Շատ բարդ է լինելու. Կապառոսն ու Բարսեղյանը խոսել են Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման մասին

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Վերջինս նշեց, թե ինչ է փոխվել հավաքականում Կապառաոսի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո:

«Մտածելակերպն է փոխվել: Հիմա այլ կերպ ենք պատրաստվում ու մոտենում խաղերին: Նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել: Ավելի շատ ենք հավատում մեր ուժերին»,- նշեց Բարսեղյանը:

Ֆուտբոլիստի խոսքերով՝ իր համար տարբերություն չկա՝ ինչ մարտավարությամբ կգործի հավաքականը՝ 4-4-2, թե 4-2-3-1: «Ինձ համար սխեմաների տարբերություն չկա, եթե բոլորը կատարում են իրենց առջև դրված պարտականությունները: Ես պետք է հասցնեմ օգնեմ պաշտպաններին ու մասնակցեմ հարձակման գործողություններին»:

Այն նկատառմանը, որ Հայաստանի հավաքականը նախորդ 5 դեպքերում չի կարողացել հաղթել Ռումինիային, Բարսեյղանը հակադարձեց, որ նախկինում Իսլանդիայի հավաքականին նույնպես երբեք չէինք հաղթել: Վերջում ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստին հարց ուղղվեց ավելի բարձր կարգի առաջնությունում խաղալու մասին, ինչին ի պատասխան Բարսեղյանը կատակեց, որ այդ հարցը պետք է ուղղել Կապաառոսին. «Թող ինքը պատասխանի, ինքը ինձ իր հետ Եվրոպա պետք է տանի»: Մարզչի պատասխանը չուշացավ. «Ես չեմ հասկանում՝ ինչի մասին է նա խոսում»,- կատակեց Կապառոսը:

Այնուհետև հավաքականի գլխավոր մարզչին արդեն լուրջ հարցեր ուղղվեցին: Նախ իսպանացի մասնագետը համեմատեց Ռումինիայի և Իսլանդիայի հավաքականներին. «Շատ տարբեր հավաքականներ են: Ինչպես տեսանք, Իսլանդիայի հավաքականը ֆիզիկապես ամուր թիմ էր, իսկ Ռումինիան մեզ նման է. խաղում է ուղղահայաց և բարձր արագությունների վրա, ունի երիտասարդ ֆւտբոլիստներ: Շատ լավ թիմ է, խաղադաշտում շատ հստակ պատկերացնում են իրենց խնդիրները: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասում,- նկատեց Կապառոսը:- Ամեն խաղին պատրաստվում ենք՝ հաշվի առնելով, թե ով է մրցակիցը: Ցանկանում ենք, որ մե թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային համակարգի հետ, բայց սա մեկ օրում չի ձեռքբերվում: Մենք պետք է առաջին հերթին գոհ լինենք նրանից, որ ֆուտբոլիստները շատ լավ են տրամադրված»:

Կապառոսը հրաժարվեց խոսել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանի և Արսեն Զախարյանի, ինչպես նաև իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի և նրանց Հայաստանի հավաքականում տեսնելու հեռանկարների մասին. «Ընդհանրապես չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, որոնք հավաքականում չեն խաղում, հատկապես նման պահի, երբ հավաքականին կարևոր խաղ է սպասում: Միգուցե դա կարելի է ուրիշ պահի քննարկել»:

Ինչ վերաբերում է հավաքականի ֆուտբոլիստների վերականգնվելուն, ապա Կապառոսը նշեց, որ, իհարկե, նախորդ երկու խաղերում բավականին մեծ էներգիա է ծախսվել, սակայն վաըղ կերևա, թե որ ֆուտբոլիստն ինչպես է պատրաստ հանդիպմանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1923 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս