Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են տասներորդ ամիսն անընդմեջ

08/04/2021 schedule17:11

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին աճել են՝ արձանագրելով տասներորդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում են բուսական յուղերի և կաթնամթերքի գները:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մարտ ամսվա ընթացքում կազմել է միջինը 118.5 նիշ, ինչը 2.1 տոկոսով բարձր է փետրվար ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ 2014թ.-ի հունիսից ի վեր:

Գները տատանվել են՝ ըստ ապրանքատեսակների: Մարտ ամսվա աճը գլխավորում է ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 8.0 տոկոսով և հասել գրեթե 10 տարվա մեջ արձանագրած ամենաբարձր ցուցանիշին՝ սոյայի յուղի գնի կտրուկ աճով պայմանավորված, մասամբ էլ՝ կապված բիովառելիքի մեծ պահանջարկի հեռանկարների հետ:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը փետրվար ամսվա համեմատ աճել է 3.9 տոկոսով: Կարագի գներն աճել են Եվրոպայում փոքր-ինչ ավելացած մատակարարումների քանակների շնորհիվ, որոնք կապված են սննդի ծառայությունների ոլորտի վերականգնման ակնկալիքի հետ: Կաթի փոշու գները նույնպես բարձրացել են, ինչին նպաստել են Ասիայում, մասնավորապես՝ Չինաստանում, ներմուծման աճը, Օվկիանիայում արտադրության անկումը իսկ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տրանսպորտային բեռնարկղերի սակավ հասանելիությունը:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես աճել է փետրվար ամսվա համեմատ 2.3 տոկոսով: Խոշոր եղջերավոր անասունների մսի գները կայուն են մնացել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է:

Հակառակ վերոնշյալի՝ ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.8 տոկոսով, սակայն այն դեռևս 26.5 տոկոսով բարձր է 2020թ.-ի մարտի ցուցանիշից: Եգիպտացորենի և բրնձի գները նույնպես նվազել են, իսկ սորգոյինը՝ աճել:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում նվազել է 4.0 տոկոսով, ինչը պայմանավորված է Հնդկաստանից մեծաքանակ արտահանումների հեռանկարներով, բայց այն ավելի քան 30 տոկոսով բարձր է իր նախորդ տարվա մակարդակից:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել են նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3874 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է