Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր հեռախոսային խոսակցության ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել՝ անցկացնելով երկկողմ գագաթնաժողով: Կրեմլում դեռևս հստակ պատասխան չեն տվել առաջարկին:
«Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը` կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համահունչ, և առաջիկա ամիսներին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում` քննարկելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը»,- ասված է հայտարարության մեջ:
Կրեմլը, մեկնաբանելով հեռախոսազրույցը, չի հստակեցրել՝ արդյո՞ք պաշտոնական Մոսկվան ընդունելու է տետատետ հանդիպելու առաջարկը:
Գագաթնաժողովի գտնվելու վայրի մասին խոսելը դեռ վաղ է: Լրագրողներին այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Ամենօրյա ճեպազրույցում Փսակին այն հարցրին, թե արդյո՞ք հանդիպումը կարող է տեղի ունենալ ամռանը, պատասխանել է.
«Առաջիկա ամիսները հենց ամռանն են: Մենք այս գործընթացի վաղ փուլում ենք: Երբ ավելի շատ մանրամասներ լինեն, մենք ձեզ բոլորին կտեղեկացնենք», - ասել է նա»:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենը «հետաքրքրված է երկկողմ իրավիճակը կարգավորելու և կայուն ու կանխատեսելի համագործակցություն հաստատելու այնպիսի սուր խնդիրների շուրջ, ինչպիսիք են ռազմավարական կայունության և զենքի վերահսկումը, Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանում տիրող իրավիճակը, գլոբալ կլիմայական փոփոխությունները: Այս համատեքստում ԱՄՆ նախագահն առաջարկել է դիտարկել կանխատեսելի ապագայում երկկողմ գագաթնաժողովի անցկացման ու հանդիպման հնարավորությունը», - ասել են մամուլի ծառայությունից:
Նաև նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել համապատասխան գերատեսչություններին` զբաղվել հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներով:
Հատկանշական է, որ Ռուսաստանի շուկաներն անմիջապես արձագանքել են նախագահների բանակցությունների մասին լուրերին: Մոսկվայի բորսայի և РТС-ի ինդեքսները կտրուկ աճել են Մոսկվայի ժամանակով 18: 19-ի սահմաններում: Այժմ РТС- ն գրեթե 2% -ով բարձր է երկուշաբթի օրվա փակման արդյունքներից, իսկ Մոսկվայի բորսայի ինդեքսը `0.13% -ով բարձր:
Ռուբլու շուկան նույնպես արձագանքել է լուրերին: Երեքշաբթի ամբողջ առևտրային օրը դոլարը վաճառվում էր 77,3-77,5 ռուբլիով, իսկ լուրերից հետո կտրուկ ընկել 76,5 ռուբլի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:32-ին և շարունակում է անկում ապրել: Եվրոն Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին անկել է 91,9-ով՝ 1 ռուբլու դիմաց:
Լրատվամիջոցները նշում են, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ու բացի այդ, մինչ սպասվող հանդիպումը տարբեր ոլորտներում մի շարք խմորումներ կլինեն, որոնց լուծումը կտրվի Բայդենի ու Պուտինի կողմից հենց հանդիպման ժամանակ:
Մարտի կեսին Բայդենը ABC- ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը Պուտինին մարդասպան է համարում: Նա պատասխանել էր «այո» լրագրողի համապատասխան հարցին: Բայդենը նաև ասել էր, որ Պուտինը ստիպված կլինի պատասխան տալ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար:
«Նա կվճարի դրա համար», - հարցազրույցում ասել էր ԱՄՆ նախագահը: Նա չի մանրամասնել, թե ինչ նկատի ուներ ՝ խոստանալով, որ շուտով Պուտինը հետևանքները կզգա: Բայդենի հայտարարություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին հրավիրել էր Մոսկվա ՝ խորհրդակցությունների: Դիվանագետը մինչ օրս դեռ չի վերադարձել Վաշինգտոն:
«Ով իր մասին ինչ մտածում, դիմացինին է վերագրում», - շուտով մեկնաբանել էր Բայդենի խոսքերը Պուտինը և մեղադրանքներին ի պատասխան, առողջություն մաղթել ԱՄՆ 78-ամյա նախագահին:
«Մենք իսկապես ճանաչում ենք իրար անձամբ և վաղուց: Եվ ինչ կպատասխանեի ես նրան: Ես կասեի՝ առողջ եղիր: Ես նրան միայն առողջություն եմ մաղթում: Ես դա ասում եմ առանց հեգնանքի, առանց կատակների», - ասել էր Պուտինը և ավելացրել, որ մարդիկ, գնահատելով այլ պետություններին կամ ժողովուրդներին, միշտ «հայելու մեջ են նայում» ու իրենց տեսնում են այնտեղ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտնել էր, որ դրանք «շատ վատ հայտարարություններ են Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:
«Նա հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ: Եվ հետագայում մենք կշարունակենք այդ կետից», - ասել է նա:
Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին ՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը որպես պատճառ նշելով: ԱՄՆ Առևտրի նախարարությունն էլ հայտարարել էր, որ մարտի 18-ից կսահմանափակի ազգային անվտանգությանը վերաբերող սարքավորումների, տեխնոլոգիաների և ծրագրակազմի, առաջին հերթին զենքի արտահանումն ու վերաարտահանումը Ռուսաստան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT