Երևան
12 °C
«ՀՀ բանակը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ, դա միանշանակ է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ զինծառայության նորմերը պետք է փոփոխվեն. «Պետք է մաքսիմում խտացված ծառայություն լինի, զինվորը պետք է ընդհանրապես ժամանակ չունենա, պետք է իր ծառայությունն անցկացնի ուսուցման մեջ, դա կլինի և՛ ռազմական գիտելիքներ, և՛ ֆիզիկական ուսուցում: Թե հետագայում ինչ մեխանիզմներով դա կարվի, ինչպես կիրականցվի, ինչ ժամկետներով և ինչ կարգավորումներ կստանա, գիտեմ, որ այս ուղղությամբ ՊՆ-ն ռազմավարություն է մշակում և սերտ համագործակցում ՌԴ-ի համապատասխան ծառայությունների հետ, որպեսզի բանակում ռեֆորմները շատ արագ տեղի ունենան»,- նշեց Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պարտադիր զինվորական ծառայությունը պետք է գրավիչ դարձնել և կրճատել այն, որպեսզի ծառայությունը տեղի ունենա 5 տարին մեկ, 3 ամիս ժամկետով:
Խաչատրյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ուժերը մեր բանակի և հակառակորդի եղել են անհամաչափ, բայց մենք փորձել ենք հնարավորինս ոչնչացնել թշնամուն. «Բոլորս էլ գիտենք, որ թշնամին մեծ չափի կորուստներ է կրել, ինչը թաքցնում է: Պետք է աշխատել թշնամուն հաղթելու ուղղությամբ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում: Մենք այլ տարբերակ չունենք»:
Խոսելով Փաշինյանի մարզային այցելություններից՝ պատգամավորը նշեց, որ դա քարոզարշավ չէ, վարչապետն իրականացնում է իր պարտականությունները՝ հավելելով, որ Սյունիքի մարզում նույնպես նախատեսվում է հանդիպում. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզը իր խնդիրներով և ռազմավարական նշանակությամբ ամենակարևորն է»:
Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը, եթե ուզում է Զանգեզուրով միջանցք, ապա մենք էլ՝ Նախիջևանից, նշեց, որ հայտարարությունից հասկանում է Զանգեզուրով միջանցք տալու անհնարինության մասին.
«Ես կարծում եմ, որ Զանգեզուրով, Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանի Հանրապետությանը չի տրամադրվելու: Ճանապարհները ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա, և այդ տարբերակներում ՀՀ-ն շատուշատ շահեկան վիճակում է: Այն, որ, Ալիևի պատկերացմամբ, իրենց միջանցք է տրվելու, որը պետք է միացնի Նախիջևանը Մեղրիի տարածքով Ադրբեջանին, դա միանշանակ ընդունելի չէ և չի լինելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT