Եթե նույնիսկ Նյուտոնը առաջադրվեր, Գոռ Վարդանյա՞նն էր ընտրվելու. Պոլիտեխնիկը նոր ռեկտոր ունի

15/03/2021 schedule15:55

Պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցում էր միայն մեկ թեկնածու՝ պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ մարտի մեկին անցկացված մրցույթի առաջին փուլի ընթացքում չհաջողվեց ընտրել ռեկտոր, քանի որ թեկնածուներից ոչ ոք չհավաքեց հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությունը՝ 17 ձայն։ Հաջորդ փուլ անցած միակ թեկնածուին՝ Գոռ Վարդանյանին, պակասում էր ընդամենը մեկ ձայն։

Ռեկտորի՝ արդեն նախկին թեկնածուներից Պարգև Բալջյանն այսօր բուհի անձնակազմի մի շարք անդամների անունից հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ արեց դրսևորել պատասխանատվություն երկրի տեխնոլոգիական զարգացման համար, առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ վերջնականապես գերադասել պետական եւ հանրային շահը ու չվերարտարդրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե անգամ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցուցակում, ապա Գոռ Վարդանյանը էլի հավաքելու էր այդ 16 ձայնը։

Գոռ Վարդանյանն իր ելույթում նախ հակիրճ խոսեց բուհի զարգացման իր հայեցակարգի կարևոր կետերի, Պոլիտեխնիկական համալսարանի ապագայի հետ կապված իր պատկերացումների մասին, ապա ընդգծեց, որ Պոլիտեխնիկի մեծ ընտանիքից շատ դոցենտներ, երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ հայտնել են իրենց աջակցությունն իրեն, ու եթե ինքն այդ աջակցությունը չտեսներ ու չզգար, ապա այսօր այստեղ չէր լինի։

Նա խնդրեց նաեւ բուհի 88-ամյա պատմության միայն վատ էջերը չհիշել, չխոսել միայն անհաջողությունների մասին, քանի որ բուհն ունեցել է նաեւ բազում ձեռքբերումներ։

Նիստը անցավ թեժ մթնոլորտում, բուն քվեարկությունը՝ նույնպես:

Մթնոլորտն ավելի շիկացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Նա նշեց, որ չի կարող իր աչքերը փակել, քանի որ, ըստ կանոնակարգի, անվավեր ճանաչվում են այն թերթիկները, որոնցում դաշտից շեղված նշումներ կան: Բայց, ըստ նրա, կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգի չեն, իսկ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ են համարել անվավեր։ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվեց հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց, առաջարկեց երկու նոր անդամ ընտրել եւ կատարել վերջնական հաշվարկը եւ թեման փակել:

Հետագա անելիքը հասկանալու համար հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նորից կարդաց կանոնակարգը, ըստ որի՝ քվեաթերթիկը անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը, քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները եւ նախագահը: Այսինքն՝ պետք է հինգ անդամն էլ ստորագրեին, բայց փաստացի երկու անդամները հրաժարվեցին իրենց մասնակցությունից:

Հաշվիչ հանձնաժողովի անդամներից Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ ամեն ինչ շատ հստակ է. իրենք արձանագրությունը կներկայացնեն եւ որոշում կկայացնեն: Վերջնական որոշում կայացնելու հարցում սկսեցին հակադարձ կարծիքներ հնչել, նույնիսկ փորձեցին հասկանալ հարցի իրավական կողմը, իրավաբան փնտրել: Այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովի երեք անդամները համարեցին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր եւ հաստատեցին քվեարկության արդյունքները: 

Չնայած թեժ քննարկումներին՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոռեկտոր Գոռ Վարդանյանը՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով։ Անվավեր ճանաչվեց 1 քվեաթերթիկ։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նիստը եզրափակեց այն խոսքով, որ այսպիսի ընտրություն չէր եղել ամբողջ Պոլիտեխնիկի պատմության մեջ, եւ որ այս նիստը Պոլիտեխնիկի վատագույն էջերից էր:

Գոռ Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պարգեւ Բալջյանի հնչեցրած հայտարարությանը, նշեց. «Մարդիկ հայտնել են իրենց կարծիքը, իրենց մոտեցումները, որոնք ես չեմ կիսում, քանի որ Պոլիտեխնիկը 88-ամյա ուսումնական հաստատություն է, ունի ծանրակշիռ ավանդույթներ, սկզբունքներ, դրանք պետք է պահպանել: Եվ այդ արժեքները պահպանելը հենց դրված է երիտասարդների ուսերին»:

Պատասխանելով Բալջյանի այն դիտարկմանը, թե եթե անգամ Իսահակ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցուցակում, Գոռ Վարդանյանը, միեւնույն է, անհրաժեշտ ձայները կստանար՝ Գոռ Վարդանյանն ասաց՝ եթե Իսահակ Նյուտոնը լիներ թեկնածուների ցուցակում, ինքն անձամբ ինքնաբացարկ կհայտներ:

Նորընտիր ռեկտորը նաեւ նշեց, որ ընտրությունների ընթացքն իրեն չգոհացրեց: Ասաց, որ ընտրական այս պրոցեսում եղել են արհեստական լարվածություններ, բայց ինքը չի ցանկանում հասցեագրել, ունի իր կասկածները, բայց իր գործունեությամբ փորձել է եւ կարծում է՝ դա ստացվել է, որ բուհի ներսում այս մոտեցումները այլ ձեւակերպումներից հեռացվեն:

«Լարվածությունը իր գագաթնակետին հասավ, դրա համար ես եւս այդ արդյունքից ուրախ չեմ, բայց վստահ եմ, որ սա ավելի է պարտավորեցնում, որ նպաստեմ՝ նման մթնոլորտ երբեւիցե Պոլիտեխնիկում չլինի, իսկ եթե կլինեն նման խնդիրներ, բնականաբար, պետք է դրանք կանխվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մրցույթին ի սկզբանե առաջադրված թեկնածուները վեցն էին, վեցն էլ՝ նույն բուհից: Նրանք են՝ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը եւ պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է:

(լրացված)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7626 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս