Երևան
12 °C
Ազատ ոճի ըմբիշների, հատկապես Վազգեն Թևանյանի հաջողության մասին վերջին օրերին շատ է խոսվել, իսկ մարտի 18-21-ը տեղի ունեցած օլիմպիական եվրոպական վարկանիշային մրցաշարի եզրափակչում ադրբեջանցի մրցակցին հաղթելու փաստը մեծ ոգևորություն է առաջացրել։ Ազատոճայինների հաջողության ներքո մի փոքր աննկատ մնաց հունահռոմեականների ձախողումը, որոնք Բուդապեշտից վերադառնում են ձեռնունայն։ Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։
Ազատ ոճի ըմբշամարտ
Օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ որոշ զգուշավորությամբ էինք խոսում երիտասարդ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հեռանկարների մասին, թեև երկուսի վերջին հաջողությունները, իրականում, թույլ էին տալիս նրանց ֆավորիտների շարքին դասել։
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը երեք ամիս առաջ Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ եզրափակչում զիջելով ռուսաստանի Զաուր Ուգուևին, որին հաղթելը վերջին տարիներին անհնար է դարձել։ Բայց վարկանիշային մրցաշարում Արսենը ցույց տվեց, որ այդ պրտությունից ճիշտ դասեր քաղել է։ Նա ավելի հավաքված էր, ու թեև երբեմն տպավորություն կարող էր լինել, որ մրցակիցն չափից շատ հնարավորություններ է տալիս, իրականում ամեն ինչ հսկողության տակ էր պահում։ Հարությունյանը գորգում բռնկուն բնավորություն ունի, բայց Բուդապեշտում նա ցույց տվեց, որ հարկ եղած դեպքում կարող է նաև մարտավարական տեսանկյունից ճիշտ գոտեմարտ վարել։ Պատահական չէ, որ ուկրաինացի Յացենկոյին նա հաղթեց 10-0 հաշվով, մինչդեռ աշխարհի ագավթի խաղարկությունում կարողացել էր հաղթել դժվարին պայքարում՝ 5-4 հաշվով։ Թերևս հենց Յացենկոն էր Արսենի ամենավտանգավոր մրցակիցը այս մրցաշարում, և Հարությունյանը ցույց տվեց, որ Տոկիոյի խաղերին մոտենալու է ֆավորիտներից մեկի կարգավիճակում։ Ճիշտ աշխատանքի շնորհիվ Ուգուևին հաղթելն էլ անհնարին չէ։
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը մոտեցել էր մրցաշարին որպես աշխարհի գավաթակիր, բայց ասել, որ նա ֆավորիտն է թույլ չէր տալիս այս քաշային կարգում հայտավորված տիտղոսակիր բազմաթիվ մարզիկների առկայությունը։ Եվ, «պատահական զուգադիպությամբ», վիճակահանությունը քաշային կարգի բոլոր ֆավորիտներին գցեց ցանցի մի հատվածում՝ թողնելով ադրբեջանցի Հաջի Ալիևին ցանցի մյուս հատվածում, որտեղ լուրջ մրցակիցներ չկային։ Բայց Թևանյանի հաջողությունը հենց դրանով էր արժեքավոր, որ նա կարողացավ ոչ միայն հաղթահարել ուժեղ մրցակիցների արգելքը,այդ արեց դա շատ վստահ ու գրագետ գոտեմարտերով։ Ամենավտանգավորը, թերևս, 1/8 եզրափակչի գոտեմարտն էր Բելառուսի ներկայացուցիչ Սկրյաբինի հետ։ Վերջինս Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, մեկ տարի առաջ մի շարք տպավորիչ հաղթանակներ էր տարել, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու նկատմամբ։ Թևանյանը գոտեմարտից 50 վայրկյան առաջ պարտվում էր 1-5 հաշվով, բայց խուճապի չմատնվեց և կարողացավ փոխադրումով և երկու գլորումով 6 միավոր վաստակել։ Քառորդ եզրափակչի Խինչիգաշվիլու հետ գոտեմարտում Վազգենը գոտեմարտի 6 րոպեներից 5-ն իր հսկողության տակ էր պահում, և միայն վերջում թույլ տվեց վրացի ըմբիշին մոտենալ իրեն, իսկ կիսաեզրփակչում, որտեղ մրցակցիը 70կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն Գաջիևն էր՝ Լեհաստանից, ավելացրեց վերջում՝ ճիշտ պահին, ու նորից կամային հաղթանակ տարավ։
Ինչ վերաբերում է Ալիևի նկատմամբ տարած հաղթանակին, ապա այն Թևանյանին դարձրեց օլիմպիական ոսկու հիմնական ֆավորիտներից մեկը։ Պետք է արձանագրել, որ Թևանյանը այս մրցաշարում հաղթեց օլիմպիական չեմպիոնին, բրոնզե մեդալակրին ու աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոնին, Եվրոպայի գործող չեմպիոնին ու փոխչեմպիոնին։ Արդեն կասկած չկա, որ Տոկիոյում Վազգենին նայելու են ոչ թե որպես «ստվերային ֆավորիտի», որից կարելի է վտանգ սպասել, այլ որպես բացահայտ ֆավորիտներից մեկի, որի դեմ պետք է ներդնել բոլոր ուժերը։ 65 կգ քաշային կարգը օլիմպիական խաղերում լինելու է ամենամրցունակը, որտեղ հավաքվելու են բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ, ճապոնացի Օտոգուրոն էլ, որին Թևանյանը զիջել էր 2019թ․-ի աշխարհի առաջնությունում, գոտեմարտելու է սեփական հարկի տակ, մեծ աջակցություն է ունենալու ոչ միայն տրիբունաներից, այլ նաև մրցավարներից։ Այնպես որ, Վազգենն արդեն այսօրվանից պետք է մոռանա Ալիևի նկատմամբ տարած հաղթանակը, ուշադրություն չդարձնի տարբեր կողմերից եկող գովեստի շռայլ խոսքերին ու ամենայն լրջությամբ պատրաստվի օլիմպիական խաղերին։
Մյուս 4 քաշային կարգերում Հայաստանը միայն երկու ըմբիշով էր ներկայացված․ 74 և 86 կգ քաշային կարգերում ուղեգիր նվաճել չհաջողվեց․ Հրայր Ալիխանյանի և Հովհաննես Մխիթարյանի բախտը վիճակահանությամբ չբերեց, նրանք հանդիպեցին եզրափակչի ապագա մասնակիցներին։ Այժմ պետք է մտածել վերջին վարկանիշային մրցաշարի մասին, որը տեղի է ունենալու մայիսին։ Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն արդեն ակնարկել է, որ հնարավոր է՝ այդ քաշային կարգերում մայիսին Սոֆիա մեկնեն այլ ըմբիշներ։ Ով էլ մեկնի, դժվար է լինելու։ 74 կգ քաշային կարգում 5-6 շատ ուժեղ ըմբիշներ չունեն վարկանիշ։ Առնվազն 5-6 ըմբիշ Եվրոպայից հավակնելու է երկու ուղեգրերին։ Կապ չունի՝ ով կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք՝ Ալիխանյանը, թե Արման Անդրեասյանը, միևնույն է ուղեգիր ձեռք բերելը շատ դժվար է լինելու։ 86 կգ քաշային կարգում իրավիճակը մի փոքր այլ է, այստեղ մրցակցությունն այդքան ուժեղ չէ։ Մխիթարյանը երկու գոտեմարտերում երկու պարտություն կրեց (թուրք և ադրբեջանցի ըմբիշներից), բայց կռվեց, ցույց տվեց, որ կարող է պայքարել։Արման Ավագյանը, որը կարող է փոխարինել նրան մյուս մրցաշարում, ևս մինչև վերջ կռվող ըմբիշ է, բայց դեռ փորձի պակաս կա։
Ինչ վերաբերում է 97 և 125 կգ քաշային կարգերին, ապա Սոֆիայում, հավանաբար, նույնպես Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա։ Հաջիմուրադ Գացալովը, որը Հայաստանի քաղաքացիություն էր ստացել 2019թ․-ին և պատրաստվում էր մասնակցել 2020թ․-ի վարկանիշային մրցաշարին, վնասվածք էր ստացել, այժմ ապաքինվել է, բայց լիարժեք պատրաստ չէ։ Հիմա 2004թ․-ի օլիմպիական չեմպիոնը մարզչական աշխատանքի է անցել Ռուսաստանում։ Դժվար է պատկերացնել, որ Գացալովը կհասցնի վերականգնվել մինչև հաջորդ մրցաշարը, բայց ինքը՝ ըմբիշը, չի բացառում, որ դեռ կարող է մասնակցել Սոֆիայի մրցաշարին։ 125 կգ քաշային կարգում Լևեն Բերիանիձեին, երևի, էլ չենք տեսնեի Հայաստանի դրոշի ներքո, Յուրի Պատրիկեևը դժվար թե մինչև մայիս հասցնի ամբողջությամբ հարմարվել ազատ ոճի ըմբշամարտի կանոններին, իսկ Հովհաննես Մաղաքյանը դեռ շատ անփորձ է մեծահասակների ասպարեզի համար։ Ամեն դեպքում, ոչինչ բացառել պետք չէ։
Հունահռոմեական ոճ
Տարիներ առաջ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում քաոս էր, իսկ հունահռոմեականների մոտ ամեն ինչ կանոնակարգված, և արդյունքներն էլ խոսուն էին։ Առայժմ վաղ է խոսել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հետընթացի մասին, բայց նախանշաններ կան։ Արթուր Ալեքսանյանը երեք տարի անընդմեջ բախվում Մուսա Եվլոևի (երբեմն նաև մրցավարների) ուժեղ դիմադրությանը, և առայժմ չի կարողանում այն հաղթահարել։ Կարապետ Չալյանը հաճախակի է հայտնվում մեծ մրցաշարերի կիսաեզրափակիչներում, բայց մեծ հաղթանակների դեռ չի կարողանում հասնել։ Լավ է, որ երկու ըմբիշների քաշային կարգերում Հայաստանն ուղեգիր ունի, եթե արտառոց ոչինչ չլնի, նրանց կտեսնենք Տոկիոյում։ Մյուս քաշային կարգերում դեռ ուղեգիր չկա, մնացել է մեկ մրցաշար, իսկ հարցերը շատ են․․․
60 կգ քաշային կարգում Բուդապեշտում ելույթ ունեցավ 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը։ Մեր բոլոր ըմբիշներից ամենալավ վիճակահանությունը, թերևս հենց Ղարիբյանին բաժին հասավ, բայց Գևորգը ձախողեց սկզբունքային գոտեմարտը ադրբեջանցի Մամադովի հետ․․․ Սոֆիայում ևս հեշտ չի լինելու։ Նույն Մամադովն ու վրացի Ձիմիստարիշվիլին Բուդապեշտում ուղեգիր չնվաճեցին։ Մարզիչները մեկ խնդիր էլ ունեն․ ուղարկել Սոֆիա Ղարիբյանի՞ն, թե՞ Արմեն Մելիքյանին։ Երկուսն էլ տաղանդավոր ըմբիշներ են, բայց անկայուն ելույթներ են ունենում։ Այս քաշային կարգում ռիսկ կա մնալ առանց ուղեգրի։
67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանին չափազանց բարդ վիճակահանություն բաժին հասավ։ Ու եթե արդբեջանցի Դադովին Սլավիկը հաղթեց շատ ծանր պայքարում, ապա վրացի Զոիձեի հետ վճռական գոտեմարտում ոչ մի շանս չուներ։ Մեծ է հավանականությունը, որ Սոֆիայում կտեսնենք Կարեն Ասլանյանին։ Այս քաշային կարգում նույնիսկ մեդալային սպասելիքներ կան, ու ցավալի կլինի, եթե այդպես էլ օլիմպիական ուղեգիր նվաճել չստացվի։
87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը պարտվեց վրացի Լաշա Գոբաձեին, որն արդյունքում ուղեգիր նվաճեց։ Բայց պետք է նշել, որ Շահինյանը մոտ էր հաղթելուն, վերջին գլորումը չստացվեց: Իհարկե, տարիքը զգացնել է տալիս․ Շահինյանն արդեն 34 տարեկան է և դժվար է մի քանի անընդմեջ լարված գոտեմարտեր անցկացնել։ Իսկ Բուդապեշտում առանց ուղեգրի մնացին Թուրքիայի, Սերբիայի և Ռուսաստանի ուժեղ ըմբիշները։ Եթե Մաքսիմ Մանուկյանը այս երկու ամսվա մեջ չվերադառնա ԱՄՆ-ից ու ֆենոմենալ մարզավիճակ չհավաքի, ապա Շահինյանին կտեսնենք նաև Սոֆիայում։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։
130 կգ քաշային կարգում սպասելիքները, ի սկզբանե, մեծ չէին, վիճակահանությունից հետո ընդհանրապես ակնկալիքներ չկային․ Դավիթ Օվասափյանը նույն ցանցում էր հայտնվել 2018․թ-ի աշխարհի չեմպիոն Սերգեյ Սեմյոնովի հետ, բայց նրա հետ գոտեմարտին Դավիթը չհասավ․ պարտվեց ավելի շուտ։ Սոֆիայում Օվասափյանը նորից կփորձի ուղեգիր նվաճել։ Մրցակցությունն արդեն այդքան էլ մեծ չի լինի, այնպես որ լավ վիճակահանության դեպքում բախտը կարող է ժպտալ հայ ըմբիշին։
Մրցավարությունն ու վիճակահանությունը
Հայաստանի ներկայացուցիչները մրցավարության հետ կապված խնդիրների գերեթե չհանդիպեցին (վիճելի մի քանի որոշումներ եղան միայն Գալստյանի և ադրբեջանցի Դադովի գոտեմարտում)։ Սակայն բազում հարցեր մնացին 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչի մրցավարությունից․ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը նորմալ մրցավարության պայմաններում կհաղթեր ռուս Չեխիրկինին, բայց ամեն ինչ արվեց, որ եզրափակչի ուղեգիրը օլիմպիական ուղեգրի հետ միասին գնա Ռուսաստան։ Չեխիրկինին դժվար թե տեսնենք օլիմպիական խաղերում․ Տոկիո, հավանաբար, կմեկնի Ռոման Վլասովը։ Սակայն հերթական անգամ պետք է արձանագրել, որ մրցավարները հունահռոմեական ոճում ռուս ըմբիշների գոտեմարտերում կարող են անել այն ինչ ուզում են։ Այդ խնդրին Տոկիոյում կարող է բախվել նաև Արթուր Ալեքսանյանը, որի հիմնական մրցակիցը ռուսաստանցի Մուսա Եվլոևն է։
Ինչ վերաբերում է վիճակահանությանը, ապա այն կույր է, բայց, նայելով մրցաշարային ցանցերին, ակամայից մտածում ես, որ ինչ-որ մեկը գծագրել է այնպես, ինչպես կամեցել է։ Ադրբեջանցի ըմբիշների մեծ մասը հիանալի վիճակահանություն էր ստացել, թեև օգտվեցին դրանից միայն երեքը։ Ամեն դեպքում, հերթական անգամ համոզվում ենք, որ ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է բացահայտ ուժեղ գտնվես մրցակիցներիցդ։ Այնպես, ինչպես դա եղավ Վազգեն Թևանյանի պարագայում։ Մնացածը՝ անօգուտ խոսակցություններ են։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT