Երևան
12 °C
19-ամյա Ալլա Ծատինյանն անհատական դրամաշնորհային ծրագրով գումար է ստացել եւ որոշել այն ծառայեցնել իր բնակավայրի անլուծելի դարձած խնդիրների բարձրաձայնմանն ու նպաստել դրանց լուծմանը:
Ալլան Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից է: Ակները, ճիշտ է, պաշտոնապես քաղաքի մի թաղամաս է համարվում, բայց ավելի շատ գյուղ է, ընդ որում՝ առանց խմելու ջրի, առանց գազի ու առանց հարեւան բնակավայրերի հետ պատշաճ տրանսպորտային կապի:
Դրամաշնորհային ծրագիրը, որի միջոցով Ալլան անդրադառնում է համայնքի խնդիրներին, կոչվում է «Համայնքային ծառայությունների հասանելիությունը Ակներ թաղամասում»: 19-ամյա աղջիկը այս ծրագրի շրջանակներում հարցազրույցների եւ անհատական ուսումնասիրության միջոցով վերհանելու է համայնքի հիմնական խնդիրները: Ծրագրի միջոցով ստացած գումարի որոշակի մասը տրամադրել է սոցիոլոգիական ուսումնասիրություններին, իսկ մյուս մասը կստանա աշխատանքի ավարտին: Բայց թե ինչքան գումարի մասին է խոսքը, Ալլան չի ցանկանում հանրայնացնել:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ ծրագրի շրջանակներում հարցազրույցներ է վերցրել համայնքի բնակիչներից եւ տվյալ բնակավայրում որոշում կայացնող երեք անձանցից, տվյալ պարագայում այդ անձինք են Ալավերդի համայնքի ղեկավարը, Ակների թաղապետն ու մեկ գլխավոր մասնագետ:
Ալլայի բարձրաձայնած առաջին խնդիրը համայնքի կենսական կարեւոր հարցերից մեկն է՝ ակներցիների ջուր ունենալու տարիների երազանքը: «Խմելու ջրի լուրջ խնդիր ունենք, նույնիսկ նախակրթարանում ու դպրոցում, եթե երեխաները ուզում են զուգարան գնալ, ապա դաստիարակը կամ ուսուցչուհին պիտի անպայման ձեռքը բռնած տանի (1-ինից 2-րդ դասարանի երեխաների դեպքում գրեթե միշտ այդպես է): Ինչքանո՞վ է հաճելի, որ ուսուցչուհին ամեն երեխայի հետ գնա, պետքարանի առջեւ կանգնի, սպասի: Նորմալ կառուցված սանհանգույց կա, բայց քանի որ ջուր չկա, այն չեն կարողանում օգտագործել, ստիպված հին, դրսի զուգարաններից են օգտվում»,- ասաց Ալլան՝ շտապելով կիսվել իր՝ նոր ստացած ուրախացնող տեղեկությունով. խնդիրն այս անգամ լուծման ճանապարհին է, երկար սպասեցնել չի տա:
Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանը, օրեր առաջ իր գրասենյակում հյուրընկալելով համայնքի հարցերով մտահոգ Ալլային, խոսել էր ջրի խնդրից ու հայտնել, որ կարճ ժամանակում այդ հարցն արդեն լուծվելու է: «Պոմպը տեղադրել են, բայց վատն է եղել, եւ ջուրը չի հասել բնակիչներին, իսկ հիմա նոր պոմպ են ուզում տեղադրել, թե ինչ միջոցներով, դա արդեն չգիտեմ»,- ասաց նա:
Երկրորդ գլոբալ խնդիրը, որը մտահոգում է ակներցի աղջկան, թաղամասում գազաֆիկացման բացակայությունն է. «21-րդ դարն է, բայց մեր համայնքում դեռ գազ չկա, ինձ ասացին, որ դա մեծ ծախսերի հետ է կապված»: Այս խնդրի վերաբերյալ համայնքի ղեկավարն Ալլային ասել է՝ Ակների գազաֆիկացումը մեծ գումարներ է պահանջում:
Ըստ Ալլա Ծատինյանի՝ Ակների խնդիրներից է նաեւ չափազանց վատ ճանապարհը, անթիվ փոսեր են, չկա նաեւ նորմալ աշխատող տրանսպորտ, որը կկապի Ալավերդիի կամ հարակից գյուղերի հետ. «Առաջարկելու եմ, որ փոփոխություն անենք ժամային գրաֆիկում: Օրինակ՝ մի ավտոբուս կա, որն օրը երեք անգամ գնում-գալիս է Ալավերդի, բայց ժամերը հարմարեցված չեն: Երբ Ակներ թաղամասում ապրողների հետ հարցազրույցներ էի անում, հարց բարձրացրին, որ եթե ուզենան Ալավերդիում կամ Սարահարթում աշխատել, չեն կարողանա, որովհետեւ սովորաբար աշխատանքն ավարտվում է ժամը 7-ին, բայց այդ միակ ավտոբուսը 5-ին արդեն շարժվում է Ալավերդիից, Սարահարթից էլ՝ 5:30: Ակներում աշխատատեղ չկա, Սարահարթում ու Ալավերդիում աշխատելու համար էլ պայման չկա: Համատարած աղքատություն է»:
Ալլան սովորում է Վանաձորի պետական համալսարանում: Ավարտել է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ը, որից էլ դրամաշնորհ է ստացել: Ապագա պատմաբանն ասում է՝ իր համայնքի խնդիրների հանդեպ հետաքրքրություններն ու դրանց լուծմանը նպաստող քայլերի շահագրգռվածությունը գալիս են նաեւ այն դպրոցից, որն ավարտել է:
Գրեթե համոզված է, որ կարողանալու է դրամաշնորհային ծրագրով Ակների խնդիրները ավագանու ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի դրանք հնարավորինս արագ լուծում ստանան:
«Եթե բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում այս դրամաշնորհային ծրագիրը գոնե մի փոքր ոգեւորության ու մոտիվացիայի աղբյուր լինի, շատ ուրախ կլինեմ: Դպրոցն ավարտելով՝ հասկացա, որ ես իմ թաղամասին անհրաժեշտ եմ ու առաջիկա ավագանու ընտրություններում պետք է դնեմ թեկնածությունս, որովհետեւ ամենախնդրահարույց թաղամասից Ալավերդու ավագանիում ներկայացուցիչ չկա»,- ասաց 19-ամյա Ալլան:
Ակներում հաշվառված է 650 բնակիչ: Ալլան վստահ է՝ եթե այստեղ լուծվեն իր մատնանշած խնդիրները, ապա Ակները հրաշալի ապրելու վայր կդառնա, քանի որ Լոռվա չքնաղ բնությունն արդեն իսկ հարստություն է: Ալլան համայնքի զարգացման ծրագրերի մասին էլ է արդեն հասցրել մտածել: Վստահ է՝ բազմաթիվ զբոսաշրջային ծրագրեր կարելի է իրականացնել այդ հրաշք վայրում: Եթե լինեն կոմունալ պայմաններ, կարելի է հանգստի գոտիներ ստեղծել. «Ենթադրենք՝ ես ունեմ հյուրատուն. ինչքան էլ հրաշք վայրում տեղակայված լինի այն, եթե գազ, ջուր չկա, ապա ոչինչ չեմ կարող անել, հո զբոսաշրջիկին չեմ ասի՝ սպասի՜ր, գնամ, վերեւներից մի դույլ ջուր բերեմ, դրանով դու լվացվիր, բայց լողանալ չես կարող...»:
Ալլան համոզված է՝ այս խնդիրները փոքր ցանկության ու կամքի դեպքում կարելի է լուծել, թեկուզ՝ բարերարների միջոցով. «Ես չեմ ընդունի այն ակներցիներին, որոնք համակերպվող կլինեն: Ո՛չ, մենք համակերպվող չենք լինելու, ամեն ինչ անելու ենք, որ մինիմալ կենցաղային պայմաններ ապահովենք մեր բնակավայրում: Ակներցիները կոտրվող չեն: Այդ խնդիրների լուծման դեպքում բարձրագույն կրթություն ստացած ակներցիները չեն գնա, Երեւանում մնան, այլ վստահ եմ՝ կգան ու այս մեր պուճուր, գողտրիկ ակները կզարգացնեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT