Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու. նախարարը հանդիպել է «Առանց հանք Լոռի» շարժման անդամներին

«Իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք: Հանդիպել եմ «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ»: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ երեկ Լոռու մարզում զրուցել է «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները և խոստացել բոլոր փաստական տվյալների ուսումնասիրությունից հետո ընդունել շահագրգիռ կողմերին՝ ավելի առարկայական քննարկումների նպատակով:

«Իրենց դիրքորոշման համար շնորհակալություն հայտնեցի հայրենի բնության ամեն անկյունի հանդեպ սրտացավ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին։ Ազնիվ, գաղափարական, իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք:

Եթե ընկերությունները երկրաբանական հետազոտությունների թույլտվություն ստանան և այդ տարածքներում թանկարժեք մետաղի ցանկալի պաշարներ գտնեն, չի նշանակում, որ նրանք նաև հանքարդյունաբերության թույլտվություն կունենան, եթե հանրությունը դեմ լինի դրան։

Ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չենք գնալու։ Մեր նկրտումներն ազնիվ են, ու մենք թույլ չենք տալու հանրային շահի ոտնահարում հանուն որևէ անձի կամ որևէ կլանի ապօրինի հարստացման կամ թեկուզ օրինական հարստացման: Բայց պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. քանի դեռ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ այնպես, որ մարդուժի, մտավոր սեփականության, IT ոլորտի, այլ ինդուստրիալ ուղղությունների առումով կարողանանք փակել հանքարդյունաբերության ոլորտում գոյացող համախառն ներքին արդյունքը, մենք ստիպված ենք լինելու առնվազն գոնե գործող հանքերով շարունակել զարգացնել տնտեսությունը։

Միմյանց ձեռք սեղմեցինք, բնապահպաններին խոստացել եմ հաշվի նստել մարզի տուրիզմի ոլորտում ներդրումների նպատակներ ունեցող գործարարների հետ, նրանց հետ քննարկել հանքարդյունաբերության բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում նախատեսվում է նոր՝ պղնձի ու ոսկու հանքերի շահագործում, ինչն առաջացրել էր բնակիչների ու բնապահպան ակտիվիստների մտահոգությունները:

«Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նախատեսել էին հանրային քննարկումներ իրականացնել մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ, Եղեգնուտ եւ Քարաբերդ համայնքներում: Ընկերության առաջին կանգառը Մարգահովիտ համայնքն էր, որտեղ, սակայն, բնապահպան ակտիվիստներն ու Մարգահովիտի մի խումբ բնակիչներ ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարանի շենք:

Լսումները Մարգահովիտում տապալվել էին: Հանրային լսումը տապալվեց նաեւ Վահագնաձորում: Այստեղ եւս ընկերության ներկայացուցիչները չկարողացան մտնել համայնքապետարան, իսկ հետո հեռացան: 

Ընկերության ներկայացուցիչները սահմանված գրաֆիկով պետք է մյուս համայնքներ եւս այցելեին, սակայն տեսնելով Մարգահովիտում ու Վահագնաձորում տիրող մթնոլորտը՝ այլ համայնքներ չայցելեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1524 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս