Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե: «Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ.-ի դեկտեմբերին՝ դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այժմ քաղաքապետը մեղադրվում է անձի առեւանգումը կազմակերպելու համար: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ ծանոթ լինելով գործի որոշ նյութերին՝ կարող է փաստել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։

Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ունի ուղղվածություն: «Դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները «ջերմ» ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ»,- ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի իրականացվել։

Փարամազյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունը մի բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ.

«Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ և, մեր լեզվով ասած, այդ «ֆիթիլը» վառել են, ու մի օր դա տրաքելու է, և տրաքելու է թե՛ մեր, թե՛ մեր սերունդների տակ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել էր: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ: Ըստ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Քաջարանի քաղաքապետը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել է նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2783 դիտում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն