Մեքենաների քարկոծումը ոչ միայն Արցախի քաղաքացիներին է ուղղված, այլ նաև խաղաղապահների աշխատանքին. Դավիթ Բաբայան

01/04/2021 schedule13:19

Ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսեւորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Օրեր առաջ այս մասին հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մարտի 25-ին, ադրբեջանական ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ էին հասցրել Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով ընթացող քաղաքացի Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, ինչպես նաեւ մարտի 29-ին քարկոծել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան, ջարդել ապակիները:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ դեպքերին, նշեց, որ պետք է ակտիվ արձագանքել ադրբեջանական կողմի քայլերին. «Այսօր քարերով են խփում, վաղը կարող է անցնեն այլ գործիքների: Արմատախիլ պետք է անել ցանկացած փորձ: Ե՛վ ՀՀ-ն, եւ՛ Արցախն այս գործընթացին պետք է ակտիվորեն ներգրավվեն»: Հարցին՝ արձագանք ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը, Արցախի արտգործնախարարը նշեց, որ իրենք աշխատում են այս ուղղությամբ ռուս խաղաղապահների հետ. «Պետք է հանցագործություն անողները պատժվեն: Ադրբեջանցիները ոտնահարում են միջազգային իրավունքը եւ հաշվի չեն առնում միջազգային տարբեր կառույցների կարծիքը: Մենք պետք է դեպքերը եւ մեր կարծիքը հանրայնացնենք եւ մատնանշենք Ադրբեջանի բարբարոս քաղաքականությունը: Քաղաքակիրթ ձեւով եթե պատիժ չկիրառվի, պետական մակարդակով եթե արձագանք չլինի, մեղավորները չկրեն իրենց պատիժը, չի բացառվում, որ մարդիկ կվրդովվեն ու կփորձեն դիմել այլ քայլերի: Մենք չենք ցանկանում, որ նման զարգացումներ տեղի ունենան, որովհետեւ սրանք նոր բախումներ են, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Պետք է ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որպեսզի ինքը թույլ չտա եւ չխրախուսի նման դեպքերը»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանը ահաբեկչական երկիր է եւ հաշվի չի առնում միջազգային կազմակերպությունների կարծիքը, ամեն դեպքում, Հայաստանը պետք է աշխատի միջազգային կառույցների հետ. «Առաջին հերթին մենք աշխատում ենք ռուս խաղաղապահ առաքելության հետ, որովհետեւ սա քարկոծում է ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլ նաեւ խաղաղապահների աշխատանքը: Եվ ոչ միայն այս, այլ նաեւ եկեղեցիների ոչնչացման, մեր ժառանգության, մշակութային ցեղասպանության մասին պետք է բարձրաձայնել»:

Հարցին՝ այդ հատվածում խաղաղապահներ եղե՞լ են, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ քաղաքացիների անվտանգությունն այդ տարածքներում ապահովելու համար, Բաբայանն ասաց, որ այդ հատվածում խաղաղապահներ չեն եղել. «Խաղաղապահներ ամեն սանտիմետրի վրա կանգնած չեն: Նրանք ունեն համապատասխան դիրքեր: Միգուցե սա նշանակում է, որ կա՛մ պետք է ավելանան խաղաղապահների դիրքերը ամբողջ երկայնքով, կա՛մ տեխնիկական միջոցներ օգտագործվեն, օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր, որպեսզի 24 ժամ մշտադիտարկում տեղի ունենա»: Հարցին՝ խաղաղապահների դիրքային հատվածներում ամբողջովին ապահովվա՞ծ է քաղաքացիների անվտանգությունը, նախարարը նշեց, որ այդ հատվածներում այսպիսի դեպքերի հավանականությունը քիչ է. «Եթե ինչ-որ մեկը խենթ է, կարող է այդպիսի քայլերի դիմել, բայց որտեղ կան խաղաղապահներ, հավանականությունն այդպիսի դեպքերի կտրուկ նվազում են»:

Բաբայանը հավելեց, որ պարզելու համար, թե ովքեր են հարձակվողները, պետք է ուսումնասիրություն սկսվի. «Միգուցե այն ահաբեկիչներն են, որոնք տեղակայված են այդ տարածաշրջանում: Դրա համար պետք է համապարփակ ուսումնասիրություն՝ հասկանալու՝ արդյոք սա պետական մակարդակով է կազմակերպված, թե անձնական ինչ-որ խենթություններ են: Բայց, բնական է, որ Ադրբեջանը չի անի ուսումնասիրություններ, այդ պատճառով նման միջադեպերի ուսումնասիրմանը պետք է մասնակցի եւ՛ արցախյան կողմը, եւ՛ ռուս խաղաղապահները»:

Հարցին՝ ռուս խաղաղապահների կողմից արձագանք եղե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Խաղաղապահները շատ խիստ են արձագանքել: Հասկանալի է՝ նման քայլերով նաեւ իրենց է վնաս հասցվում: Մնում է՝ Ադրբեջանը համապատասխան քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»: ԱՀ ԱԳ նախարարը հավելեց, որ այսպիսի բոլոր միջադեպերը միշտ հանրայնացվում են, սակայն միջազգային կազմակերպությունների կողմից դեռեւս կոնկրետ այս դեպքերի վերաբերյալ արձագանք չի եղել:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից  երեկ հետաքրքրվեցինք՝ վերոնշյալ դեպքերի առնչությամբ ԱԳՆ-ն դիմե՞լ է միջազգային կառույցներին, եւ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել հայկական կողմը՝ նմանատիպ դեպքերը կանխելու համար: Ի պատասխան՝ Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը մշտապես և անշեղորեն բարձրացնում է Արցախի անվտանգության հարցը իր գործընկերների հետ, մասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում. «Ձեր կողմից նշված կոնկրետ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտում, և առաջին կոմունիկացիան իրականացվել է ուժային կառույցների միջև»,- եզրափակեց Նաղդալյանը:

Նշենք, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին անդրադարձել են նաեւ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն եւ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Արցախի ԱԳՆ-ի  հաղորդագրության մեջ ասվում  է, որ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ կանխամտածված եւ նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը եւ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը: ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ իր հերթին նշում է, որ գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն եւ ընդգծում, որ ինքը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության եւ ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը եւ ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1502 դիտում

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել