Երևան
12 °C
Ապրիլի 17-ին ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ հազարավոր հանդիսատեսների կողմից դիտված ու սիրված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնացել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:
Ըստ Սահակյանի՝ «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը պիտի լիներ ապրիլի 19 եւ 20-ին, սակայն չի կայանալու, քանի որ տնօրենը «վերեւներից» զանգ է ստացել ու չեղարկել: Ռեժիսորը նաեւ նշել է, որ այդ ամենի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է:
«Այդ առիթով ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել: Վահրամ Դումանյան, Արայիկ Խզմալյան, Արթուր Մարտիրոսյան, Ժաննա Անդրեասյան, Կարեն Գիլոյան, Կարեն Թռչունյան. եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա, ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը: Մինչեւ դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպահեմ այսօր հեռուստատեսային ալիքներով եւ համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաեւ երկու ֆրանսիացի փաստաբաններ»,- մասնավորապես գրել է Վահրամ Սահակյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակն» հայտնեցին. «Այդ խնդիրներին ԿԳՄՍՆ որեւէ առնչություն չի ունեցել ու չունի։ Հարցն ամբողջապես գտնվում է թատրոնի ղեկավարության եւ Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում»։
Խնդրի առնչությամբ «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանից: Մխիթարյանը հերքեց Վահրամ Սահակյանի այն հայտարարությունը, թե իրեն զանգել եւ սպառնացել են ներկայացումը չեղարկել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել: Տնօրենը նշեց՝ խնդրին ավելի ուշ հանգամանալից կանդրադառնա:
Ավելի ուշ Ռուսական թատրոնը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում է. «Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումն ու իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»:
Մեզ նաեւ չհաջողվեց պարզել, թե խոսքն ինչ իրավաբանական գործընթացների մասին է, արդյոք դրանք նոր են սկսվել, թե կային:
Նկատենք՝ «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան «Տոմսարկղ ամ» կայքում կա, նշված է, որ այն կայանալու է ապրիլի 19-ին, այսինքն՝ այսօր:
Կայքում կա նաեւ ներկայացման կարճ բնութագիրը, այն է՝ «Անմարդկային կատակերգություն» ներկայացման մեջ ակնառու է մեր օրերի ցավը, դառնությունը, իրավիճակի անհեթեթությունը եւ այլն։ Խոսվում է նաեւ դավադրության, դավաճանության, հերոսության եւ հիմարության մասին»:
Նաեւ նշված է, որ 1 ժամ 35 րոպե տեւողությամբ ներկայացման ժամանակ անչափահասների մուտքն արգելվում է: Տոմսերի արժեքը 3000-ից 7000 դրամ է:
Հ.Գ. Ավելի ուշ Վահրամ Սահակյանը եւս մեկ գրառում կատարեց, որում ասվում է. «Տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՍՄ-ին ենթակա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ադմինիստրացիան մարտի 25-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ տպագրել եւ վաճառել է այնպիսի ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա որեւէ պայմանագիր եւ փաստաթուղթ։ Առայժմ սա կարելի է որակել որպես մի խումբ անձանց կողմից կատարված տնտեսական հանցագործություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT