Երևան
12 °C
Նախնական վարկածի համաձայն՝ Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն՝ բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել. հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները մինչև համապատասխան մասնագետների ժամանումը փորձել են մարել հրդեհը, ինչի հետևանքով բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը: Անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:
Հրդեհից տուժած 41-ամյա հիվանդի վիճակը ծանր է: Տուժած բժշկին էլ այս պահին հետազոտություններ է անցնում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա գտնվում է Հերացի թիվ 1 հիվանդանոցում:
«Բժիշկն է առաջինը տեսել, արձագանքել է, փորձել է իր ուժերով մարել հրդեհը: Հիվանդը մի քանի օր է՝ մեզ մոտ էր, այսօր պետք է վիրահատվեր, կոտրվածքներ ուներ: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան:
Դանիելյանի խոսքով՝ հիվանդը իր հիվանդասենյակում միայնակ էր, բաժանմունքի բոլոր 11 հիվանդները մինչ ԱԻՆ-ի ժամանելը տարհանվել են այլ հիվանդասենյակներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել էին երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ էին ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տարահանվել էր 11 հիվանդ։
Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նախկին բուժառուն (լուսանկարներ)
Ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ստեղծագործել. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին
Երևանում թարմ մորթած արջեր են վաճառել. ում են ձերբակալել, և ինչ պատիժ է սահմանվում (տեսանյութ)
Երբ քշում եմ, դուք խորը քնած եք. վարչապետը՝ հեծանվային զբոսանքների վերաբերյալ ընդդիմության շահարկումների մասին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության համար
Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Նման հանդիպումները մեծ խթան են. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
«Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա անհայտ միացումներ են հայտնաբերվել
31-ամյա վարորդը մեքենան վարել է հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծել և սպառնացել պարեկներին
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
Վրաստանում ընտրական արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել. բակում ցույց է
ՀՀ նախագահը Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Մեր պետության թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է. վարչապետ
ԱԱԾ-ն ընդունելություն է կազմակերպում սահմանապահ ուղեկալներում զինծառայության համար. ովքեր կարող են դիմել
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. վարչապետը լուսանկար է հրապարակել
Հրաժարականի պահանջից հետո Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկությունը. ինչպես մասնակցել և աջակցել ՀՀ պատվիրակ Լեոյին
Շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը. օգնության են հասել փրկարարները (լուսանկարներ)
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից եկել Հայաստան
1 մլն դրամ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիներին. նախագիծ
Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը. արդիականացումը շարունակական է լինելու Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ինչպես է ընթացել Թայսոն-Ջեյք Փոլ մենամարտը. քանի ռաունդ է դիմացել Երկաթե Մայքը
Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենային ճանապարհը չզիջողը կարող է տուգանվել
Ձորագյուղում անասնագոմ է այրվել. հրդեհաշիջմանը ներգրավվել է հատուկ տեխնիկա
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով
Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին
Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ
Ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը․ Տուսկը՝ Պուտինի և Շոլցի զրույցի մասին
Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը
Աբխազիայի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
Արդարադատությունը չի գործում, քանի որ ՀՀ կողոպտված անցյալի հետ կապվածները տեղավորված են համակարգում. քաղաքագետ
Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT