Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ինչպես հայտնի է, պաշտոնավարման օրոք չափազանց հայտնի էր սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ ու անգամ հայտնվել էր սոցցանցերում ամենաակտիվ քաղաքական գործիչների լավագույն տասնյակի առաջին տեղերում, նախագահի աթոռը լքելուց հետո սոցիալական կայքերում չի երևում: Հայտնի պատճառներից մեկն էլ, նրա ամենասիրելի հարթակում՝ թվիթերում արգելափակվելն էր:
Այժմ հայտնի է դարձել, որ նախկին նախագահը բանակցություններ է վարում քիչ հայտնի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ սեփական սոցիալական հարթակի ստեղծման համար:Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրա խոսքով ՝ Թրամփը դեռ չի որոշել, թե որ հարթակի հետ է մտադիր համագործակցել: «Դա կարող է լինել արդեն դիտարկվող մի քանի ընկերություններից որևէ մեկը: Այս շաբաթ մի շարք այլ հանդիպումներ կլինեն», - ասել են աղբյուրները:
Հաղորդվում է, որ Թրամփին հետաքրքրող հայտերից մեկը FreeSpace հարթակն էր: Այն հայտնվել է App Store- ում և Google Play Store- ում 2021 թվականի փետրվարի 1-ին: Մինչ այժմ ներբեռնվել է 20,000 անգամ: FreeSpace- ի ներկայացուցիչները չեն պատասխանել Axios պորտալի խնդրանքին `մեկնաբանել ԱՄՆ նախկին նախագահի հետ հնարավոր համագործակցության մասին տեղեկությունները:
Նշենք, որ դեռ մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ ու ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը Fox News- ի եթերում բացահայտել էր, որ նախկին նախագահը երկու-երեք ամիս կվերադառնա սոցիալական ցանցեր, սակայն սեփական ինտերնետ-հարթակում գրառումներ տեղադրելով: Մարտի 22-ին Թրամփն անձամբ էր հաստատել այս մտադրությունը: Դեռ մանրամասներ չեն ներկայացվել այն մասին, թե ինչպես է նա հրապարակելու իր հաղորդագրությունները կամ, թե ինչ տեսակի հարթակ է թողարկելու:
Միլլերը հայտարարել է, որ նոր հարթակը լինելու է սոցիալական ցանցերից ամենաթեժն ու դառնալու է լավագույնը: «Այն ամբողջությամբ կփոխի սոցիալական մեդիայի աշխարհը»,-նշել է Միլլերը:
Թրամփի Twitter- ի հաշիվը արգելափակվել էր նրա նախագահության վերջին շաբաթներին: Նա զրկվել էր նաև Facebook- ում և Instagram- ում գրառումներ կատարելու հնարավորությունից: Դա տեղի ունեցավ հունվարի 6-ից անմիջապես հետո. այն ժամանակ Թրամփի կողմնակիցներն ու ԱՄՆ վարչակազմի ղեկավարն անձամբ փորձում էին կանխել ԱՄՆ Կոնգրեսում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը: Նրանց հաղթեց դեմոկրատ թեկնածու ու մեծ թվով ձայներ ստացած Ջոզեֆ Բայդենը: Թրամփի օգտահաշիվները արգելափակվեցին Կապիտոլիումի շենքի վրա վերջինիս աջակիցների գործած հարձակումից ու դրա հետևանքով սոցցանցերում թողնված գրառումներից հետո: Խոշորագույն սոցցանցերի ղեկավարների խոսքով ՝ Թրամփն իր հայտարարություններով անուղղակիորեն բռնության է մղել իրեն սատարող ցուցարարներին:
Թրամփի Twitter- ի հաշիվը արգելափակելուց հետո նախկին նախագահը հայտարարել էր, որ հազարավոր մարդիկ հեռանում են այդ հարթակից, քանի որ սոցիալական ցանցը դարձել է «ձանձրալի»: նա հավելել էր, որ չի պատրաստվում վերադառնալ սոցցանց ու վերականգնել արգելափակված օգտահաշիվը: Թրամփը նաեւ շեշտել էր, որ Twitter- ի ղեկավարությունը նվաստացրել է իրեն ու իր գործընկերներին ՝ պարբերաբար նշելով «տարբեր դրոշներով» իրենց հրապարակումները: Լավագույն այլընտրանքը նա դեռ նախագահության օրոք անվանել էր առանձին հարթակի ստեղծումը, որը կարող են օգտագործել ինքն ու իր կողմնակիցները:
Դոնալդ Թրամփի՝ արգելափակված Twitter-ի օգտահաշիվը, որում նա ամենաակտիվն էր, ուներ ավելի քան 88 միլիոն բաժանորդ:
Ըստ հարցումների, Թրամփը մինչ օրս շարունակում է սիրված մնալ հանրապետական ընտրողների շրջանում: Նա քանիցս ոչ ուղղակի կերպով հասկացրել է, որ չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT