Երևան
12 °C
Երկար ուսումնասիրություններից հետո Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները ներկայացրել է հաստատման: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:
Նշենք, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարը որոշել է հաստատման ուղարկել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:
Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մանրամասն ուսումնասիրվել են Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված փաստաթղթերը. ընթացակարգերը պահպանված էին:
«Որոշակի տարընկալումներ կային Հաշվիչ հանձնաժողովի անդամների մեջ եւ իրենց աշխատակարգում, բայց դա չէր կարող էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանված կարգով հաշվիչ հանձնաժողովի արձանագրություն եղել է, եւ 5 անդամներից 3-ը իրենց ստորագրությունը դրել են արձանագրության տակ: Այսինքն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված: Հստակ սահմանված արձանագրության տարբերակ էլ կար, բայց անդամները տեղում կազմել էին արձանագրություն եւ ստորագրել»,- նշեց նա:
Նախարարության պաշտոնյան հավելեց նաեւ, որ, ըստ ընթացակարգի, Պոլիտեխնիկի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները հաստատելու մասին որոշման նախագիծը մինչեւ Կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ կարծիքի:
««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության, նախագիծը շրջանառել ենք, որպեսզի Հայաստանի հիմնադրի անունից Կառավարությունը հաստատի ռեկտորի արդյունքները՝ Գոռ Պատվականի Վարդանյանին՝ որպես ընտրված ռեկտոր նշանակելով»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության կարգում նշված է, սակայն, որ արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահն ու անդամները: Ավելի վաղ, ի դեպ, նաեւ այդ հանգամանքն էր վկայակոչվում՝ ցույց տալու համար ընթացակարգի խախտումները: Հարցին, թե այս դեպքում, երբ արձանագրությունը չի ստորագրվել հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների, այդ թվում՝ նախագահի կողմից, որոշումը կարո՞ղ է իրավաչափ համարվել, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այդտեղ որեւէ խնդիր չկա, ապա հավելեց.
«Փոքր հանձնաժողովի ընթացակարգային թերությունը չի կարող ազդել ամբողջ մրցույթի արդյունքի վրա: 5 անդամից բաղկացած հանձնաժողովից 3-ը ստորագրել են եւ արձանագրել են այն, ինչ կատարվել է, հետեւաբար որոշումն իրավաչափ է»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից:
Նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երկուսը, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, հրաժարվեցին այդ հանձնաժողովի անդամ լինելուց: Մամիկոնյանն իր լիազորությունները վայր դնելը պատճառաբանեց նրանով, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները սահմանված նմուշից շեղված նշումներով երկու քվեաթերթիկները վավեր էին համարել: Հայտնվելով բավականին անորոշ իրավիճակում՝ մյուս անդամները, այնուամենայնիվ, հաստատեցին քվեարկության արդյունքները: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվեց, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Բավականին երկար ժամանակ Կրթության նախարարությունն ուսումնասիրում էր հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը՝ պաշտոնական որեւէ դիրքորոշում այդպես էլ չհայտնելով:
Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները միասին դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանի դեմ՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ անելով չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը:
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վարդանյանը 2012-2017 թթ․ եղել է նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017 թթ.՝ Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Նիսսան»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով թեթև մարդատարի վարորդը մահացել է
Արարատ Միրզոյանի կինն Ամանորյա ընտանեկան լուսանկար է հրապարակել
ՌԴ-ում հետաքննություն է սկսվել Հայաստանի և Հունաստանի դրոշների հետ կապված միջադեպի առնչությամբ. տեսանյութ
Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի պատգամը
«Русская семерка»-ն Հայատանը նշել է որպես աշխարհի՝ մինչ օրս գոյություն ունեցող 6 ամենահին երկրներից մեկը
Հյուսիսային Իրաքում և Սիրիայում չեզոքացվել է 36 ահաբեկիչ
Հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. ՆԳՆ-ն՝ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհի մասին
Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ խցանումների համար վճար է սահմանվել. ինչպես է գործում ծրագիրը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Հունվարի 5-ին ինչպիսին են եղել տարադրամի փոխարժեքները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի Մեծ պահքն ու կնշվի Սուրբ Զատիկը
Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Աբխազիայում սուգ է հայտարարվել հրդեհի հետևանքով 5 երեխայի մահվան կապակցությամբ
Իսրայելը հարձակվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական պահեստների վրա
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
Արմանը լավ է հարվածում ու պայքարում. Մախաչևը խոսել է Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին
Վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով. տեսանյութ
Շոլցը հերքել է Պուտինի հետ հանդիպման պլանները
Վորոնեժի մարզում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Կոտայքում բախվել են «Ֆորդ»-ն ու «Նիսսան»-ը
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ՌԴ Կուրսկի շրջանում
Ռուսաստանի երեք օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարել Հրազդանի կիրճում. տեսանյութ
Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ
Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200 հազար դրամ
Թրամփն Իտալիայի վարչապետին «ֆանտաստիկ կին» է անվանել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր․ ովքեր կարող են դիմել
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 7 վիրավոր
Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում եղանակային պայմանների պատճառով թռիչքներ են չեղարկվում
Տոնական վերջին համերգը՝ Շահումյանի անվան պուրակում
Տոկիոյում 276 կգ քաշով թունան աճուրդում վաճառվել է 1,3 մլն դոլարով (լուսանկարներ)
Որքան գումար է հատկացվել 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը
Ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից․ ՀՀ վարչապետ․ տեսանյութ
Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար
Առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները վերցրած անձինք հայտնաբերվել են․ տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT