Երևան
12 °C
Երեւանի Կենտրոնի թաղապետարանում լարված իրավիճակ է: Վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է:
Այս անձինք «Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել ու հայտնում են, որ տեւական ժամանակ վատ վերաբերմունքը, աշխատանքում արհեստական խոչընդոտների ստեղծումն արդեն ավելի լայն թափ է ստացել: Ամեն ինչ, ըստ նրանց, այնքան է բարդացել ու սահմաններն անցել, որ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանին եւ տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանին ամենակոպիտ ձեւով հրահանգ է տրվել, որ ազատեն աշխատասենյակները:
Նկատենք՝ Երեւանի ավագանու ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններ են լինելու Կենտրոն վարչական շրջանի որոշ բաժիններում՝ «Կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժինները վերակազմավորվելու են «Քաղաքաշինության, հողօգտագործման եւ կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:
Հիմնական թիրախում են՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանը, պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն ու բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Միլիտոսյանը: Մեր զրույցում նրանք վստահեցրեցին՝ թաղապետարանում ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց՝ աշխատանքից ազատման ինքնակամ դիմումներ գրելուն:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Միլիտոսյանը ներկայացնելով խնդիրը վստահեցրեց՝ երկու բաժինների միավորման նպատակը մեկն է եղել՝ ազատվել տվյալ բաժնի պետից՝ Մանվել Մարգարյանից. «Պարոն Մարգարյանը նոյեմբեր ամսին մի որոշ ժամանակ աշխատանքի չէր գալիս, կորոնավիրուսով էր հիվանդ: Պատճառաբանություն են բերել, թե պատերազմի ընթացքում էլ չես եկել, ոչ մի գործ չես արել, բայց մարդը հիվանդ պառկած է եղել տանը»:
Միլիտոսյանը նաեւ մանրամասնեց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար կազմը որոշել է մի մեծ բաժին ստեղծել, որը ե՛ւ կոմունալ հարցերով զբաղվի ե՛ւ ապօրինի շենք շինություններով, թույլտվություններով եւ այլն: «Սկզբում իրենք ասում էին ոչ ոք չի կրճատվում, բայց արդյունքում կրճատվելու ենք մենք: Մեզ հետ ընդհանրապես չեն քննարկել, իսկ կանչել զրուցելը եղել է ավագանու որոշումից հետո: Բայց այդ ժամանակ էլ նորմալ չեն խոսել, դե պետին այսպես թե այնպես ասում են դիմում գրի գնա, տեղակալին էլ ասել են դատարան չդիմի: Իմ դեպքում էլ անընդհատ մանր-մունր պատճառաբանություններով սկսել են բացատրագրեր գրել տալ, լսել եմ, որ այդ կեպ նաեւ ինձնից են ուզում ազատվել»,- ասաց բաժնի գլխավոր մասնագետը:
Ըստ Միլիտոսյանի՝ նորաստեղծ ամբողջական բաժինը պիտի ղեկավարի տնտեսագետ է, Ա. Դավոյանը, վերջինս դեռ ժամանակավոր աշխատանքներ է իրականացնում թաղապետարանում եւ վերահսկում այդ երկու բաժինների աշխատանքը մինչեւ դրան կմիավորվեն: «Սայաթ- Նովա 5 հասցեի ապօրինի շինարարության վեաբերյալ կոմունալ բաժնի պետին ասեցինք, սա էլ ասաց, որ դրանով Դավոյանն է զբաղվում: Գնացինք Դավոյանին ասեցինք, նա էլ թե՝ դե մարդիկ էդքան ծախս են տեսել հո չենք գնա քանդենք, ու այդպես էլ մնաց»,-պատմեց նա:
Վաղինակ Միլիտոսյանը նաեւ նշեց, որ հաճախ ստորագրած թղթի համար մի քանի օր հետո բացատրություն են ուզում, թե դա ինչի է այդպես գրվել. «Ստորագրելու ժամանակ դիտավորյալ չեն ասում, ու այնպես են անում, որ ամեն մանր բանից մեզ վրա «չեպե» լինի»:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանն էլ հայտնեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաեւ քրեկան գործ կա հարուցված: «Իմ բաժնում գրանցած ոմն Անանիա Մաղաքյան կար, գրեթե 5 ամիս ես նրան չէի տեսել, չէր գալիս աշխատանքի, հայտնաբերելուց հետո բացակա դրեցի գրանցամատյանում: Հիմա պատճառաբանում են, թե տանից է աշխատել, բայց դա աբսուրդ է, եթե էդպես լիներ իրենք ինձ էն ժամանակ թույլ չէին տա բացակա դնել»,- ասաց Մարգարյանն ու նշեց՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Անանիա Մաղաքյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հոր ընկերն է:
Խոսելով իր հանդեպ հետապնդումների եւ անհարմարություններ ստեղծելու մասին՝ վարչության պետը պատմեց, որ աշխատանքի ընդունվելու առաջին օրվանից իր մեքենան շենքի բակում էր կայանում, վերջերս դա էլ թույլ չեն տվել՝ արգելել են, ասելով, որ նպատակահարմար չեն գտնում. «Հատուկ պուլտեր կան, որոնցից օգտվում ենք, մարտից ծրագիրը փոխեցին, արգելափակեցին ինձ, որ չկարողանամ օգտվել բակի կայանատեղիից, բայց բոլոր բաժինների պետերն ունեն, ինձ կոնկրետ թույլ չտվեցին»:
Նա հայտնեց, որ ավագանու որոշումից առաջ, երբ իրեն առանց որեւէ պատճառի ասել են ազատման դիմում գրի, դիմել է ՀՀ վարչական դատարան, դրանից հետո ճնշումներն ավելի են ահագնացել:
Մեր այցելության ժամանակ Մարգարյանն արդեն զրկված էր նաեւ ինտերնետից. «Անջատել են այս սենյակի համակարգչի ինտերնետը, նաեւ հեռացրել են վարչական շրջանի «վոդսապի» մեր ընդհանուր խմբից»:
Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը պարբերաբար շեշտել է, որ ինքն ու իր տեղակալը եւ վերոնշյալ աշխատակիցներն իրենց թիմից չեն: «Ես Վիկտոր Մնացականյանի ժամանակ եմ ընդունվել աշխատանքի, ինձ կապում են իր հետ, ու փողոցային լեքսիկոնով անընդհատ շեշտում, թե իրենք են որոշողը, ում ուզեն կբերեն: Հավատացեք, սա աթոռակռիվ չէ, զուտ իրավական առումով ուզում եմ իմ ու ենթակա աշխատակիցներիս իրավունքները պաշտպանել: Իրավական պետություն ենք ուզում կառուցել, բայց ա՞յս ձեւով, ոմանց քմահաճույքներո՞վ»,-ասաց նա:
Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վերջին եռամսյակում թաղապետարանում բոլորը պարգեւավճար են ստացել, բացի իրենից, իր տեղակալից ու գլխավոր մասնագետից. «Ոչ կարգապահական տույժ ունենք, ոչ նկատողություն, բայց դա էլ է իրենց քմահաճույքով»:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն էլ նշեց, որ առավոտ շուտ իրեն հրանագ է իջեցվել ազատել սենյակը, միանալ գործավարական աշխատանքներն իրականացնող երեք աղջիկներին, նրանց հետ աշխատել, առանց այն էլ նեղլիկ եւ չբավականացնող սենյակում: «Այդ սենյակն այնքան փոքր է, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէ այդտեղ ներկա գտնվել, էլ ուր մնաց քաղաքացի ընդունել, նրանց հետ գծագրեր քննարկել եւ այլն»,- ասաց Ագնեսա Մելիքսեթյանը:
Աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանն, ըստ նրա, շատ անհարգալից ու վատ ձեւով ասել է՝ ինքն է որոշում, թե ով որտեղ նստի, ապա հարցադրում արել. «Դու չգիտե՞ս, թե ես ստե ով եմ»:
«Սենյակում կան տարբեր տիպի սալիկներ, նմուշներ, քաղաքացին գալիս քննարկում է, թե որով ավելի նպատակահարմար կլինի բակի բարեկարգումն անել: «Այդ մարդկանց պետք է պատշաճ դիմավորել, ցույց տալ, գծագրել, քանի որ իրենց սրճարանի կամ բակի հարակից հատվածը բարեկարգելու համար մարդիկ 1.5-ից 2 միլիոն գումար են ծախսում, նվիրում են քաղաքին: Պատշաճ ընդունելություն է պետք»,- ասաց Ագնեսա Մելիքսեթյանը:
Նա նաեւ նշեց, որ Արմեն Ազիզյանի հետ աշխատելու խնդիր կա: Մինչեւ որեւէ շինթույլտվություն տալը, կամ որեւէ գրություն պատրաստելը Մելիքսեթյանը դա քննարկելու է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ, նրա համաձայնությունը ստանա, բայց դա վերջին շրջանում վերածվել է անասելի բարդ պրոցեսի. «Գրությունն իջեցնում եմ իրենց մոտ, բայց այնքան չեն պատասխանում, այնքան են ձգձգում, որ ժամկետը սպառվում է, ստացվում է ես մեկ շաբաթ սպասել եմ մի ստորագրության, բայց իմ անվան դիմաց համակարգում կարմիրով հայտնվում է ժամկետանց, իրենք կարող են ներկայացնել, որ ես թուղթը չեմ էլ իջեցրել նայելու: Մանր խնդիրներ են ստեղծում, որոնք արգելակում են աշխատանքն ու ընդհանրապես ցանկությունը շենք մտնելու: Վերջին շրջանում հիմնականում այդպես է, բախտի քմահաճույքին են թողել քաղաքի բակային բարեկարգումները»:
Աշխատակիցների մատնանշած խնդիրների մասին «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ պատասխանատուներից, թաղապետարանում մեզ հայտնեցին, որ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն արձակուրդում է, ու հուզող հարցերով կարող ենք դիմել տեղակալ Արմեն Ազիզյանին, որը ժամանակավոր կատարում է նրա պարտականությունները:
Ազիզյանի աշխատասենյակ մեզ թույլ չտվեցին մտնել: Լսելով, թե ինչի նպատակ է հետապնդում մեր այցը, ընդունարանում հեռախոսահամար վերցրին, խոստանալով, որ կփոխանցեն Ազիզյանին: Բայց նրանից զանգ այդպես էլ չստացանք:
Նկատնեք՝ պատերազմի օրերին էլ Արմեն Ազիզյանն էր իրականացնում թաղապետ լիազորությունները: Ազիզյանի ստորագրմամբ տարածվել էր նաեւ ուշագրավ մի փաստաթուղթ: Նա 2020 թվականի նոյեմբերի 3-ին կարգադրություն էր ստորագրել ու ինքն իրեն լիազորել կատարելու վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը
Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր. Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել
Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի
Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմըրիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան
Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում
Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում
Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը
Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը
Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում
Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)
Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում
Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա
ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին
Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել
Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին
Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է
Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները
ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան
Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց
«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT