Մահացած 27-ամյա կնոջ ու նրա դստեր ապրած բնակարանում վերջին անգամ գազի սպասարկում էր իրականացվել նախորդ տարվա նոյեմբերին

Ապրլի 1-ին մահացած 27-ամյա կնոջ ու նրա 7-ամյա դստեր ապրած բնակարանում վերջին անգամ գազի սպարակման աշխատանքներ են իրականացվել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ բաժանորդների սպասարկման վարչության պետ Վահագն Բաղդասարյանից:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ համաձայն մոր եւ դստեր մահվան մասին բժշկական վկայականի՝ վերջիններիս մահվան պատճառը սուր թունավորումն է եղել շմոլ գազից: Նրանց մարմինների վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի բաժանորդների սպասարկման վարչության պետի խոսքով՝ այդ այցի ընթացքում աշխատակիցները թերություն էին նկատել, որոնք տեղում շտկվել էին: «Խոհանոցում օդատարին արհեստական խոչընդոտ էր միացրած եղել՝ օդաքարշ: Օդաքարշը շատ դեպքերում տանում միացնում են միակ օդատարին, ինչը՝ արգելված է, կարող են առանձին օդանցք կամ օդատար բացել ու դրան միացնել, բայց գազաֆիկացված շենքում պարտադիր պիտի լինի բնական քարշով աշխատող օդատար: Ձայնաազդանշանային սարքը եւս սխալ տեղ է դրված եղել, մեր աշխատակիցները դրել էին ճիշտ տեղը, երկու խնդիրն էլ վերացրել»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նաեւ նկատեց՝ իրենց տվալներով՝ նշյալ բնակարանի լոգարանում գազասարք չի եղել, այն տեղադրված է եղել միայն խոհանոցում:

Բաժանորդների սպասարկման վարչության պետը նաեւ շեշտեց՝ քանի որ գազի սպասարկման վարչության այցելությունները կատարվում են տարին երկու անգամ, նոյեմբերից հետո հաջորդ սպասարկումը տվյալ հասցե պիտի տեղի ունենար հավանաբար մայիս ամսին: Այս ընթացքում տվյալ բաժանորդի կողմից որեւէ կանչ չի գրանցվել:

Ինչ վերաբերում է ողբերգական դեպքից հետո այդ բնակարանում ուսումնասիրություններ կատարելուն, վարչության պետը նշեց, որ իրենց աշխատակիցներին դեռեւս դա չի հաջողվել, քանի որ տվյալ բնակարանի դուռը ոստիկանությունը կապարակնքել է: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, երեկ՝ ապրիլի 1-ին, այդպիսի ստուգումներ իրականացվել են: Դեպքի վայրում զննություն են իրականացրել նույն «Էյ-Ի-ՋԻ սերվիս» ընկերության մի քանի աշխատակիցներ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ միասին: Դրանից հետո բնակարանի դուռը կրկին կապարակնքվել է:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում 27-ամյա կնոջ ու 7-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Հայկական ժամանակին» հարեւաններն ասել էին, որ մահացած կինն ու երեխան այդ բնակարանը վարձակալել էին եւ այնտեղ էին տեղափոխվել մոտ 10 օր առաջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1814 դիտում

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը

Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում