Ավանի սկանդալային փոխթաղապետը գրավոր նկատողություն է ստացել. թաղապետը, ամեն դեպքում, նրան լավ աշխատող է համարում

Երեւանի քաղաքային իշխանության ներկայացուցիչ, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը վերջին շրջանում պարբերաբար հրապարակում է վիրավորանք պարունակող ֆեյսբուքյան գրառումներ: Օրերս էլ Պողոսյանն իր գրառումներից մեկը ձոնել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, մյուսը համընկել էր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրողներից մեկի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետ: Փոխթաղապետը, արդարացնելով բռնությունը, գրել էր, որ ժամանակին շատ են ասել՝ թավիշը չխառնել թուլության հետ, բայց մարդիկ չեն հասկացել: Իսկ Հակոբ Արշակյանի հարվածը լրագրողի դեմքին փոխթաղապետը որակել է որպես հայրական ապտակ:

Գրեթե մեկ ամիս առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն էր սկսել Ներսես Պողոսյանի մեկ այլ վիրավորական գրառման պատճառով: Այն ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին էր վերաբերում:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ ծառայողական քննության արդյունքներն արդեն պարզ են: «Վերահսկողության վարչությունը ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հանրային գրառումները եւ դրանցում արձանագրել մի շարք դեպքեր, երբ հանրային պաշտոնյային ներկայացվող վարքագծի կանոններ են խախտված եղել»,- ասաց Կարապետյանը:

Վերջինս, սակայն, նշեց, փոխթաղապետի վարքագծի հետ կապված կարգապահական վարույթների, աշխատանքի նշանակման կամ ազատման մասով որոշում պիտի կայացնի Ավան վարչական շրջանի ղեկավարը. քաղաքապետը ընդամենը գնահատական կարող է տալ:

«Հայկական ժամանակը» Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանից հետաքրքրվեց, թե իր տեղակալի՝ Ներսես Պողոսյանի նկատմամբ տույժ կիրառել է, թե ոչ: Դանիելյանը հայտնեց, որ Պողոսյանն իր կողմից գրավոր նկատողություն է ստացել: Միեւնույն ժամանակ թաղապետը հավելեց՝ Պողոսյանն իր վրա դրված ծառայողական պարտականությունները կատարել եւ կատարում է գերազանց, տիրապետում է վարչական շրջանի տարածքում ծագած գրեթե ողջ խնդիրներին:

Հարցին, թե որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ ինչպես է գնահատում իր ենթակայի նման վարքագիծը, Դանիելյանն ասաց. «Ես՝ որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե իրավասու եւ պարտավոր եմ իմ ենթակաների վարքագծի վերաբերյալ գնահատում տալ միայն նրանց վերապահված աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների շրջանակներում։ Աշխատակազմի աշխատակիցների՝ սոցիալական ցանցերում դրսեւորած վարքագիծը որեւէ կերպ չի կարող եւ չի ազդում նրանց աշխատանքային գործունեության վրա»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4608 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց