Բոլոր երեխաների գլուխներն էլ այդ չափն ունեն. «Անվախ աղջկա» հեղինակը՝ արձանի քննադատությունների մասին

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, Կառավարության 3-րդ մասնաշենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված «Անվախ աղջկա» արձանը հանրության լայն շրջանակներում քննադատության է արժանացել:

Արձանի չստացված լինելն են մատնանշել արվեստի գործիչներ եւ բազմաթիվ հանրային դեմքեր: Նրանց կարծիքով՝ հեղինակին չի հաջողվել համարձակություն հաղորդել հայկական տարազով, ձեռքերը գոտկատեղին դրած աղջկա կոմպոզիցիային, եւ «Անվախ աղջկա» տեսքն ինքնին վախենալու ու անհաջող ստացված մի բան է: Շատերն էլ արձանի նկարի հետ միասին կոլաժավորել են Նյու Յորքի Fearless Girls արձանի նկարն ու գրել, որ սա պարզապես նույն արձանի չստացված տարբերակն է, նկարին կից էլ հետեւյալ որակումներն են տվել՝ «չստացված քոփի», «Նյու Յորք դարձած իմ Էրեբունի» եւ այլն:

Շատերը նաեւ նշում են, որ արձանում պատկերված աղջկա մարմնի ու գլխի չափերի մեջ ասիմետրիա կա՝ գլուխը մեծ է, մարմինը՝ փոքր, դեմքն էլ ոչ թե աղջնակի է, այլ տարեց ու խեղճացած կնոջ, նշում են, որ անհաջող հագուստով է, որն անգամ տարազի նման չէ: Մարդիկ անգամ նոր անվանումներ են որոշել արձանի համար՝ «Պռեգոմեշ», «Փոքրիկ Այծեմնիկ»:

Քննադատների կարծիքով՝ «Անվախ աղջիկը» անվախություն չի խորհրդանշում, այլ հակառակը՝ վախվորած է, դարդ կա դեմքին, եւ որ թշվառ երեւալը մեր ազգի բրենդն է դարձել: Քննադատություններ են հնչում նաեւ, թե ինչու է արձանի աղջնակը դիտահորի վրա կանգնած:

Քննարկումների առիթ դարձած արձանի պատվիրատուն Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն է, սակայն այն Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղադրելու նախաձեռնությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն է (նշված գերատեսչությունը այս մասնաշենքում է տեղակայված): Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Անվախ աղջկա» լուսանկարն ու կից գրել. «Բարի երթ, ՆԵ, ու թող իրականանան քո ամենանվիրական երազանքները, ինչը նաև մաղթում եմ մեր բոլոր կանանց և աղջիկներին օրվա խորհրդի՝ ապրիլյոթյան գեղեցկության և մայրության տոնի առիթով»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, եւս ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակելով արձանի նկարը, գրել էր՝ պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրը Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցավ «Անվախ աղջկա» արձանի բացման արարողությունը: Նախարարի խոսքով՝ այդ ժեստը նպատակ ունի խրախուսել աղջիկների մասնակցության անհրաժեշտությունը կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության ոլորտներում, զերծ մնալ սեռով պայմանավորված խտրականության դրսեւորումներից։

«Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը՝ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս, ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն։ Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում. մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով»- այսպես էր բնութագրել նախարարը «Անվախ աղջկա» արձանը:

Պարզվում է, սակայն, որ «Անվախ աղջկա» արձանի տեղադրումը նաեւ Երեւանի քաղաքապետարանի, մասնավորապես Երեւանի ավագանու որոշ անդամների դժգոհությունն է առաջացրել: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Կառավարության 3-րդ շենքի աստիճանահարթակի վրա «Անվախ աղջկա» արձանի տեղադրման վերաբերյալ Երեւանի ավագանու որոշում առկա չէ։ «Համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի եւ ըստ ձեւավորված պրակտիկայի՝ Երեւանի տարածքում, հանրային վայրերում արձաններ տեղադրվում են ավագանու որոշմամբ»,- հավելեց խոսնակը:

Արձանի հեղինակ Արմեն Սամվելյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հաստատեց, որ արձանի գաղափարը վերցված է Նյու Յորքի Fearless Girls արձանից: «Ինձ ասել էին, որ պիտի ստանամ նմանատիպ արձան հայկական շորերով, ճակատանոցով, ես արել եմ այն, ինչ իրենք ուզել են, կյանքի եմ կոչել իրենց մտածածը, դա իմ ստեղծագործական աշխատանքը չէ, պատվիրատուն պատվիրել է, ես՝ կատարել»- ասաց նա:

Հեղինակից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է արդյոք, որ արձանը, մեղմ ասած, հավանության չի արժանացել: «Մեր քաղաքում ինչ էլ լինի, քննադատում են, կապ չունի՝ դա լավ գործ է, թե ոչ: Ամենալավ քանդակն էլ եթե վաղը դնեն, ժողովուրդը քննադատելու է»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե մասնագիտական աչքով ինչպե՞ս է գնահատում գործը, այն նորմալ եղե՞լ է, արժանի՞ էր հենց այդ տեսքով մայրաքաղաքում տեղադրվելու, հեղինակն ասաց. «Եթե ինձ եք հարցնում, ապա ինքս չէի ուզենա, որ նմանատիպ բաներ լինեն քաղաքում»: Սամվելյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ինչու:

Մեր դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ արձանն ասիմետրիկ է, հեղինակը չհամաձայնեց, նշեց, որ այն իր չափերի մեջ է. «Բոլոր երեխաների գլուխներն էլ այդ չափն ունեն»:

Մասնագետի խոսքով՝ «Անվախ աղջկա» արձանը, սակայն, ճիշտ տեղ չի դրված. «Քանդակը սովորաբար լույսին հակառակ չեն դնում: Ես պատվիրատուներին էլ ասացի, բայց ինձ չլսեցին, ասացին, որ այդտեղ են որոշել տեղադրել»: Իսկ ինչ վերաբերվում է արձանի հետ քանդակած դիտահորին, որի վրա «Անվախ աղջիկն» է, Սամվելյանը ասաց. «Պետք է պատվանդան լիներ, բայց դե հիմա «լյուկ» է»: Ասաց՝ չի հիշում՝ արձանը «լյուկ»-ի վրա կանգնեցնելը նույնպես նախարարության պահանջով է եղել, թե իրենը:

«Անվախ աղջկա» արձանը 1 տարի առաջ է նախարարությունը պատվիրել, հեղինակի խոսքով՝ այն մարտից արդեն պատրաստ է եղել, սակայն համավարակով պայմանավորված՝ հետաձգվել էր տեղադրումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7529 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում