Աբովյանի N1 դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է. 85 աշակերտ փոխել է դպրոցը, 13 ուսուցիչ՝ աշխատանքից ազատվել

02/04/2021 schedule21:27

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցն այլևս կազմաքանդվել է, ընկել է դպրոցի երբեմնի ամենաբարձր վարկանիշը»։ Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին դպրոցի արդեն նախկին աշխատակիցները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Բաբայանը նաև հանդես եկավ բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ուղղված կոչով՝ չվախենալ գործազուրկ դառնալուց, ըմբոստանալ անարդարության դեմ։ Շուրջ երեք ամիս գործադուլ հայտարարած և երեխաների կրթության իրավունքը խաթարած մանկավարժի խոսքերով՝ իրենք սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար։ Նա իրենց  գործադուլը որակեց ազգային ուժեղ պետականության համար պայքար։

«Ինձ հեռացրին դպրոցից, որովհետև ես իշխանության թիմից կամ նրանց ծանոթ-բարեկամներից չէի։ Այս իշխանությունը փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին՝ նրանց փոխարինելով ոչնչով աչքի չընկած, իրենց պարտական, հլու-հնազանդ կամակատարներով, առանց ակտիվ դիմադրության հանդիպելու կրթության հիմքում դնել առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր և դասագրքեր, և դրանով կրթել ապազգային, հարևանների հանդեպ թշնամանք չունեցող սերունդ։ Հայ մանկարվարժը չպետք է կրավորական կեցվածք ընդունի։ Ո՞վ, եթե ոչ ուսուցիչը պետք է պայքարի հանուն հայրենիքի ապագայի։ Սիրելի հայ մանկավարժներ՝ մենք կոչ ենք անում ձեզ նմանվել մեր կոլետկտիվի այն կեսին, որը նախընտրեց դառնալ գործազուրկ, բայց ըմբոստանալ անարդարության դեմ, նմանվել այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին, սեփական օրինակով ցույց տվեցին թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար»,- իրենց հայատարարությունը ներկայացրեց Աբովյանի համար 1 դպրոցի նախկին տնօրենը՝ իրենց պայքարը տեղափոխելով հանուն ազգային կրթության պայքարի դաշտ եւ մյուս դպրեցների իրենց գործընկերներին կոչ անելով իրեցն օրինակով դուրս գալ պայքարի:

«Այս դպրոցի 370 աշակերտներից 100-ը արդեն տեղփոխվել են այլ դպրոց։ 26 ուսուցիչներից 13-ն էլ իրենց կամքով կամ առանց դրա ազատվել են աշխատանքից».  այս մասին էլ հայտարարեց պատմության նախկին ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ 13 ուսուցիչները մինչև վերջ պայքարել են իրենց սկզբունքայնության համար, այդ մանկավարժները, ըստ նրա, աշակերտների համար ուսուցչի կերպարի լավագույն օրինակն են։ Դպրոցում հայտարարված գործադուլի և խաթարված դասապրոցեսի համար Փայտյանը մեղադրում է կառավարությանը, իսկ իրենց պայքարի սկզբնական փուլը հայտարարում ավարտված, քանի որ ուսուցիչների մի մասը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված վերադարձել է աշխատանքի։

Հիմա դպրոցում փոքր-ինչ վերականգնվում է խաթարված դասապրոցեսը՝ իր հերթին հավելեց նախկին տնօրենը, բայց այն աշակերտները, ովքեր մասնակցել են ուսուցիչների պայքարին, ենթարկվում են ճնշումների, ավելին, նրա խոսքերով՝ այդ աշակերտները ստիպված կողքի գյուղերի դպրոցներ են հաճախում. «Այլ ավագ դպրոցների լիցենզիայով սահամանափակ տեղերի պատճառով աշակերտներից մի քանիսը չկարողացան հեռանալ դպրոցից, իմ ունեցած տեղեկությունով սպասում են լիցենզավորվեն դպրոցները և հեռանան։ Շատ երեխաներ դպրոց են հաճախում իրենց պատանդ զգալով, հատակապես այն աշակերտները, որոնք մեզ հետ պայքարի ակտիվ փուլում են եղել։ Հիմա նրանց հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում»։

Ավելի քան երկու ամիս առաջ գործադուլ հայտարարած և հետո աշխատանքից ազատված ուսուցիչները նշեցին՝ դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը, երկու անգամ գրավոր դիմել են վարչապետին, մեկ անգամ իրենց դիմումը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը՝ օրենքով չի նախատեսվում դադարեցնել նոր տնօրենի լիազորորությունները, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ, ինչը իրենց դիմումի մեջ պահանջել են ուսուցիչները։

Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը մեզ հետ զրուցում պարզաբանեց՝ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է ոչ թե փոքր-ինչ, այլ լիովին․ «Դասապրոցեսը լիակատար ձևով վերականգնվել է, ուսուցիչները նորմալ դասապրոցես են կազմակերպում, իսկ աշակերտները նորմալ հաճախում են»։ Հաստատեց՝ «26 ուսուցիչներից 13-ը ազատվել են աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա»․ «Ուսուցիչներից կեսը ազատվել են իրենց դիմումի համաձայն, մնացածը մինչև վերջ պնդում էին, որ իրենք չեն աշխատելու և չեն էլ պատրաստվում ազատման դիմում գրել։ Ես իրենց ասում էի՝ դուք արդեն 2 ամիս է, ինչ չեք աշխատում, և չեք էլ մտածում երեխաների ճակատագրի մասին: Ի սկզբանե բոլորն ասում էին, որ դիմում կգրեն դուրս կգան, բայց ոչ դիմում էին գրում, ոչ էլ գալիս էին աշխատանքի։ Շատ ուսուցիչներ նույնիսկ ինձ մոտեցել ու ասել էին՝ կգանք, կաշխատենք, երեք-չորս օր սպասել եմ, զանգահարել եմ, ասել եմ՝ ասում էիք կգանք կաշխատենք, բայց նորից իրենց կարծիքը փոխել են, արդեն ես եմ իրենց ազատել եմ աշխատանքից, մնացած ուսուցիչները նորմալ աշխատանքի մեջ են»։

Առաքելյանը հակադարձում է նաև  դպրոցի նախկին ուսուցիչների այն պնդմանը, թե 100 աշակերտ է տեղափոխվել, ճնշումների և խտրական վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունն էլ անվանում է հերթական սադրանքը․ «Հստակ թիվ ունենք, որ 85 աշակերտ է տեղափոխվել այլ դպրոց։ Մենք դեռ այսօր էլ վերադարձած  աշակերտների ենք ընդունել, տեղեկություններ էլ ունենք, որ մի քանի աշակերտ ուզում է վերադառնալ դպրոց։ Իրենց հայտարարությունները, թե երեխաները պատանդ են իրենց զգում, մնացածը ենթարկվում են խտրական վերաբերմունքի, ճնշումների՝  դրանք սադրանքներ են, իրենք իրենց ոճի մեջ շարունակում են զրպարտել ինձ»։

Նորանշանակ տնօրենի խոսքով՝ նախկին ուսուցիչները ամեն օր խոչընդոտում են ուսուցիչների բնականոն աշխատանքը։ Ասում է՝ նրանց պայքարի երկրորդ փուլը լինելու է դատական հայցերի միջոցով․ «Իրենք անըդհատ տեսչությունների միջոցով վարույթներ են ներկայացնում, հայց են ուզում ներկայացնել իմ դեմ, ես, իհարկե, սպասում եմ դրան, երկրորդ պայքարը, եթե այդ ձևով պետք է սկսեն, ես պատրաստ եմ, բայց ի՞նչ է նշանակում պայքար՝ հայ հայի դե՞մ, օրենքի դե՞մ»,- ասում է նա պարզաբանելով ՝ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դատարան ներկայացրած իր հայցն էլ անօրինական է ճանաչվել դրան մասնակից բոլոր անդամների համար․ «Հայտարարել, որ հայցը 22 ուսուցիչների մասով կարճվել է, դա անգրագիտություն է, բոլորի մասով էլ ճանաչվել է անօրինական, եթե մեկի մասով ճանաչվել է նշանակում է՝ բոլոր անդամներին է դա վերաբերում»։

Քարմիլե Առաքելյանը հավելեց նաև՝ պատրաստվում է առաջիկայում  դպրոցում հայտարարել  ուսուցիչների թափուր հաստիքների մրցույթ։

Հիշեցնենք՝ այս դպրոցում ամենինչ սկսվեց այն բանից հետո, երբ հունվարի 22-ինկառավարման խորհուրդն անցկացրեց  տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ՝ թե՛ նախկին եւ թե՛ արդեն նշանակված տնօրենները, ստացել էին հավասար ձայներ, ու ըստ գործող կարգի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակեց  Քարմիլե Առաքելյանին: Մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները նոր տնօրենի հետ մեկ օր անգամ չաշխատելով հայտարերցին գործադուլ՝պահանջելով դպրոցից հեռացնել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին։ Սակայն նախարարը իր որոշումը թողեց անփոփոխ։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4666 դիտում

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան