Ընկերոջս ու իմ մարմինը քոր էր բռնել, եւ շատ վատ էինք. ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի մասին

«Մոտ 4 օր առաջ կրկին այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի (Նուբարաշենի) թունաքիմիկատների գերեզմանոց եւ նույն զգացողությունն ունեցել, ինչը, որ ունեցել էի երկու տարի առաջ: Ընկերոջս ու իմ մարմինը քոր էր բռնել, եւ մեր գիտակցությունը շատ վատ էր»:

Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ Խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ հավելելով՝ երկու տարի է՝ խոսում է թունաքիմիկատների գերեզմանոցի վտանգների մասին, սակայն ապարդյուն:

Ներսիսյանը նաեւ նկատեց՝ ուսումնասիրություն է իրականացրել, պարզել, որ թունաքիմիկատները ուռուցքածին են ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

«Իրականում շատ հիվանդներ ունենք Երեւանում, միգուցե պատճառը սա է: Խնդրում եմ, եկեք միասին գնանք, տարածքը ձեր աչքով տեսեք ու կհասկանաք թե ինչի մասին է խոսքը: Կորոնավիրուսի, պատերազմի հետեւանքով այսքան մարդիկ մահացան, տարբեր հիվանդություններից էլ են մահանում, եւ գուցե հենց թունաքիմիկատներն են պատճառը, որի մասին մենք ուղղակի տեղյակ չենք»,- ասաց Ներսիսյանը՝ հավելելով՝ այս խնդիրը բարձրացնելով՝ բոլորովին միտում չունի քաղաքական դիվիդենտներ շահելու, այլ պարզապես մտահոգված է մեր քաղաքացիների առողջական հարցերով:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, շնորհակալություն հայտնելով կարեւոր խնդիր բարձրաձայնելու համար, նկատեց՝ ցավոք սրտի, այդ եւ նմանատիպ կարեւոր հարցեր երկար տարիներ անտեսված են եղել քաղաքային իշխանությունների կողմից: «Եվրամիության մեր գործընկերներին, էքսպերտներին, որոնց հետ համագործակցում ենք կենցաղային թափոնների հետ կապված հարցերով, կփորձեմ ներգրավել նաեւ այդ գործում: Գուցե օգնության կարգով համաձայնեն մեզ ուղղություն ցույց տալ, թե ինչ կարելի է անել, բայց ուզում եմ շեշտել, որ դա մեր գործառույթների մեջ չէ: Դա այլ գերատեսչության պարտականություն է»,- հայտնեց քաղաքապետը: 

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, հիշեցնենք, կառուցվել է 1975 թ. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ, երբ մի շարք պեստիցիդներ, օրինակ՝ դիքլորդիֆենիլ-տրիքլորէթանը (ԴԴՏ), իսկ հետագայում նաև հեքսաքլորցիկլոհեքսանը (ՀՔՑՀ), որոնք կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ) են, արգելվեցին համընդհանուր կերպով, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության (ԽՄ) տարածքում։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը Հայաստանում ստեղծվել է Երեւան քաղաքի հարավ-արևելյան եզրամասում՝ Էրեբունի վարչական շրջանի սահմաններում: Զբաղեցնում է 0.8 հա ցանկապատված տարածք ու տեղաբաշխված է որպես արոտավայր օգտագործվող համայնքային հողերի վրա՝ հեռավոր մեղմաթեք լանջին:

Գերեզմանոցը գտնվում է համեմատաբար ընդարձակ սողանքային գոտում: Գերեզմանաթմբին հարող տարածքում հանդիպում են հատկապես ՀՔՑՀ-ի և ԴԴՏ-ի քանակություններ, ներառյալ՝ դրանց քայքայման արգասիքները, ինչպես նաև առկա են ծծմբի և ցինկի մնացորդային քանակներ: Գերեզմանոցի ցանկապատված տարածքի սահմաններից դուրս հայտնաբերվել են միայն ԴԴՏ-ի և դրա քայքայված մետաբոլիտների պարունակություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1524 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար