Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել:

Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է: Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվելու ընթացքում:

Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է  ՀՀ գլխավոր դատախազություն`քննչական ենթակայության հարցը որոշելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն մեր  հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար.

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար: Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված՝ 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում՝ համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ՝ 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Մարտի 17-ին Տիգրան Խաչատրյանը Դոհա-Երևան չվերթով Հայաստան էր ժամանել եւ տեղափոխվել ոստիկանություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3315 դիտում

Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր

Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ

10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ

Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան