Երևան
12 °C
Մեկօրյա լռությունից հետո երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանեց Գագիկ Ջհանգիրյանի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակը: Մասնավորապես ԲԴԽ-ն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի այն պնդումներին, թե նախօրեին Ջհանգիրյանը «ներխուժել» է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ: Ըստ այդմ՝ ԲԴԽ-ից հայտնում են, որ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել եւ գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւ Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, եւ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել եւ գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին՝ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը եւ աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- ասված է հերքման տեքստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-ի 3-րդ մասով (անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը) եւ որպես խափանման միջոց ընտրվել երկից ստորագրությունը: Այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Վարդազարյանին առաջադրած մեղադրանքի, ԲԴԽ-ում այս օրերին տիրող իրավիճակի, Ջհանգիրյանի հետ աշխատելու եւ այլնի մասին ՀԺ-ն զրույցել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ:
- Պարոն Բեքմեզյան, Վարդազարյանի լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցնելուց հետո, ինչպիսի՞ իրավիճակ է ԲԴԽ-ում, լարվա՞ծ է, թե՞ աշխատանքային:
- Աշխատանքային մթնոլորտ է, խորհուրդը գործում է, նորմալ աշխատում է: Եթե ասեմ, որ որոշակի մտահոգություններ չկան Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի հետ կապված, սուտ կլինի, բոլորս էլ մտահոգված ենք: Ուղղակի պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու:
- Խորհուրդը Գագիկ Ջհանգիրյանի հետ աշխատանքում խնդիրներ տեսնո՞ւմ է, հե՞շտ է իր հետ աշխատելը:
- Պրոֆեսիոնալները յուրաքանչյուր պաշտոնյայի հետ էլ կարող են աշխատել, կապ չունի՝ Ռուբեն Վարդազարյանն է, թե Գագիկ Ջհանգիրյանը: Պարոն Ջհանգիրյանն իր մոտեցումներն ունի աշխատանքում, պարոն Վարդազարյանը՝ իր: Խնդիր չեմ տեսնում աշխատելու հետ կապված, հարաբերությունները գործընկերային են:
- Շատերը Վարդազարյանի՝ քրեական գործով անցնելուն քաղաքական ենթատեքստ են տալիս: Դուք Վարդազարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի եւ ԱԺ-ում մեկ ամիս առաջ «Իմ քայլի» - Վարդազարյանի բանավեճի միջեւ կապ տեսնո՞ւմ եք:
- Ես քանի գործի նյութերին տեղյակ չեմ, որեւէ գնահատական տալ չեմ կարող: Բայց հուսով եմ, որ նմանատիպ խնդիր չկա: Եթե հետագայում պարզվեց, որ գործն արհեստածին է, հիմքում որեւէ հիմնարար ապացույց չկա, պետք է լուրջ պատասխանատվություն կրեն այն պաշտոնյաները, որոնք այդ գործը նախաձեռնել են:
- Իսկ Վարդազարյանի՝ նոյեմբերի 11-ի՝ ԱԺ-ի, Կառավարության, ԱԺ նախագահի վրա հարձակումից մեկ օր անց արված կոչում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք: Վարդազարյանը նշել էր, թե հենց այսօր է, որ պետք է պատասխանը տրվի՝ դատավորները պատերի տակ վնգստացո՞ղ են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, եւ հորդորել էր դատավորներին առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով: Իշխող ուժի ու Վարդազարյանի միջեւ բանավեճը հենց այդ կոչից հետո սկսվեց:
- Հայտարարությունը անձամբ Ռուբեն Վարդազարյանինն էր, ես դրան գնահատական չեմ տա: Քաղաքական շահարկումներն այդ հայտարարության հետ շատ են, ես զերծ կմնամ այդ քաղաքական դաշտ մտնելուց:
- ԲԴԽ-ն արձագանքեց լրատվամիջոցներում հայտնված այն լուրին, թե Ջհանգիրյանը փորձել է ներխուժել Վարդազարյանի աշխատասենյակ՝ նշելով, որ դուռը կապարազերծվել է հանձնաժողովի կողմից: Որեւէ օրենքով սահմանվո՞ւմ է կարգը, ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցվելու դեպքում պաշտոնակատարը կարո՞ղ է օգտվել նրա աշխատասենյակից կամ այլ իրերից:
- Օրենքի մասով այստեղ կա չկարգավորվածություն: Բայց մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն իրականացնում է խորհրդի նախագահի ամբողջական գործառույթները. ընդունում է պատվիրականություններ, օգտվում է հատուկ կապից, գնում հանդիպումների, եւ դրանք կատարելիս չօգտվել արտոնություններից, որ ունի խորհրդի նախագահը, այն է՝ մեքենա, աշխատասենյակ, որտեղ կան հատուկ կապի միջոցներ, հատուկ պայմաններ հյուրերին ընդունելու, մի փոքր դժվար է պատկերացնել: Պարոն Ջհանգիրյանն արդեն Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակում է, գույքագրում է արվել, պարոն Վարդազարյանի իրերն առանձնացվել են, որպեսզի պարոն Ջհանգիրյանը կարողանա աշխատել:
- Իսկ այդպիսի միջադեպ, որ պարոն Ջհանգիրյանը ցանկացել է «ներխուժել» աշխատասենյակ, սակայն իրեն չեն թողել, ամեն դեպքում, եղե՞լ է, տեղյա՞կ եք:
- Տեղյակ չեմ ես, չեմ կարծում, թե եղել է: Դա պարոն Ջհանգիրյանի ոճի մեջ չէ:
- Պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ն երեկ պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուների, սակայն չընտրեց: Ի՞նչն էր պատճառը, եւ ե՞րբ է լինելու հաջորդ խորհրդի նիստը, որում պետք է ընտրություն կատարվի:
- Սա ԲԴԽ-ի արդեն երրորդ փորձն էր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու: Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը սահմանում է այսպես՝ ԲԴԽ-ն ԱԺ-ին պետք է ներկայացնի երեք թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրի ԱԺ-ն: Երեք թեկնածու պետք է ստանա վեց ձայն: Բայց որեւէ երեք հոգի վեց ձայն չի ստանում, դա կապված է նրա հետ, որ անդամներն ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր կերպ են գնահատում թեկնածուներին եւ ազատ են իրենց քվեարկության մեջ: Երբ երեք թեկնածու կստանա վեց ձայն, այդ ժամանակ էլ կներկայացնենք ԱԺ-ին:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT