Հակոբ Արշակյանին նախարարության աշխատակիցներն ուղեկցել են ծափահարություններով (տեսանյութ)

01/04/2021 schedule13:17

Ինչպես հայտնել ենք, Հակոբ Արշակյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտոնից ազատվելու մասին: Նա որպես պատճառ նշել է իր եւ լրագրողի միջեւ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը: Կառավարության այսօրվա նիստում արդեն իսկ նշանակվել է նոր նախարար:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության աշխատակիցները Հակոբ Արշակյանին ուղեկցել են ծափահարություններով և դրսում հրաժեշտ տվել: Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Լուսինե Գրիգորյանը՝ գրելով.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքի առաջարկն ընդունելուց տևական ժամանակ չեմ գիտակցել, որ աշխատելու եմ պետական գերատեսչությունում։ Ունեցել եմ այնպիսի ներքին զգացողություն՝ կարծես գնալու եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի լավ դպրոց, որը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի կանցնեմ ոլորտի շնաձկների մոտ կամ որպես անհատ իրավաբան, իմ ծառայությունները կառաջարկեմ շուկայի խոշոր խաղացողներին։ Սրա միակ պատճառը պարոն Նախարարն էր, ով իր աշխատելաոճով ստեղծած իմիջով ցրել էր պետական կառույցների շուրջ ոչ անառիթ ձևավորված բացասական կարծրատիպը։
Ոլորտի հետ աշխատելիս զգում էի, որ նույն տրամադրվածությունը, կրկին շնորհիվ պարոն Նախարարի, առկա է նաև ոլորտի ներկայացուցիչների մոտ, մեզ չէին նայում որպես «չինովնիկի», մեզ ընկալում էին որպես թիմակիցների, ովքեր մտահոգված են ոլորտային խնդիրներով, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի բարօրության նպատակով համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու համար, ովքեր 24/7 ռեժիմով հասանելի են ոլորտի համար՝ պատրաստ լսելու և աջակցելու նրանցից յուրաքանչյուրին։ Այսինքն, ոլորտն առաջնորդում էր մի Նախարար, ով կարողացել էր հասարակության համապատասխան շերտի մոտ ձևավորել հավատն առ այն, որ պետությունն իսկապես ծառայում է հասարակությանը։
Պարոն Նախարարը հորիզոնական կառավարման մոդելի ջատագովն ու կիրառողն էր․ յուրաքանչյուր աշխատանքային քննարկում հավասար մասնակիցների մտագրոհ էր, բայց և յուրատեսակ մաստեր կլաս և քաջալերանք՝ զերծ ամեն տեսակ ապակառուցողական և մասնագիտական էնտուզիազմի ողնաշարը կոտրող քննադատությունից։ Պարոն Նախարարը ղեկավար էր, ում դռները միշտ բաց էին բոլոր աշխատակիցների առջև, և ում հետ պետք չէր ավելորդ դիվանագիտություն պարեցնել ու կարելի էր խոսել ի խորոց սրտի՝ ուղիղ և ամենայն շիտակությամբ։
Խորն ափսոսանք եմ ապրում ինձ համար, որ այլևս զրկվեցի նրա ղեկավարության ներքո աշխատելու հնարավորությունից։ Ուզում եմ լավատես լինել՝ նախարարության և ոլորտի ապագայի համար։
Հ․Գ․ Պարոն Նախարար, շնորհակալ եմ Ձեր թիմում աշխատելու ընձեռնված հնարավորության համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8023 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց