Երևան
12 °C
Այսօր հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած 72-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում Երեւանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը, նա կենտրոն էր տեղափոխվել մարտի 25-ին: Հիվանդության սկզբնական շրջանում տղամարդու մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել: Այդ ժամանակ, սակայն, նա ստացել է համապատասխան բուժումը և որևէ ծառայությունից չի հրաժարվել: Որոշ ժամանակ անց միայն դժգոհել է, որ բժիշկները իրեն պետք չեն:
«Երբ հիվանդը տեղափոխվեց մեզ մոտ, գտնվում էր ինտենսիվ բաժանմունքում, այնտեղ բուժման ընթացքում իր առողջական վիճակը կարգավորվեց, այսինքն՝ գնում էր դեպի լավացում, և տեղափոխեցինք սոմատիկ բաժանմունք, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում սկսեց հրաժարվել բուժումներից: Սննդից չէր հրաժարվում, միայն երբ իր մոտ բուժքույրը, բժիշկները մտնում էին, դժգոհում էր, ասում էր՝ դուք ինձ պետք չեք, ես ինձ վատ չեմ զգում, բուժման կարիք չունեմ: Հրաժարվում էր ներերակային ներարկումից, որի կարիքն ուներ, թույլ չէր տալիս ջերմությունն ու սատուրացիան չափել»,- մանրամասնեց նա:
Տնօրենի խոսքերով՝ հիվանդը չէր բացատրում, թե ինչու է հրաժարվում բժշկական օգնությունից, որն այդքան անհրաժեշտ էր իր առողջությունը վերականգնելու համար: Տեսնելով, որ տղամարդը ոչ մի կերպ չի ցանականում համագործակցել բուժանձնակազմի հետ՝ տնօրենը դիմել է հոգեբանի աջակցությանը:
«Մեզ մոտ ունենք համապատասխան ծառայությունը, և խնդրեցինք՝ հոգեբաններից մեկը աշխատի իր հետ, բայց ոչ մի փոփոխություն: Ես անձամբ խոսեցի իր աղջկա հետ, խնդրեցի՝ հայրիկին համոզիր, որ համագործակցի մեզ հետ, բայց իմ խնդրանքից հետո ինչ են խոսել, ինչու չի ստացվել դստերը համոզել նրան, ես տեղյակ չեմ»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Տղամարդու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Մինչև այդ, սակայն, մոտավորապես 06:00-ի սահմաններում մայրապետը այցելել է նրան, տեսել է, որ հիվանդը իր տեղում է: Հերթական այցելության ժամանակ նկատել է, որ նա հիվանդասենյակում չէ: Սերգեյ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տվյալ դեպքում հիվանդի նկատմամբ հատուկ հսկողություն չպե՞տք է սահմանվեր: Նա պատասխանեց, որ դեպքերի նման զարգացում ոչ մեկի մտքով չէր անցնում: «Ինչպես բոլոր հիվանդների դեպքում է, այնպես էլ ինքը ուշադրության պակաս չի ունեցել: Համենայնդեպս կանխատեսելի չէր, որ կարող է նման քայլի գնալ, որովհետև բուժանձնակազմի հետ խնդիրներ չի ունեցել, կոնֆլիկտային հարաբերություններում չի եղել, հանգիստ պառկած էր իր հիվանդասենյակում»:
Մանուկյանն ասում է՝ ենթադրել, թե տղամարդն ինչու է նման քայլի գնացել, չեն կարող, բայց չի բացառում, որ հիվանդը գուցե մինչեւ վարակվելն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է տղամարդու մոտ վախ, դեպրեսիա ու հոգեկան առողջության խնդիրներ են առաջացել վարակվելուց հետո, ինչը կորոնավիրուսի հնարավոր հետեւանքներից է համարվում՝ տնօրենն ասաց, որ կատարվածը դրա հետ կապելը եւս ճիշտ չի լինի:
«Հայկական Ժամանակը» կապ հաստատեց նաև հիվանդի հետ աշխատած հոգեբանի հետ, որը հրաժարվեց խոսելուց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ: «Հիմա հետաքննություն է գնում, ես ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա:
Ի վերջո, ինչու է տղամարդը գնացել նման քայլի, որն է պատճառը՝ կորոնավիրուսային հիվանդությունը, անձնական խնդիրները, կպարզի Նորք-Մարաշ վարչական շրջանի ոստիկանության բաժինը: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկում նաև Քննչական կոմիտեն: Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-ից 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT