Քաղաքապետարանի նախատեսած նոր աղբավայրի արժեքը 26 մլն եվրո է. այն կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրի հարակից հատվածում

Երեւանի ավագանու հաստատմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է համաձայնություն տալ Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնությանը միանալուն:

Դաշնագրով ԵՄ-ն կհաստատի 8 մլն եվրո դրամաշնորհ՝ նոր աղբավայրի կառուցման համար: Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից հատվածում:

Նախատեսվում է աղբավայրի կառուցման պայմանագիրը ստորագրել 2021 թվականի աշնանը, իսկ աշխատանքների իրականացման համար նախատեսված է 2 տարի: 

Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրին, որ աղբավայրը կառուցվելու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 մլն եվրո (8 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ, 8 մլն եվրո վարկ՝ ԵՆԲ, 8 մլն եվրո դրամաշնորհ՝ ԵՄ, 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերություն (E5P):

Աղբավայրը նախատեսված է լինելու կենցաղային աղբի համար: Հնարավորություն է լինելու նաեւ ընդունել շինարարական աղբ:

«Ծրագրի շրջանակներում, ի թիվս նոր աղբավայրի կառուցման, նախատեսված է Նուբարաշենում եւ Աջափնյակում առկա աղբավայրերի փակում»,- հավելել են քաղաքապետարանից:

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնությանը կրկին միանալու դեպքում Երեւանը ստանձնելու է մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու եւ Երեւանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ:

Ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը միանալով Եվրոպական Միության «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն էր ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչեւ 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով եւ նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան:

Դաշնագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությամբ մշակվել եւ հաստատվել էր Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ), որի շրջանակներում Երևան համայնքում՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, իրականացվել էին մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես հաշվի առնելով մինչեւ այս Դաշնագրին Երեւանի միացած լինելու հանգամանքը՝ ԵՄ կողմից տրամադրվել է 1 մլն եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի իրականացման համար:

Նշենք, որ ԵՄ-ի կողմից տրամադրված 1 մլն եվրո դրամաշնորհը մեկ այլ ծրագրի իրականացման նպատակով էր՝ «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք»: Քաղաքապետարանի ու Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն արդեն մեկնարկել է: Նախատեսված է Երեւանի 100 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնց միջոցով արտադրված էներգիայով սնուցվելու են շենքերի վերելակներն ու ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորման համակարգերը՝ շքամուտքեր, հարկային եւ միջհարկային հարթակներ, աստիճանավանդակներ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1673 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ