Պատկերասրահ եւ Պատմության թանգարան տանող մուտքերը հասարակական զուգարանի են վերածվել, ու գարշահոտ է տարածված

Երեւանում Հայաստանի ազգային պատկերասրահ եւ Պատմության թանգարան տանող մուտքերը հասարակական զուգարանի են վերածվել:

Չնայած տարածքում կան մի քանի տեսախցիկներ, ու փակցված է՝ «Տարածքը վերահսկվում է» գրությամբ ցուցանակ, միեւնույն է, սա չի կաշկանդում մարդկանց՝ մշակութային հաստատությունների կողքին ու Երեւանի ամենակենտրոնում հոգալու իրենց կարիքները:

Երեկ մեր այցելության ժամանակ գարաշահոտից ու թաց տեսքից պարզ էր, որ թարմ կեղտոտված հատվածներ են դրանք:

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո է եւ պետք է իրենց դիմել:

«Տարիներ առաջ էլ այդտեղ նման վիճակ էր, բայց երբ Պատմության թանգարանը քանդակներ դրեց կամարների ներսում, վերահսկողություն կար, մի քիչ կանոնավորվել էր: Հետո, եթե կհիշեք, այնտեղ կամարները մի ժամանակ փակ էին գովազդային պաստառներով, այդ ընթացքում չէին մտնում: Հիմա երեւում է՝ երբ ե՛ւ պատկերասրահը, ե՛ւ Պատմության թանգարանը փակ են, նրանք նորից վերսկսել են»,- ասաց Հակոբյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահն ու Պատմության թանգարանը 2020 թվականի սեպտեմբերից չեն գործում: Պատկերասրահի տնօրենը հայտնեց, որ շենքում օդափոխության համակարգ են ներդնում: Նա նաեւ հայտնեց, որ մոտակա մի քանի ամիսներին ե՛ւ պատկերասրահում, ե՛ւ Պատմության թանգարանում շինարարություն է իրականացվելու:

«Մենք հիմա մեր մուտքը տեղափոխել ենք Արամի 1 եւ ամբողջ վերահսկողությունն այդ կողմի վրա ենք կենտրոնացրել: Վաղը ցուցահանդեսի բացում ունենք, որը կլինի ետնամուտքից՝ Արամի 1-ից»,- հավելեց տնօրենը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից նախ շնորհակալություն հայտնեցին տեղեկացնելու համար, խնդրի առնչությամբ էլ հայտնեցին, որ կզբաղվեն դրանով:

«Ամբողջ քաղաքի տարածքում մարդիկ աղբ են թափում, կեղտոտում են: Կարեւորը ժամանակին նկատել եւ հետեւանքները վերացնելն է: Ինչու չէ, որոշակի կանխարգելող միջոցառումներ իրականացնել»,- նկատեցին քաղաքապետարանից: Նաեւ հայտնեցին՝ Կենտրոնի թաղապետարանին կզգուշացնեն, որ տարածքը մաքրեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2978 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել