Մեր բոլոր 263 հիվանդները թթվածնի կարիք ունեն. «Նորք» ինֆեկցիոնի ղեկավարը՝ երրորդ ալիքի առանձնահատկությունների մասին

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը մեզ հետ է արդեն ավելի քան մեկ տարի, սակայն ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը դեռևս մնում է անփոփոխ: Շատ երկրներ հիմա փորձում են հաղթահարել վիրուսի 3-րդ ալիքը, մեր երկիրը, ինչպես օրերս  կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, գտնվում է երրորդ ալիքի պիկին:

Առողջապահության նախարարությունը  վերապրոֆիլավորել է ավելի քան 20 քովիդ մասնագիտացված հիվանդանոցներ: Համավարակի սկզբից գործող հիվանդանոցներում էլ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն, օրինակ, 8 բաժանմունքին պատրաստվում է ավելացնել ևս երկուսը, բացի դա հիվանդանոցը կարիք ունի բուժանձնակազմը համալրելու ՝ հաստատությանն անհրաժեշտ են բուժքույրեր և մայրապետեր: Այս պահին բուժում է ստանում 263 հիվանդ, զբաղված են նաև վերակենդանացման 14 մահճակալները:

«Առավոտվա տվյալների համաձայն հիմա այդքան հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 40 հիվանդ, ևս 40-ը կարող եմ ասել՝ ճիշտ կլինի բուժում ստանան վերակենանացման բաժանմունքում: Դրա համար անհրաժեշտություն եղավ ավելացնել ևս 34 մահճակալ, ընդհանուր մեր մահճակալների թիվը 282-ն է, այսինքն, որպես այդպիսին մենք բաժանմունք չենք ավելացնում, այլ ռեանիմացիոն սրահին ավելացնում ենք ևս մեկ սրահ՝ 20 մահճակալով, մյուս սրահը ավելացնում ենք մեր մեծահասկաների բաժանմունքի համար՝ 14 մահճակալով: Երրորդ ալիքի առնձնահատկություններից է այն, որ բոլոր հիվանդների արյան մեջ թթվածնի պակաս է լինում: 263 հիվանդներն էլ թթվածնի կարիք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը, հավելելով՝ չի բացառվում, որ հիվանդների թիվը ավելանա, քանի որ ընդունարանում ընդունելությունը մեր խոսակցության պահին շարունակվում էր:

Հիվանդանոցը երկու անգամ փորձ է արել վերադառնալ նախկին աշխատանքին ռեժիմին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սկսած երկրորդ ալիքը և 2021 թվականի փետրվարին զարգացող երրորդ ալիքը ստիպել են չփակել քովիդ բաժանմունքները: Հիմա հիվանդանոց են դիմում միջին և բարձր տարիքային խմբի մարդիկ, հոսպիտալացվում են նաև 20-ից 34 տարեկան անձինք: Բազմաթիվ են հատկապես այն դեպքերը, երբ հիվանդները դիմում են տան պայմաններում ինքնաբուժության անհաջող փորձերից և հակաբիոտիկների չարաշահումից հետո:

«Մեզ մոտ ընդունված է, որ ճարպակալումը խնդիր չէ, բայց հիվանդներից շատերը նման խնդիր ևս ունեն, այսինքն ճարպակալման երրորդ աստիճանը արդեն իսկ լուրջ խնդիր է: Լինում է նույնիսկ, որ ուղեկցող հիվանդությունների մասին մարդիկ տեղեկանում են, երբ վարակվում են և ընդունվում մեզ մոտ: Օրինակ՝ հիվանդ կա 170 ճնշում ունի, դա իր համար նորմալ է, բայց դա ինսուլտի շատ բարձր ռիսկ է: Նման հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ է հիմնականում վիրուսի ընթացքը այլ ելք ունենում: Մենք մարտ ամսվա ընթացքում ունեցանք երիտասարդ տարիքի՝ 34 տարեկան հիվանդի մահվան դեպք, քանի որ ուներ ուղեկցող հիվանդություն: Մարդիկ շատ հաճախ նաև, առանց հաշվի առնելու, թե իրենց ծանոթի մոտ հիվանդությունը ինչպես է ընթացել, սկսում են նույն բուժումը ընդունել, լինում են դեպքեր,երբ տարբեր բժիշկների հսկողության տակ եղած անձինք էլ անիմաստ կերպով մեծ քանակությամբ հակաբիոտիկ են ընդունում ու ծանրացած առողջական վիճակում հայտնվում են մեզ մոտ»,- ասաց Մադոյանը:

Կորոնավիրուսով վարակված հիվանդներ դիմելության աճին զուգընթաց աճել է նաև վիրուսով վարակված այն հիվանդերի թիվը, ովքեր հոգեբանության աջակցության կարիք ունեն: Մարտ ամսվա ընթացքում այդ աջակցությունից օգտվել է 65 հիվանդ. «Եթե փետրվարին ընդամենը երեք անձ էր օգտվել այդ աջակցությունից, հիմա մարդկանց քանակը ավելի շատ է՝ նրանց մոտ վախը, դեպրեսիան հիվանդալուց հետո ավելանում է: Իրենք վախից ավելի շատ դեղորայք են պահանջում, օրինակ՝ հիվանդ կա, որ հակաբիոտիկի անհրաժեշտություն չունի, բայց ուզում է նշանակենք, ներերակային ներարկում անհրաժեշտ չէ, բայց նա դա պահանջում է, վախից իրեն թվում է՝ ուր որ է կմահանա»,- մանրամասնեց նա:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը շեշտում է՝ մարդիկ  պետք է պահպանեն հակահամաճարակային կաոնները, պետք է հասկանան՝ բժիշկները գերծանրաբեռնված վիճակում են աշխատում: «Աշխատակիցները գալիս են արձակուրդ են խնդրում, բայց ի վիճակի չենք արձակուրդ տրամադրել: Նոր սրահների ավելացման դեպքում էլ վերակենդանացման բաժանմունքին առնվազն երկու պոստ է պետք, որ բուժքույրերը, մայրապետերը հերթապահեն: Նույն էլ մեծահասակների սրահի ավելացման դեպքում է անհրաժեշտ՝ 10-ից ավելի բուժքույր ու մայրապետ է պետք: Մեկ տարուց ավելի՝ համաճարակի սկզբից, մեր բժիշկները աշխատում են գերծանրաբեռնված, օրինակ՝ բաժնի վարիչները, ավագ քույրերը, ղեկավար կազմը շաբաթ, կիրակի չունեն: Ամեն օր աշխատանքի են, խախտվել է նրանց նորմալ աշխատանքային ժամը»,- հավելեց նա:

Մադոյանը նշեց նաև՝ բուժաշխատողների շրջանում նույնպես գրանցվում են հիվանդությամբ վարակվածության դեպքեր: Կան նաև վիրուսի դեմ պատվաստված բուժաշխատողներ: Հիվանդանոցի 25 աշխատակից պատվաստվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Պատվաստվել են նաև մեկ տարի առաջ ինֆեկցիոնին միացված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 19 աշխատակից:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3619 դիտում

Գրանցվել են ուժգին կարկտահարություններ. Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ

Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու մասին քրվարույթի նյութերը հանձնվել են դատարան

Թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ դեռևս 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետարան

2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են. հարցաքննվել է շուրջ 70 անձ, ստուգվել՝ մոտ 40 տրանսպորտային միջոց

Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու` սկզբում վերբալ․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Աբովյանի 3-րդ և 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանները հիմնանորոգված են. Փաշինյան

Զինծառայողի հոսանքահարման և մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ով մեզ թուրք կասի, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը. Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պտտիր երազանքիդ ղեկը՝ Ամիօ բանկի ավտովարկի միջոցով

Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Լևոն Քոչարյանին առնչվող 2018-ի հետախուզական-օպերատիվ տվյալները

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա

Թաղային խուժանի պահվածքով փորձ է արվում երկրի թիվ 1 քաղաքական հարթակը իջեցնել ախոռի մակարդակի. Չախոյան

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանը. Միրզոյան

«Ով որ իմ պապուն կասի թուրք, նրա լա..ի բե...ը». Լևոն Քոչարյանն ԱԺ-ում հայհոյում է. տեսանյութ

Ծաղկեպսակների և մեխակների գնումը վարչապետի աշխատակազմն իրականացրել է ողջ 2025-ի կարիքների համար. պարզաբանում

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս. Ալեն Սիմոնյան

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասը երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով և ուղարկում դպրոց. նախարար

Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս հիշեք՝ հանրությունը շատ լավ հիշում է. Մանավազյան

Ուրեմն լսի՛, Լևո՛ն Քոչարյան, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր ՀՀ-ում տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը․ Հովհաննիսյան

Ո՞վ է ուղիղ եթերում մարդ քաշքշում, պետք ա տանել զուգարանում սպանել իրենց ծնողի օրինակով. Հակոբյանը՝ Քոչարյանին

Արարատ Միրզոյանը մասնակցում է Լյուքսեմբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

Արա՛ Լևոն, ա՛յ տղա, չափերդ ճանաչի․ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին. տեսանյութ

Բաղդասարյանի խնամուց՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից, բռնագանձման պահանջ է ներկայացվել

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան

Մտածեցի՝ այլևս չի փրկվի, երեխային դեռ չեմ տեսել․ թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից

Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Սեդրակ Քոչարյանին առնչվող 2018-ի տվյալները

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը շուրջ 274 մլն դրամի վնաս է պատճառել. մանրամասներ

Ալեն Սիմոնյանը Կոշանովի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին

Չե՞ք ստացել, ժողովո՛ւրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցի՜ն. վարչապետ

Եթե բանը հասնի նկատողության, ուսուցիչը կհեռացվի․ Արմավիրի մարզպետարանի արձագանքը՝ Մերձավանի դպրոցի կատարվածին

Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից կազատվի. ԿԳՄՍՆ-ն դատապարտում է կատարվածը

Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը մեր սերնդի դեմ գործարկված ստոր հանցանք է. Աբրահամյան

Նման դաստիարակությամբ բանակ ուղարկելը փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ. Հովհաննիսյան