5 տարում ՏՏ ոլորտում 20 հազար մասնագետի կարիք է լինելու. հնարավո՞ր է ապահովել այդ պահանջարկը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 20 հազար նոր մասնագետների կարիք կլինի: Ելնելով ոլորտի աճի տվյալներից՝ կանխատեսում է արել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներն են ինժեներները, ծրագրավորողները: Սրանով պայմանավորված՝ նախարար Հակոբ Արշակյանը կոչ է արել քաղաքացիներին ընտրել կրթության բնագիտական ուղղությունները:

Հեղափոխությունից հետո Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի համար առաջնահերթություն է: Իսկ վերջին պատերազմից հետո է՛լ ավելի է կարեւորվում տեխնոլոգիական զարգացումը: Այդ զարգացման գլխավոր հենքը, թերեւս, ՏՏ ոլորտի համապատասխան գիտելիքն է, իսկ թե որքանով կհաջողվի 5 տարի հետո ունենալ անհրաժեշտ մասնագետներ, այս պահին դեռեւս վաղ է ասել:

ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Անահիտ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ տարին տարվա վրա փոփոխվում է մասնագետների պահանջարկը: Նրա խոսքով՝ նախարարությունն ունի բուհ-մասնավոր հատված համագործակցության կրթական ծրագիր. «2020թ. դեկտեմբերին ոլորտի ընկերությունների մեջ հարցում ենք անցկացրել: 164 ընկերությունից պատասխան ենք ստացել, թե ինչ մասնագիտական պահանջարկ կա այս պահին ընկերությունների մոտ: Այդտեղ նաեւ իրենք են նշում, թե այդ մասնագետների ինչ մակարդակ են ակնկալում՝ սկսնակ, միջին, թե բարձր»: 

Հարցին, որտեղի՞ց են 20 հազար մասնագետների պահանջարկը լրացնելու, Սարգսյանը պատասխանեց՝ բուհից ու այդ առումով շատ ցանկալի է, որ բուհական կրթությունը համապատասխանի գործատուների պահանջներին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին ՏՏ ոլորտին կրթություն տրամադրում է Պոլիտեխնիկական համալսարանը, նաեւ այլ համալսարաններ ունեն մագիստրոսական ծրագրեր:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են կարողանալու այնպես անել, որ 5 տարուց հետո անհրաժեշտ 20 հազար մասնագետը լինի, եւ ո՛չ կադրերի խնդիր ունենանք, ո՛չ էլ պահանջարկից շատ մեծ թիվ՝ ԲՏԱ նախարարության պաշտոնյան ասաց. «Մեր ոլորտն այնպիսին է, որ դու կարող ես հեռահար աշխատել աշխարհի ցանկացած երկրի համար: Երբեք շատ չեն լինելու մասնագետներն այս ոլորտում»:

Հարցին՝ կանխատեսում կա՞, թե նույն ժամանակահատվածում՝ 5 տարի հետո, որքան կկազմի ոլորտի միջին աշխատավարձը, Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին միջին ամսական աշխատավարձը 800 հազար դրամ է, հարկերը ներառյալ: Կանխատեսումը 5 տարվա կտրվածքով այն է, որ միջին աշխատավարձը հասնելու է 1 մլն դրամի»:

Նրա խոսքով՝ նախարարության հիմնական նպատակն այն է, որ քաղաքացիները տեխնիկական կրթություն ստանալիս պարտադիր բուհական կրթություն ստանան, ունենան լավ հիմք եւ հետո նոր բարելավեն իրենց գիտելիքները նեղ մասնագիտական դասընթացներով:

Հարցին՝ ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների պահանջարկը ինչպե՞ս են պատրաստվում լրացնել, Սարգսյանը պատասխանեց՝ նույն կերպ. «Որոշ գործարաններ 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներին պրակտիկա են վերցնում, սովորեցնում են ու հետագայում պատրաստված մասնագետներ են դառնում հենց այդ գործարանների համար: Կարծում եմ՝ դա շարունակական կլինի՝ բուհական կրթություն եւ պրակտիկ փորձ»:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի կարծիքով՝ Հայաստանի ՏՏ ոլորտի մեծ մասն այսօր աշխատում է ծրագրային ապահովման վրա, բայց կարեւոր է նաեւ, որ մարդիկ դառնան ինժեներ, նախագծող: «Եթե մենք կարողանանք ծրագրային ապահովում եւ սարքերի նախագծում անել ու վերջնական պրոդուկտ տալ, ապա ցանկացած անիրատեսական նպատակ իրագործելի է: Վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ ՏՏ լուծումները բոլոր ոլորտներում գերակայում են»,- ասաց Սանդիկովը:

Ըստ նրա՝ եթե Հայաստանը կարողանա վերականգնել իր ավանդական ինժեներական հզոր դպրոցը, ապա իրատեսական է, որ 5 տարուց 20 հազար աշխատատեղի հարցը կլուծվի ոլորտում. «Բայց դրա համար ահռելի մեծ ջանքեր են պետք դնել: Այդ օրակարգը քանի տարի է՝ կա, բայց աճի տեմպերը մի քիչ հեռու են իդեալական լինելուց»:

Պատգամավորի կարծիքով՝ ՏՏ ոլորտը շատ արագ զարգացող ոլորտ է, եւ մինչեւ ուսանողը գնում է համալսարան, 5-6 տարի սովորում է, ոլորտը շատ կտրուկ փոփոխությունների կարող է ենթարկվել. «Այստեղ նաեւ շատ մեծ դերակատարություն ունի միջին մասնագիտական կրթությունը, որտեղ աշխատող ձեռքեր են պետք: Ցավոք, մեզ մոտ այդ միջին մասնագիտական կրթության ոլորտն այս պահին բավականին «կաղում» է: Չմոռանանք, որ ՏՏ ոլորտն իր հասանելիությամբ բավականին մրցունակ է, ու շատ թե քիչ իրեն դրսեւորած մասնագետին հեշտությամբ կարելի է «փախցնել» եւ աշխատեցնել այլ երկրների ՏՏ ընկերություններում»:

Նա նշեց, որ ծրագրավորումն այս պահին բավականին կայացած է, եւ, օրինակ, Մերգելյան ինստիտուտի տարածքում գրասենյակների մեծ մասը վարձակալության է տրված ընկերությունների, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումներով:

Հարցին՝ ո՞ր տարիքային խմբին պետք է պատրաստել ոլորտի պահանջարկը լրացնելու համար, Սանդիկովը պատասխանեց, որ նոր սերնդում ՏՏ ոլորտի լուծումների նկատմամբ տարիքային ցենզը իջել է. «Եթե  հիմա էլ սկսենք աշխատել 12-13 տարեկանների հետ, իրենց չափահաս դառնալուն պես հզոր արդյունքներ կարող ենք ունենալ»:

ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց՝ ՏՏ ոլորտն աճում է, եւ սպասելի է, որ մեծ թվով աշխատատեղերի պահանջարկ կլինի:

«Բայց հենց այդ աճն էլ կարող է հարվածել ոլորտին, որովհետեւ իսկապես մենք այդքան մասնագետ ունենալու ներուժ այս պահին չունենք: Այստեղ լուծումը պետք է կոմպլեքս լինի, ու պահանջարկը լրացնելու կարեւոր քայլերից մեկը դրսից աշխատուժ բերելն է լինելու»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ այսօր էլ Հայաստանում ոլորտի մեծ գործատուները դրսից մասնագետների են բերում:

Հարցին՝ այս պահին ընթանո՞ւմ ենք այն ուղղությամբ, որ 5 տարի հետո 20 հազար նոր մասնագետ ունենանք ոլորտում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է հարկային բեռը ինչ-որ հատվածներից հանես, գիտական զարգացումը խթանես: ՏՏ ոլորտը միայն բուն ծրագրավորումը չէ: Այսօր գիտելիքահեն ոլորտներն ու ՏՏ ոլորտն իրար հետ են սերտաճում: Եթե չես ուզում զուտ սպասարկող երկիր լինել, պետք է նաեւ այդ ուղղությամբ գնաս»:

Փորձագետի կարծիքով՝ ներկա վիճակից ելնելով՝ հնարավոր չէ 5 տարի հետո 20 հազար նոր մասնագետ ունենալ. «Կառավարությունը պլանավորում է մայիսից կրթական ոլորտը ավելացված արժեքի հարկի տակ դնել, ինչը բացարձակ հակառակ ուղղություն է: Դու պետք է դպրոցն ու մասնավոր համալսարանները խթանես, որ շատ լինեն, տարբեր լինեն ու հասանելի: Այդ դեպքում կստանաս ինչ-որ մի բան»:

Ըստ նրա՝ սպասել, որ պետությունը ինչ-որ մի բան կստեղծի, պետք չէ, քանի որ պետությունը դանդաղ, բյուրոկրատացված համակարգ է: Պետությունը պարզապես պետք է թույլ տա, որ մասնավոր հատվածը ստեղծի նոր կրթության ձեւեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2845 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս