինակ՝ բենզինի շուկայի հիմնական խոշոր խաղացողները գրեթե նույնչափ գներ են դրել 1 լիտրի դիմաց՝ 410-430 դրամ՝ ռեգուլյար եւ պրեմիում տեսակի, իսկ շուկայի համեմատաբար փոքր խաղացող համարվող «Ռան-օյլ» ընկերությունը, որում վերջերս բաժնետերերի փոփոխություն տեղի ունեցավ, 2 տեսակի բենզինն էլ վաճառում է շուրջ 40 դրամով էժան:
Սա ինչ-որ տեղ չտեսնված բան է համարվում հայաստանյան վառելիքի շուկայում, քանի որ մի կողմից խոշորները բարձրացնում են վառելիքի գները՝ աշխարհի միտումներով պայմանավորված, մյուս կողմից համեմատաբար մատչելի գին է առաջարկում մեկ այլ ընկերություն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ՀԺ-ին հայտնեցին, որ օրեր առաջ հրապարակել են իրացման գների փոփոխության պատճառները: Իսկ մեկ ընկերության կողմից մյուսների համեմատ մատչելի վաճառելու վերաբերյալ հայտնեցին, որ ՏՄՊՊՀ-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները եւ առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ՝ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների եւ շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ: Գինը միակ խնդիրը չէ այս շուկայում, վարորդները սոցցանցերում հաճախ բարձրաձայնում են նաեւ թերլցումների եւ բենզինի վատ որակի մասին:
Այս խնդիրը կա նաեւ ավտոմեքենայի գազի հետ կապված: Չնայած այն բանին, որ իշխանությունները հեղափոխությունից հետո սեղմված գազը դարձրին կիլոգրամով, այնուամենայնիվ, վարորդները բողոքում են, որ լցակայաններում լցվում է ավելի շատ գազ, քան իրենց գազաբալոնի ծավալն է: Իսկ մեքենայի՝ հեղուկ գազի գները վերջին շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10-20 դրամով աճել են:
Վառելիքի շուկայի եւ դրանում եղած խնդիրների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանի հետ:
- Պարոն Պապոյան, բենզինի շուկայում խաղացողներից մեկի մոտ համեմատաբար գինը մատչելի է: Ինչպե՞ս է ստացվում, որ բենզինը մի տեղ մատչելի է, մնացած տեղերում՝ համեմատաբար ոչ:
- Դասական մարքեթինգում գնային քաղաքականություն որոշելիս գոյություն ունի նոր շուկաներ մուտք գործելու քաղաքականություն, երբ նոր մասնակիցը ցածր գնով է մտնում նոր շուկա՝ փորձելով գրավել այն եւ ամրագրվել այնտեղ: Ես կարծում եմ՝ «Սիլ գրուպ»-ը «Ռան օյլ»-ը գնելով՝ շուկայում 2 իրավիճակ է առաջացրել: Առաջինը մրցակցությունն է խորացել, ինչից, բնականաբար, առաջին հերթին շահելու է սպառողը: Երկրորդը, ես կարծում եմ, որ «Ռան օյլ»-ի ռազմավարական երկարաժամկետ նպատակն այն է, որ շուկայում շատ ավելի մեծ մասնաբաժին ունենա, քան այս պահին ունի: Կարծում եմ, որ, որպես այդպիսին, սա շուկա ներթափանցման ցածր գների քաղաքականություն է, բայց այնպիսի գնային քաղաքականություն է, որը, բնականաբար, դեմպինգային չէ: Սա նրա հաշվին է, որ այս պարագայում նրանց շահույթը ցածր է լինելու: Այսինքն՝ շահութաբերության մարժան, ի տարբերություն մյուսների, ցածր է լինելու: Սրա շահողը հասարակությունն է, պետությունը, քաղաքացին:
- Այսինքն՝ դեմպինգի հետ կապված խնդիր չկա՞:
- Ես կարծում եմ, որ եթե դեմպինգի խնդիր լինի, ՏՄՊՊՀ-ն ակնհայտորեն կարձագանքի: Բայց գրեթե վստահ եմ, որ դեմպինգի խնդիր չկա: Եթե այդպիսի խնդիր լիներ, նախ շուկայի մյուս խաղացողներն արդեն իսկ արձանագրած կլինեին: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ե՛ւ «Ռան օյլ»-ը, ե՛ւ «Սիլ գրուպ»-ը նոր խաղացողներ չեն հայկական շուկայում ու խաղի կանոններին շատ լավ են տիրապետում: Ու սա, կարծում եմ, ավելի շատ սեփական շահույթի կրճատման հաշվին նոր շուկաներ գրավելու քաղաքականություն է, ինչն ամբողջությամբ տեղավորվում է մարքեթինգային տրամաբանության մեջ: Մենք սովոր չենք տեսնել, որ բենզինի գինը կարող է լինել տարբեր, որովհետեւ եթե շուկայում 1, 2, 3 մասնակից են, կարող են իրար զանգել եւ ինչ-որ գին պայմանավորվել: Իհարկե, դա էլ է հակամրցակցային պայմանավորվածություն է, բայց դա գրեթե անվերահսկելի կարող է լինել ՏՄՊՊՀ-ի համար: Ես չեմ ասում, որ նախկինում այդպես է եղել, բայց չեմ էլ բացառում, որ կարող էր այդպես եղած լինել: Հիմա նոր մասնակիցը եկել եւ ըստ էության մրցակցային մարքեթինգային շուկայական նոր կանոններ է թելադրում, ինչի հետեւանքով գինը տարբեր է: Ես հուսով եմ, որ մենք մշտապես այդ գնային տարբերությունը կտեսնենք: Այսօր նկատեցի, որ ըստ էության նույն ռեգուլյար բենզինը «Ռան օյլ»-ում 390 դրամ է, մյուս մասնակցի մոտ՝ 410, երրորդի մոտ՝ 430: Այդպիսի մեծ տարբերություն կա, եւ դրանք տարբեր պատճառներ կարող են ունենալ: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է նորմալ վերաբերվենք, եւ մրցակցային շուկաներում դա նորմալ է:
- Նույն երկրից եկո՞ղ բենզինի հետ գործ ունենք, թե՞ տարբեր երկրների հանգամանք կա, որը եւս գների վրա ազդում է:
- Տեղեկություն չունեմ, թե ով որտեղից է բերում: Որակական առումով էլ վարչապետի ենթակայությամբ գործող տեսչական մարմին կա, որն ամենօրյա հսկողություն է իրականացնում, ու կարծում եմ՝ այդ առումով էլ պետք է որ խնդիր չունենանք:
- Քաղաքացիները հաճախ դժգոհում են նաեւ բենզալցակայանների թերլցումներից: Դուք նման դեպք առօրյայում նկատե՞լ եք:
- Շատ ճիշտ եւ տեղին հարց եք բարձրացնում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկել ենք մի նախագիծ, որը, կարելի է ասել, 100 տոկոսով չեզոքացնելու է բենզինի եւ դիզվառելիքի ժամանակ թերլցումների հավանականությունը: Նախագծի էությունն այն է, որ լինելու է պետության կողմից ստուգաչափված տարա, եւ ցանկացած քաղաքացի կարող է պահանջել, որ իր բենզինը լցնեն այդ տարայի մեջ, հետո ինքը տեսնի չափը, նոր լցնեն իր մեքենան: Սա քաղաքացուն հնարավորություն է տալիս մի կողմից վստահ լինել, որ իրեն չեն խաբում, իսկ մյուս կողմից բոլոր այն գործարարները, որոնք չեն խաբում, իրենք իրենց համբավը կբարձրացնեն: Իսկ բոլոր այն բիզնեսները, որոնք խաբում են քաղաքացուն, թերլցման հաշվին հավելյալ շահույթ են ապահովում, կտուգանվեն. բավականին բարձր տուգանքներ ենք սահմանելու նրանց նկատմամբ:
- Ավտոմեքենայի գազի գներն էլ են որոշակի բարձրացել, ո՞րն է սրա պատճառը, դոլար-դրամի հե՞տ է կապված:
- 2 հարց կա. միջազգային շուկաներում է գները բարձրացել, եւ ըստ էության դոլար-դրամ հարաբերակցության հարցը կա: Սրանից ուղիղ 1 տարի առաջ գինը 180-ից 200 դրամ էր, հիմա կարծես 190-ից 220 դրամ է տատանումը: Եթե դոլարի կուրսի բարձրացում չլիներ, ենթադրում եմ, որ նույնիսկ 1 տարի առաջվա գնի համեմատ հիմա պետք է ավելի ցածր գին լիներ: Այնպես որ այստեղ գնի բարձրացման մեջ, կարծում եմ, ամենամեծ մասնաբաժինը դրամի թուլացումն է դոլարի նկատմամբ:
- Պարոն Պապոյան, հեղափոխությունից հետո ԱԺ-ն որոշեց ավտոմեքենայի գազը կիլոգրամով դարձնել: Սա որքանո՞վ դրական ազդեցություն ունեցավ. դժգոհությունները դրանից հետո էլ են շարունակվում:
- Ի տարբերություն բենզինի եւ դիզվառելիքի, որտեղ, կարծում եմ, խնդիրն ամբողջապես լուծում ենք, գազի դեպքում, ցավոք սրտի, չի լուծվել, եւ մեխանիզմների որոնումների փնտրտուքների մեջ ենք: Ես չեմ ասում՝ անպայման խաբում են: Կա չհասկացվածության խնդիր: Գազի ճնշումը տարբեր օրեր տարբեր է լինում: Այնտեղ բանաձեւը բարդ է, եւ տարբեր գներ կարող են ձեւավորվել: Այս խնդիրն էլ պետք է լուծենք: Կառավարությունը եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով այդ հարցերն իրենց ուշադրության տակ են պահում: Ես ուզում եմ առիթից օգտվելով մեր քաղաքացիներին ասել, որ լուծումներ՝ բարդ, բայց, այնուամենայնիվ, գտնելու ենք: Տարբեր միջազգային փորձեր ենք ուսումնասիրում եւ կփորձենք հասնել լավագույն տարբերակին:
- Մի կարեւոր հանգամանք. գինը բարձրանում է, որակը վատանում է, կամ թերլցում է լինում, սպառողն է տուժում: Պետությունը տուգանքներ կիրառում է, բայց սպառողին իր կորուստը չի վերադառնում: Այս խնդիրը լուծելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:
- Հետաքրքիր հարց եք տալիս: Եթե պետությունը որեւէ բան չձեռնարկի, եւ, օրինակ, սպառողը գնա, թերլցում տեղի ունենա, եւ, օրինակ, 5 տոկոսի չափով իրեն խաբեն, բնականաբար, նա տուժող է դառնում: Բայց եթե պետությունը, օրինակ, այդ տնտեսվարողին դրա համար 500 կամ 600 հազար դրամ տուգանի, այդ գումարը գնում է պետական բյուջե, որն այդ նույն սպառողի համար դառնում է ճանապարհ, կրթության գումար, առողջապահության գումար, ուսուցչի աշխատավարձ: Այնպես որ ձեր ասած վնասը, այնուամենայնիվ, վերականգնվող վնաս է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT