Ժպիտով ասացին, որ երբ ես էլ գնամ, նույնը ինձ համար են անելու. տուն-ինտերնատի տարեցները փորձում են հարմարվել նոր տնօրենին

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող տարեցները դադարեցրել են հացադուլն ու բողոքի ցույցերը: Նրանք արդեն համեմատաբար ավելի հանգիստ են, քանի որ կենտրոնի ղեկավարությունը վստահեցրել է՝ Նորքի տուն-ինտերնատի հետ միացում չի լինելու: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին տուն-ինտերնատի հացադուլ հայտարարած մի քանի բնակիչներ:

Թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների բողոքի պատճառներից մեկը նաեւ նորանշանակ տնօրենի պաշտոնակատարն էր: Տարեցների խոսքով՝ առանձնապես չեն էլ շփվում տնօրենի պաշտոնակատարի հետ, բայց համակերպվել են՝ հույս ունենալով, որ գոնե կվերադառնան աշխատանքից ազատված փոխտնօրենն ու եւս 14 աշխատակիցները:

«Նոր տնօրենն իր խմբով է եկել այստեղ աշխատելու, գոնե էն աշխատակիցները հետ գան»,- ասացին նրանք:

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ իր նշանակվելուց հետո կան ազատված մարդիկ, որոնց հրավիրել են աշխատանքի, որոշները ասել են, թե նորից հետ են գալու, բայց կան նաեւ այնպիսիք, որ դիմում են գրել ու գնացել դեռեւս նախկին տնօրենի օրոք: Տուն-ինտերնատի բնակիչները հատկապես ցավագին են տանում փոխտնօրենի ազատումը: Կոլյա Մակարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է փոխտնօրենն ազատվել: «Դիմում է գրել, տնօրենի՝ իր ընկերոջ հետ գնացել»,- ասաց նա:

Թիվ 1 տուն-ինտերնատում կա 138 հաստիքային միավոր: Իսկ դիմում գրած եւ ազատվածների ընդհանուր թիվը, ըստ տնօրենի պաշտոնակատարի, այս պահին մոտավորապես 14-ն է: Տնօրենի պաշտոնակատարից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները տարեցների հետ, քանի որ վերջիններս որոշակի նախատրամադրվածություն ունեին: Տարեցները մտահոգություն էին հայտնել, որ նախկին տնօրենի գնալուց հետո իրենք զրկվելու են երբեմնի հոգատարությունից ու սրտացավ վերաբերմունքից:

Մակարյանը վստահեցրեց, որ երբ տարեցները համոզվել են, որ այլ տուն-ինտերնատի բնակիչներ իրենց հետ չեն միավորվելու, հանդարտվել են. «Ինձ մոտեցել, ժպիտով ասում էին, որ դե նախկին տնօրենի հետ արդեն մտերմացել էին, կապվածություն կար, ու երբ ես գնամ, նույնն էլ ինձ համար են անելու: Կարծում եմ՝ սրանք նորմալ պրոցեսներ են, որովհետեւ սա տուն է, զուր չէ, որ կոչվում է տուն-ինտերնատ»:

Դիտարկմանը, թե տարեցների փոխանցմամբ տնօրենի ԺՊ-ն իր խմբով է գնացել, Մակարյանն ասաց. «Որպեսզի նոր, անփորձ մարդկանց չբերեի, նախարարությունից խնդրել եմ, որ մեզ տրամադրեն աջակցող ժամանակավոր աշխատակիցներ, որոնք նմանատիպ հաստատություններում աշխատելու փորձառություն ունեն: Այս պահին նոր մարդիկ ժամանակավոր փոխլրացնում են ազատվածներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1480 դիտում

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ