Երևան
12 °C
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես եկավ կրճատված կազմով։ Մրցաշարին մասնակցեցին հիմնականում այն ըմբիշները, որոնք կամ հավաքականի երկրորդ համարն են, կամ մարզչական շտաբին ինչ-որ ապացուցելու բան ունեն օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ։ Վերջին պահին հավաքականի հայտացուցակից դուրս մնաց 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։ Այդ քաշային կարգում մրցակցությունը մեծ չէր, և Գալստյանը կարող էր մտնել մեդալների համար պայքարի մեջ, բայց ակնկալիքները մեծ չէին։
Մրցաշարն առաջին հերթին առանձնացավ իր «անհաջող» վիճակահանությամբ։ Ընդ որում, խոսքն ամենևին էլ հայ ըմբիշների վիճակահանության մասին չէ։ Թեև մեր ըմբիշների համար նույնպես վիճակահանություններից ոչ մեկը ձեռնտու չէր։ Գրեթե բոլոր քաշային կարգերում ֆավորիտների մեծ մասը, որոշ դեպքերում նաև բոլոր ֆավորիտները հայտնվում էին մրցաշարային ցանցի նույն հատվածում։ Այդ պատճառով եզրափակիչներից մի քանիսում պայքար գրեթե չեղավ․ բացահայտ ֆավորիտին դիմակայում էր կարգով շատ ավելի ցածր մրցակից։
Թեև նման վիճակահանության պայմաններում էլ խոշոր անակնալներ եղան․ առաջին հերթին խոսքը 74 կգ քաշային կարգում Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովի ելույթն էր։ Նա մեկը մյուսի հետևից պայքարից դուրս թողեց աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանկ Չամիզո Մարկեսին, աշխարհի փոխչեմպիոն և Մ-23 աշխարհի չեմպիոն Ավթանդիլ Կենչաձեին, ինչպես նաև աշխարհի գավաթակիր ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովին։ Եզրափակչում Սալկազանովին դիմակայում էր բուլղարացի ըմբիշ Միրոսլավ Կիրովը, որն այդտեղ էր հայտնվել հենց «հաջող» վիճակահանության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային, արտաշատցի Գևորգ Թադևոսյանը։ Վերջինիս համար սա լավ հնարավորություն էր քաշային կարգի առաջատար Վազգեն Թևանյանի բացակայությամբ իր ունակությունները ցուցադրելու։ Սակայն վիճակահանությունը հենց առաջին փուլում Թադևոսյանին բաժին հանեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին, որն արդեն բավականին փորձառու է միջազգայիյն ասպարեզում, Եվրոպայի առաջնության բրոնզե, և աշխարհի Մ-23 առաջնությունների արծաթե մեդալակիր է։ Գևորգը հավասար գոտեմարտ անցկացրեց փորձառու մրցակցի հետ, սակայն զիջեց 1-2 հաշվով։ Ընդ որում, երկու ըմբիշներն էլ ոչ մի հնարք չկատարեցինլ, իսկ միավորները ստացան մրցակցի պասիվությունների համար։ Ռահիմզադեն եզրափակիչ չհասավ, այնպես որ Թադևոսյանի համար այդ գոտեմարտը դարձավ միակը Եվրոպայի առաջնությունում։
Իրեն շատ լավ դրսևորեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Այս քաշային կարգն օլիմպիական չէ, մրցակցությունն էլ մեծ չէր։ Ֆավորիտներից մեկը՝ Մագոմեդմուրադ Գաջիևը, որը ներկայացնում է Լեհաստանը, վերջին պահին դուրս մնաց մասնակիցների ցուցակից։ Հավանաբար, փորձառու ըմբիշը որոշեց նախապատրաստվել օլիմպիական վարկանիշային մրցաշարին։ Անդրեասյանի մեդալային հնարավորություններն ավելի իրատեսական դարձան վիճակահանությունից հետո․ ֆավորիտներից երեք՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայտնվեցին մրցաշարային ցանցի մյուս հատվածում։ Երիտասարդ արտաշատցի ըմբիշը երկու շատ վստահ գոտեմարտ անցկացրեց՝ պարտության մատնելով լիտվացի Արտյոմ Աուգային և լեհ Պատրիկ Օլենցինին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ու թեև Կասումովի հետ պայքարում Անդրեասյանը զիջեց, բայց շատ լավ պայքարեց ու մոտ էր նաև եզրափակիչ դուրս գալուն, փորձի պակասը զգացնել տվեց։ Իսկ բրոնզի համար գոտեմարտում Արմանը հաղթեց փորձառու մոլդովացի Միհայիլ Սավային, որը նախկինում բրոնզե մեդալակիր էր դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Մեկ տարի առաջ Հռումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Սավան երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Մխեյանին։
Ամեն դեպքում, Անդրեասյանի ելույթը ցույց տվեց, որ նա շարունակում է առաջադիմել․ 2020թ․-ի աշխարհի գավաթի խաղարկությունում ևս Անդրեասյանը բրոնզե մեդալակիր էր դարձել, բայց այն ժամանակ երրորդ տեղի համար գոտեմարտի նրա մրցակիցը չէր ներկայացել վնասվածքի պատճառով։ Այս ոչ օլիմպիական քաշային կարգում Անդրեասյանը կարող է դառնալ առաջատարներից մեկը աշխարհում, բայց բացառված չէ, որ նա դրանով չի սահմանափակվի և կուզենա փոխել քաշային կարգը և փորձել հաստատվել օլիմպիական՝ 74 կգ քաշային կարգում։
Հրայր Ալիխանյանը, որը հանդես է գալիս հենց 74 կգ քաշային կարգում, այս առաջնությունում միայն մեկ գոտեմարտ անցկացրեց․ զարմանալի չէ, որ վիճակահանությունը Հրայրին «գցել» էր մրցաշարային ցանցի այն հատված, որտեղ էին Ժամալովը, Չամիզոն, Կենչաձեն ու նորաթուխ չեմպիոն Սալկազանովը։ Հենց առաջին գոտեմարտն էլ Ժամալովի հետ էր։ Ռուսաստանցին ոչ մի շանս չտվեց Ալիխանյանին, բայց ինքն էլ հետագայում սայթաքեց՝ պարտվելով Սալկազանովին, և Ալիխանյանն այդպես էլ հնարավորություն չունեցավ պայքարի մեջ մտնել։ Այժմ մարզչական շտաբը պետք է որոշի, թե որ ըմբիշը պետք է մեկնի Սոֆիա՝ օլիմպիական ուղեգրի հետևից՝ Անդրեասյանը, թե Ալիխանյանը։ Ով էլ մեկնի, հեշտ չի լինելու․ բավական է ասել, որ նույն Սալկազանովը դեռ ուղեգիր չունի, և Սոֆիայում նրան անպայման կտեսնենք։
Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 79 կգ քաշային Արման Ավագյանին նորից մեկ քայլ չհերիքեց մեդալ նվաճելու համար։ Սակայն այդ մեդալը որքան էլ մոտ թվար, նույնքան էլ հեռու էր։ Թե՛ քառորդ եզրափակչի գոտեմարտում Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևի հետ, թե' բրոնզե մեդալի համար գոտեմարտում վրացի Նիկա Կենչաձեի հետ Ավագյանը հաղթանակի շանս չուներ։ Երկու դեպքում էլ մրցակիցները կարողացան Ավագյանին փոխադրելուց հետո «բռնել խաչը» (հնարք ըմբշամարտում, երբ ըմբիշը խաչաձև կապում է մրցակցի երկու ոտքերը և գլորումներ կատարում) ու հեշտ հաղթանակ տանել։ Ավագյանը ևս երիտասարդ ըմբիշ է, և փորձ հավաքելու դեպքում կարող է ավելի լավ արդյունքներ գրանցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT