Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից

16/11/2024 schedule16:37

2024 թվականի նոյեմբերի 16-ին`ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ:

նն.jpg (46 KB)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղափոխած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
405 դիտում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Դեսպան Քվինն ու աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը

Մինչ տարեվերջ պետք է այցելեմ և տեսնեմ՝ արդյոք Բայանդուրի ճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Փարիզի արվարձանում գտնվող ռեստորանի այցելուներին պատանդ են վերցրել

Նորքի այգիների վերականգնման մեկնարկը տրված է, Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Ավինյան

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ աշխատակիցը այրվածքներ է ստացել

Առավել հայրենասեր երևալու համար կարող եք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել. Չախոյան

Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից

Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կամրացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին

ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը. ով է 27-ամյա Քերոլայն Լևիթը

Երբ ընդդիմությունը լքի խորհրդարանի շենքը, ես պատրաստ եմ հրաժարական տալ. Աբխազիայի նախագահ

Վրաստանում ընտրությունների արդյունքներն ամփոփվել են. ԿԸՀ նախագահը նիստին մասնակցել է վիրակապված աչքով

Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նախկին բուժառուն (լուսանկարներ)

Ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ստեղծագործել. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին

Երևանում թարմ մորթած արջեր են վաճառել. ում են ձերբակալել, և ինչ պատիժ է սահմանվում (տեսանյութ)

Երբ քշում եմ, դուք խորը քնած եք. վարչապետը՝ հեծանվային զբոսանքների վերաբերյալ ընդդիմության շահարկումների մասին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան

ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության համար

Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ

Նման հանդիպումները մեծ խթան են. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր

«Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա անհայտ միացումներ են հայտնաբերվել

31-ամյա վարորդը մեքենան վարել է հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծել և սպառնացել պարեկներին

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա

Վրաստանում ընտրական արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել. բակում ցույց է

ՀՀ նախագահը Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մեր պետության թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է. վարչապետ

ԱԱԾ-ն ընդունելություն է կազմակերպում սահմանապահ ուղեկալներում զինծառայության համար. ովքեր կարող են դիմել

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. վարչապետը լուսանկար է հրապարակել

Հրաժարականի պահանջից հետո Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկությունը. ինչպես մասնակցել և աջակցել ՀՀ պատվիրակ Լեոյին

Շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը. օգնության են հասել փրկարարները (լուսանկարներ)

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից եկել Հայաստան

1 մլն դրամ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիներին. նախագիծ

Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը. արդիականացումը շարունակական է լինելու Երևանի բոլոր վարչական շրջաններում

Ինչպես է ընթացել Թայսոն-Ջեյք Փոլ մենամարտը. քանի ռաունդ է դիմացել Երկաթե Մայքը

Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենային ճանապարհը չզիջողը կարող է տուգանվել

Ձորագյուղում անասնագոմ է այրվել. հրդեհաշիջմանը ներգրավվել է հատուկ տեխնիկա

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում