Երևան
12 °C
Այսօր գնդապետ Բորիս Ավագյանը մասնակցում էր ԱԺ-ում ընթացող Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկմանը։ Վերջինս Շիրակի մարզպետի գրավոր խնդրանքով զբաղվում էր գերեվարված 62 շիրակցիների վերադարձի հարցով։ Քննարկումից հետո Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնեցին, որ Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցված կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, վերջինս ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բ․ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։
«Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը՝ Կարեն Սարգսյանի հրամանով՝ Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված աշխատանքային քննարկմանը Բորիս Ավագյանը խոսում էր գերիների վերադարձի հետ կապված իր կողմից իրականացվող քայլերի մասին: Ավագյանն անդրադարձավ նաև վերջերս ՀՀ վերադարձած դատարկ ինքնաթիռին՝ նշելով, որ այն դատարկ է վերադարձել, որովհետեւ գերիների հետևից չէին գնացել:
Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ որոշ իշխանական պատգամավորներ, որոնք գերիների հարցով տեսակետ են հայտնում, մեղմ ասած, իրենց տեղում չեն. «Առաջինը, որը ինձ համար զարմանալի է, վերջերս ակտիվ սկսել է մի շահարկման գործընթաց, որը նկատվում է «Իմ քայլի» պատգամավորների կողմից, նրանք հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ, նա թող դիմի ՌԴ նախագահին այդ հարցով: Դա անթույլատրելի է: Եթե պատգամավորը թույլ է տալիս ուղղել քաղաքացուն օտարերկրյա դեսպանի մոտ, նա կոմպետենտ չէ, իր տեղում չէ: Որպես պատգամավոր՝ ավելի լավ է՝ ելույթ չունենան, որովհետեւ կվնասեն առաջինը իրենց քաղաքական թիմին: Այդ հայտարարությունները շատ վրդովմունք են առաջացնում մեր քաղաքացիների մոտ ու շատ տեղին»:
Խոսելով Ռուսաստանի քայլերի մասին՝ ԱԻՊԾ տնօրենի՝ արդեն նախկին տեղակալը նշեց, որ մեր դաշնակից Ռուսաստանն ամեն ինչ անում է գերիների հարցը լուծելու համար, և անթույլատրելի է, երբ հայկական կողմից վիրավորական հայտարարություններ են հնչում ռուս պաշտոնատար անձանց հասցեին. «Ինչպես տեսանք, Ավանի փոխթաղապետը սոցցանցերում թույլ է տալիս վիրավորել խաղաղապահների հրամանատարին և դրանից հետո չքննադատվեց, դա դժվարացնում է գործընթացը, որովհետև այդ մարդիկ՝ որպես մեր դաշնակից, ամեն ինչ անում են, որ օգնեն մեզ և ստանում են այդպիսի վերաբերմունք, և ոչ մեկը իշխող կուսակցությունից չհայտարարեց, որ դա անթույլատրելի է»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT