Դուք պատկերացնում եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօրվա նիստի պաշտպանները դատարանից պահանջում էին դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով:

Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին երկու ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածը ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց:

Հիշեցնելով մարտի 26-ին ՍԴ որոշման մասին՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց. «Այդ օրվանից ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի 300.1 հոդվածը: Որոշման հաջորդ օրը պարոն Քոչարյանի պաշտպաններով դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով քրեական վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի եւ դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդումն իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել պարոն Քոչարյանից»:

Ալումյանի դիտարկմամբ՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում այլեւս գոյություն չունի. «Դուք հիմա փոխանակ մեր միջնորդությունը քննարկեք, ավելին՝ Դուք անգամ այդ միջնորդությունը քննարկելու կարիք չունեք, պարտականություն չունեք, Դուք հիմա պիտի արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք: Դուք հիմա քննարկում եք հարց՝ նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, Դուք ուզում եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասե՞մ, ուզո՞ւմ եք՝ ասեմ, որ Դուք արդեն հանցագործության եք մոտենում, հա՞: Չեմ ուզում դատարանին վիրավորել»,- ասաց Ալումյանը: Վերջինը հարցրեց դատավորին՝ արդյոք դատախազների հետ հետագա գործողությունների սցենար են մշակել. «Դուք պատրաստվում եք մինչև մյուս երեքշաբթի օրը՝ 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞լ, ու Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դրա տակից կարող եք դուրս գալ, կամ նրանք, ովքեր Ձեզ այդ հրահանգը տվել են»: Ալումյանի խոսքը դատավորն ընդհատեց՝ նշելով, որ թույլ չի տա վիրավորական արտահայտություններ անել:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե ինչն է ավելի վիրավորական. «Որն է ավելի վիրավորական՝ առանց քրեական հոդվածի փաստացի քրեական հետապնդման մեջ գտնվե՞լը, թե՞ մի քանի օգտագործվող-օգտագործող դատախազների կողմից նիստին չմասնակցելը, լո՞ւրջ եք ասում: Նույն դատախազները չէի՞ն, որ գալիս էին ու տարբեր դեմքի միմիկաներով ասում էին՝ էս ինչ վիճակ է, նիստ են ձգձգում, չեն ներկայանում, բա էդ ո՞ւր են, հարգելի՛ դատարան»:

Վարդևանյանը, Դանիբեկյանին դիմելով, նշեց, որ իրենց ստիպում են լինել մի իրավիճակում, որում դատավորը մոտենում է քրեորեն պատժելի արարքներ կատարելուն. «Չկա քրեական գործ, մենք ի՞նչ միջնորդություն ենք ուզում քննել: Ինչո՞ւ են ուզում Ձեր միջոցով շարունակել իրենց ապօրինությունները: Սա նորմա՞լ է»,- ասաց պաշտպանը:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ դատավորին դատախազները թողել են միայնակ և խնդրեց դատավորին ընդմիջում անել, որպեսզի դատախազները ներկայանան դատական նիստին. «Օրենքը Ձեզ տալիս է հնարավորություն՝ գնալու խորհրդակցական սենյակ և անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը 300.1 հոդվածով»:

Ամբաստանյալներ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպաններն էլ դատավոր Աննա Դանիեբակյանին հորդորեցին անցնել գործի՝ վարույթը կարճելու հարցի քննարկմանը: Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նաև հայտնեց, որ ապրիլի 3-ից արձակուրդում է լինելու և չի կարողանալու ներկայանալ դատական նիստին, եթե այն հետաձգվի, իսկ այդ դեպքում դատական նիստերը կհետաձգվեն, և ամբաստանյալները կշարունակվեն ենթարկվել քրեական հետապնդման:

Գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ դատավորն արդեն որոշումը համաձայնեցրած և կայացրած իջնում է դատական նիստին, հետո՝ ասում, որ իրեն վիրավորում են, բայց դրա մեղավորը միայն դատավորն է։ Պողոսյանը հայտնեց, որ այսօր եկել էր դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ստանալու. «Հարգելի դատարան դուք պատկերացնում եք, թե ինչ եք անում: Ձեզ կողքից տեսե՞լ եք, կուզե՞իք՝ Ձեզ դատի Ձեր նման դատավորը»,- ասաց պաշտպանը, ինչից հետո դատավորը թույլ չտվեց շարունակել եւ կարգադրիչներին կարգադրեց նրա ձեռքից վերցնել բարձրախոսը. «Ձեռքս թո՜ղ»,- ասաց Միհրան Պողոսյանը, ապա բղավեց․ «Ապօրինի քրեական հետապնդումը պարտավոր եք անմիջապես դադարեցնել»։ Ապա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացել է պաշտպանական կողմի դիմումները՝ մեղադրյալների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն քանի որ դատախազները չեն ներկայացել նիստին, դրանք կքննվեն հաջորդ դատական նիստում՝ ապրիլին 2-ին՝ ժամը 13:00-ն:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին մեղադրող դատախազները չէին մասնակցում: Գեւորգ Բաղդասարյանը դիմում էր գրել դատարանին՝ մասնավորապես նշելով. «2021 թվականի մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է տվյալ որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխան խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր՝ խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել 2021 թվականի ապրիլի 6-ին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2112 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը