Սկսվել են ասպիրանտուրայի դիմորդների՝ օտար լեզվի և ինֆորմատիկայի քննությունների նախապատրաստական դասընթացները

28/04/2021 schedule10:25

2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները:

ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ»), Հայաստանի ամերիկյան համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt»), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (անգլերեն՝ «IELTS»), «Alliance Franςaise d.Arme՛nie» կազմակերպության (ֆրանսերեն՝ «TCF»), «Կապտարար» ՍՊԸ-ի (գերմաներեն՝ «on DAF»), Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի («Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ») հետ:

Ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն են ստանում՝ ներկայացնելով «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայական կամ տեղեկանք:

Հավելենք, որ ստորև նշված օտար լեզուներից անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

  • անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
  • ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը,
  • գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:

Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:

Մրցութային կարգով ասպիրանտուրա ընդունվում են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Հավելենք, որ ասպիրանտուրայի հավանական դիմորդների ցուցակները բարձրագույն ուսումնական հաստատությունները նախապես ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
890 դիտում

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները