Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նախկին բուժառուն (լուսանկարներ)

16/11/2024 schedule15:20

2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն:

Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, փ աստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

2.jpg (105 KB)

«Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:

Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:

Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:
Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ:

1.jpg (99 KB)

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
355 դիտում

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Փարիզի արվարձանում գտնվող ռեստորանի այցելուներին պատանդ են վերցրել

Նորքի այգիների վերականգնման մեկնարկը տրված է, Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Ավինյան

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ աշխատակիցը այրվածքներ է ստացել

Առավել հայրենասեր երևալու համար կարող եք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել. Չախոյան

Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից

Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կամրացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին

ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը. ով է 27-ամյա Քերոլայն Լևիթը

Երբ ընդդիմությունը լքի խորհրդարանի շենքը, ես պատրաստ եմ հրաժարական տալ. Աբխազիայի նախագահ

Վրաստանում ընտրությունների արդյունքներն ամփոփվել են. ԿԸՀ նախագահը նիստին մասնակցել է վիրակապված աչքով

Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նախկին բուժառուն (լուսանկարներ)

Ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ստեղծագործել. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին

Երևանում թարմ մորթած արջեր են վաճառել. ում են ձերբակալել, և ինչ պատիժ է սահմանվում (տեսանյութ)

Երբ քշում եմ, դուք խորը քնած եք. վարչապետը՝ հեծանվային զբոսանքների վերաբերյալ ընդդիմության շահարկումների մասին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան

ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության համար

Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ

Նման հանդիպումները մեծ խթան են. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր

«Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա անհայտ միացումներ են հայտնաբերվել

31-ամյա վարորդը մեքենան վարել է հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծել և սպառնացել պարեկներին

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա

Վրաստանում ընտրական արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել. բակում ցույց է

ՀՀ նախագահը Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մեր պետության թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է. վարչապետ

ԱԱԾ-ն ընդունելություն է կազմակերպում սահմանապահ ուղեկալներում զինծառայության համար. ովքեր կարող են դիմել

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. վարչապետը լուսանկար է հրապարակել

Հրաժարականի պահանջից հետո Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկությունը. ինչպես մասնակցել և աջակցել ՀՀ պատվիրակ Լեոյին

Շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը. օգնության են հասել փրկարարները (լուսանկարներ)

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից եկել Հայաստան

1 մլն դրամ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիներին. նախագիծ

Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը. արդիականացումը շարունակական է լինելու Երևանի բոլոր վարչական շրջաններում

Ինչպես է ընթացել Թայսոն-Ջեյք Փոլ մենամարտը. քանի ռաունդ է դիմացել Երկաթե Մայքը

Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենային ճանապարհը չզիջողը կարող է տուգանվել

Ձորագյուղում անասնագոմ է այրվել. հրդեհաշիջմանը ներգրավվել է հատուկ տեխնիկա

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով

Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին

Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները