Երբեմն 24 ժամը ինձ բավական չէ, երազում եմ, որ օրն ունենա գոնե 26 ժամ. Աստղիկ Սաֆարյանը նոր ձայնասկավառակ է թողարկել

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը շուրջ 15 տարի է՝ բեմում է՝ ստեղծագործելով փոփ ռոք ժանրում, թողարկել է իր նոր՝ 4-րդ ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կլինի ապրիլի 18-ին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հայտնեց, որ ձայնասկավառակը կրում է «Դու ուժեղ ես» խորագիրը՝ հավելելով, որ համանուն երգի հիման վրա Փարիզում 2017 թվականին նկարահանել է տեսահոլովակ:

«Թեպետ միայն դա չէր պատճառը, որ նոր ալբոմս անվանեցի այդպես, այլ նաև՝ ներկայիս մեր բոլորի հոգեվիճակը: Սա իր տեսակի մեջ մի կոչ է, հորդոր՝ ուժեղ լինելու, պայքարելու և հաղթահարելու»,- շեշտեց երգչուհին:

Բնութագրությունը հասանալի չէ

Հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ Աստղիկը որոշել է ձայնասկավառակի շնորհանդեսը կազմակերպել փակ, որին ներկա կլինեն սահմանափակ թվով մարդիկ: Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառման ամբողջ կազմակերպչական աշխատանքն ինքն է անում. «Միջոցառմանը ներկա կլինեն իմ ընկերները, գործընկերները, սիրված և ճանաչված դեմքեր: Ուզում եմ նշել, որ գնահատելով իմ արվեստն ու աշխատանքը՝ միջոցառման իրականացմանն իր էքսկլյուզիվ աջակցությունը ցուցաբերեց «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որի համար անչափ շնորհակալ եմ: Միջոցառումը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում, ինչի համար էլ կրկին շնորհակալ եմ հյուրանոցի իմ գործընկերներին՝ հյուրընկալության և համագործակցության համար:

Խոսելով ձայնասկավառակում տեղ գտած երգերի մասին՝ երգչուհին ասաց, որ ներառել է 11 երգ, որից միայն 3-ն ունեն տեսահոլովակ, իսկ 4-ը հնչել են արդեն:

«Մնացածը նոր ստեղծագործություններ են: Մեծ մասը՝ փոփ ռոք ժանրում հեղինակային երգեր: Մի փոքր մասն էլ մեր դասականներից ընտրված գործեր են, որոնք ներկայացրել եմ «remake» տարբերակով, պարային մոտեցմամբ և էթնո հայկական գործիքներով համատեղված: Պատերազմական իրավիճակով էլ պայմանավորված՝ այս ընթացքում հայրենասիրական այնպիսի երգեր գրեցի, որ ինքս ինձնից չէի սպասում: Ու ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակից հետո արագ ոտքի կանգնելու և ուժեղ լինելու միակ լուծումը աշխատանքին լծվելն է և գործելը»,- ընդգծեց Աստղիկը:

Դիտարկմանը, որ մեր օրերում ձայնասկավառակները կորցրել են արդիականությունը, քանի որ մարդը իր նախընտրած արտիստի կատարումները կարող է ցանկացած պահի լսել տարբեր հարթակների միջոցով, երգչուհին նշեց, որ հաշվի է առել այդ ամենը, բացի դա՝ ձայնասկավառակը չի թողարկում՝ շահույթ ստանալու համար, այլ այն իր ստեղծագործական աշխատանքի ներկապնակն է.

«Ձայնասկավառակը ստեղծելիս շահույթի մասին չեմ մտածել՝ քաջ գիտակցելով, որ մեր օրերում այն այնքան էլ ակտուալ չէ: Որպես աշխատանքի արդյունք եմ սա ներկայացնում՝ սիմվոլիկ՝ միաժամանակ այն հասանելի դարձնելով նաև օնլայն հարթակում: Իմ այս քայլով ուզում եմ նաև օրինակ ծառայել շատերին, որ անկախ ամեն ինչից՝ պետք է շարունակել գործել, որպեսզի կարողանանք միասնաբար ոտքի կանգնել, առաջ գնալ: Եթե սրանով կարողանամ ոգեշնչել և այս խորհուրդը փոխանցել թեկուզ մի քանի հոգու, ապա կարող եմ համարել, որ աշխատանքս և ջանքերս արդյունք են տվել»:

May be an image of 1 հոգի

Հարցին, թե ինչպե՞ս է հասցնում միաժամանակ զբաղվել և՛ երգարվեստով, և՛ բիզնեսով, Աստղիկ Սաֆարյանը նշեց, որ շատ դժվար է, բայց փորձում է համատեղել և բոլորն էլ իրականացնել.

«Երբեմն 24 ժամը ինձ բավական չէ, երազում եմ, որ օրն ունենա գոնե 26 ժամ, որ ամեն բան հասցնեմ: 2014 թվականից ունեմ իմ ապրանքանիշը, որն աքսեսուարների բրենդ է, կոչվում է «ԱՑՈ»: Հիմնականում ներկայացնում ենք գլխարկներ և աքսեսուարներ: Ի դեպ, Հայաստանում գլխարկների առաջին ապրանքանիշն է»,- նկատեց երգչուհին:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ մուտք գործի քաղաքականություն, քանի որ մեր օրերում կարծես արդիական է, երբ շոու բիզնեսի աստղերը, մշակույթի գործիչները զբաղվում են նաև քաղաքականությամբ, Աստղիկ Սաֆարյանը նշեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, քանի որ, ըստ նրա, արվեստը քաղաքականության հետ չի ձուլվում. դրանցից մեկը միշտ տուժում է. «Ես իմ արվեստով եմ զբաղվել միշտ և շարունակելու եմ, որքան որ կարող եմ: Թող ունենանք լավ քաղաքական գործիչներ, քաղաքականության լավ գիտակներ, և նրանք անեն իրենց աշխատանքը: Իսկ արվեստի ոլորտի մարդիկ էլ թող ստեղծագործեն, գործեն իրենց բնագավառում: Ըստ իս՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի այն գործով, որին լավ է տիրապետում»,- վստահ է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Երգչուհու կարծիքով՝ մեր երկրի համար դժվարին այս օրերին յուրաքանչյուրը իր քայլերով և գործունեությամբ պետք է օրինակ ծառայի դիմացինին՝ դրանով օգնելով պետությանն ու ժողովրդին.

«Ես ինքս այս նոր ալբոմում այնպիսի երգեր եմ ներառել, որոնցով փորձելու եմ ոգևորել, ոգեշնչել իմ լսարանին, իմ արվեստը սիրողներին: Սա է այս ձայնասկավառակի բուն ասելիքը լինելու: Այս օրերի համար էլ շատ արդիական է «Հայրենիք» ստեղծագործությունս, որն իսկապես շատ ոգեւորող է և հուսով եմ՝ հավանության կարժանանա»,- շեշտեց նա՝ հավելելով, որ առաջիկայում կունենա նոր համերգային ծրագրեր, տեսահոլովակներ և առաջարկ ունի ընդգրկվել նոր երաժշտական նախագծում, որի մասին կխոսի ավելի ուշ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33437 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել