Երևան
12 °C
Վերջին օրերին մի շարք տնտեսվարողներ բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող վարչարարությունից: Տեսակետներ են հնչում, թե ՊԵԿ-ը վերադարձել է հին մեթոդներին եւ բյուջեն լցնելու համար կոշտ մեթոդների է դիմում:
Խնդիրը բարձրաձայնել էր նաեւ Ռեստորանների հայկական միությունը՝ նշելով, որ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված եւ օրենքի խախտումներով ստուգումներ եւ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց ուղղեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։
- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ խնդիր է առաջացել հանրային սննդի ոլորտում: Վարչարարությո՞ւնն եք կոշտացրել, թե՞ այլ խնդիր կա:
- Ռեստորանների եւ առհասարակ տնտեսվարողների գործունեության օրինականության նկատմամբ ՊԵԿ-ը պարբերաբար հսկողական միջոցառումներ է իրականացնում, միգուցե ինչ-որ ժամանակահատվածում դա ավելի ինտենսիվ է արվում: Որոշ տնտեսվարողների մոտ կան խնդիրներ, դրանք արձանագրվել են, հարկ եղած դեպքում կարող ենք դրանք հրապարակել: Մենք հայտնաբերված խախտումներն արձանագրել ենք, իսկ ընդհանուր առմամբ կոչ ենք արել հարկ վճարողներին ռիսկային գործոնների առումով շտկել իրենց վարքագիծը: Հավանաբար մեր տնտեսվարողները, հաշվի առնելով նաեւ համավարակի ազդեցությունն իրենց վրա՝ որպես խոցելի ոլորտի, միգուցե ֆինանսական նեղ վիճակից դրդված, դժգոհություններ են բարձրաձայնել: Ընդունելի են մեզ համար ֆինանսական խնդիրները, բայց ընդունելի չէ այդ խնդիրները հարկերի հաշվին կարգավորելը: Հետեւաբար այստեղ մենք անզիջում ենք եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ:
- Վերջին շրջանում տնտեսվարողները սոցցանցերում էլ են բարձրաձայնել ՊԵԿ-ի կոշտացված քաղաքականության մասին, նշում են, որ կոմիտեն փորձում է բյուջեն լցնել դրա միջոցով: ՊԵԿ-ը միտվա՞ծ է բյուջեն լցնելու համար բիզնեսի գործունեությանը խոչընդոտելուն:
- Բացարձակապես ոչ, ՊԵԿ-ը բյուջեն լցնելու խնդիր չունի: ՊԵԿ-ն ունի իր հսկողությունը պատշաճ իրականացնելու խնդիր, ունի խնդիր հարկային եւ հարակից օրենսդրության պահանջների անխտիր իրականացման ապահովման, ու այդ գործողությունները թիրախային ու տեղային վարչարարության արդյունք են: Եթե դա կոշտ է մեկնաբանվում, միգուցե եւ կոշտ է, բայց դա մեզ համար առօրյա օրակարգային աշխատանքային պրոցես է:
- Պարոն Հովհաննիսյան, քաղաքացիները հաճախ նաեւ բարձրաձայնում են, որ ՀԴՄ կտրոններ շատ տնտեսվարողներ շարունակում են չտպել, գուցե հենց ա՞յս առումով վարչարարությունը կոշտացնելու կարիք կա:
- Այս առումով վարչարարությունը դարձել է ավելի ինտենսիվ, այսինքն՝ ավելի շատ աշխատանքներ եւ գործողություններ են կատարվում: Իհարկե, ունենք այդպիսի խնդիր, որ չեն տպում ՀԴՄ կտրոններ, եւ ասեմ ավելին՝ ունենալու ենք այդ խնդիրը, բայց մենք մեր ռեսուրսների մաքսիմալ հնարավորությամբ աշխատում ենք:
- Այս պահին հարկ վճարողներ-ՊԵԿ համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում:
- Իմ կարծիքով՝ ավելի արդյունավետ եւ առավել արտահայտված, քան երբեւէ: Դրա մասին են խոսում հարկ վճարողների հետ շփումները, հաղորդակցության, հատկապես՝ էլեկտրոնային եղանակով հաղորդակցության վերաբերյալ վիճակագրական տվյալները, տասնյակ հազարավոր հարկ վճարողների անձնական գրասենյակներին ուղարկված ծանուցումները, էլեկտրոնային իրազեկումները, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից մեզ ուղղվող դիմումների քանակը, պարզաբանումների քանակը, որոշակի հարցերի հստակեցման մասին տեղեկությունները: Մենք ունենք այդ վիճակագրական տվյալները: Ինչպես գիտեք, ՊԵԿ-ում գործում է հեռախոսազանգերի կենտրոն, եւ անցյալ տարվա ընթացքում մենք ստացել ենք շուրջ 253 հազար դիմումներ, որոնց մեծ մասը՝ շուրջ 226 հազարը, հեռախոսազանգերի միջոցով է եղել: Դրանց 80 տոկոսը վերաբերում է հարկային ոլորտին, 20 տոկոսը՝ մաքսային:
Այս ամենը վկայում է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտե եւ հարկ վճարողներ համագործակցությունը գտնվում է շատ ակտիվ եւ շատ բարձր մակարդակում: Վերջերս մենք կազմակերպել ենք նաեւ ոլորտային հանդիպումներ, եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել ոլորտային ներկայացուցիչների հետ: Ես ինքս՝ իմ տեղակալների հետ միասին, հանդիպում եմ ունեցել ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների ներկայացուցիչների հետ: Հատկապես հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների կողմից հնչեցված մտահոգությունների հիման վրա ՊԵԿ-ը եւս մեկ անգամ նրանց հրավիրել է հանդիպման: Մենք պատրաստ ենք լսել նրանց բարձրաձայնած բոլոր խնդիրները եւ միաժամանակ իրենց ենք ներկայացնելու իրենց մոտ առկա խնդիրները:
- Պարոն Հովհաննիսյան, վերջերս ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարեց, որ հաշվի առնելով առկա հարկային տվյալները՝ 40 մլրդ դրամով կավելացնեն տարեկան հավաքագրման կանխատեսումները: Երբ ՊԵԿ-ը գերակատարում է նախանշված պլանը, ֆիննախը բարձրացնում է հավաքագրման կանխատեսման չափը, այս առումով խնդիր կա՞:
- Ո՛չ, հարկաբյուջետային քաղաքականության կանոններն են այդպիսին: Հարկային եկամուտների կանխատեսումներն իրականացվում են մակրոտնտեսական իրավիճակների կանխատեսման եւ դրանից բխող մեթոդաբանության հիման վրա: Եթե ընթացիկ իրավիճակը, տնտեսական զարգացումները եւ հարկային հավաքագրումների ծավալները խոսում են այն մասին, որ շատ ավելի լավ է, քան կանխատեսվել էր, ապա այն վերանայվում է: Իսկ դուք գիտեք, որ ներկայումս հայտնի զարգացումների՝ կորոնավիրուսի, պատերազմի պատճառով, մեր սպասումները շատ անորոշ են, իրադարձությունների վերաբերյալ կանխատեսումներն անորոշ դաշտում են գտնվում: Հետեւաբար հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում այն շատ նորմալ եւ բնականոն երեւույթ է համարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT