«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի արժանացած 83 տարեկան Էնթոնի Հոփքինսը ներկա չի գտնվել մրցանակաբաշխությանը

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը, որը արժանացել է «Օսկար» կինոմրցանակին «Հայր» (the Father, 2020) ֆիլմում տղամարդկային լավագույն դերի համար, չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը՝ դա բացատրելով նրանով, որ կորոնավիրուսից պատվաստվելուց հետո ընտանիքի հետ մեկնել է Ուելս՝ «երկար արձակուրդի»:

Կարճ տեսաուղերձ հղելով՝ դերասանը խոստովանել է, որ այդ մրցանակն իր համար եղել է անսպասելի: «Ես հիմա իմ հայրենի Ուելսում եմ եւ 83 տարեկանում չէի սպասում ստանալ այդ մրցանակը, իրականում չէի սպասում»,- ասել է ընտանիքի հետ հանգստի մեջ գտնվող Էնթոնին, որը ծնվել է 1937 թվականին Ուելսի Պորտ Թոլբոտ քաղաքում:

Հոփքինսը շնորհակալություն է հայտնել Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիային, որը մրցանակը հանձնել է, ինչպես նաեւ նշել իր գործընկեր Չեդվիկ Բոուզմանին: Ամերիկացի դերասանը հետմահու առաջադրվել է նույն կատեգորիայում, ինչ Հոփքինսը, Մա Ռեյնիի «Սեւ հատակ» (2020) ֆիլմում գլխավոր դերի համար: Բոուզմանը նախորդ տարվա օգոստոսին 43 տարեկանում մահացել է հաստ աղիքի քաղցկեղից։ «Ես շատ շնորհակալ եմ ակադեմիային: Ես նաեւ ցանկանում եմ մեծ հարգանք հայտնել Չեդվիկ Բոուզմանին, որը շատ վաղ է հեռացել մեզանից»,- ասել է Հոփքինսը, ում համար այս «Օսկարը» երկրորդն է դարձել իր կարիերայում: 1992 թվականին առաջին արձանիկը նրան բերել է պրոֆեսոր-դասախոսի դերը «Գառների լռությունը» ֆիլմում:

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ես իսկապես չէի սպասում այս ամենին, ես ինձ զգում եմ արտասովոր, սա հատուկ պատիվ է ինձ համար»,- ասել է Հոփքինսը:

Ավելի վաղ՝ մարտին էլ, այդ նույն դերի համար Հոփքինսը արժանացել էր բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Նշենք, որ Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանացել է հեղինակավոր «Օսկար»-ի:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1942 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ