Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

28/11/2024 schedule20:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:

իիիիիիիիիիիիիի.jpg (746 KB)

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում:

իիի.jpg (615 KB)

«Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը:

իի.jpg (671 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ:

«Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել: «Բայց մյուս կողմից՝ պետք է մի բան արձանագրել. ի՞նչ է նշանակում՝ պետությունը զարգացած է, թե ոչ: Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է Կառավարությունը տարբերվում այլ խումբ մարդկանցից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ Կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման: Սրանք, իհարկե, հայեցակարգային ձևակերպումներ են, բայց կարծում եմ՝ այս նրբությունները շատ կարևոր են մեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:

իիիիի.jpg (529 KB)

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին անցած տարիների ընթացքում ՊԵԿ առաջնորդությունն իրեն վստահելու համար և նշել, որ համակարգը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել՝ հարկային, մաքսային ծառայությունների թվայնացման, դրանք հարկ վճարողներին ավելի հասանելի դարձնելու, մաքսային համակարգում երկար տևող բյուրոկրատական պրոցեսները կրճատելու առումով, ինչը նաև ազդեցություն է ունեցել կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման տեսանկյունից: «ՊԵԿ-ում ներդրվել է բարեվարքության համակարգ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ կուզեի շեշտել, այն է, որ ՊԵԿ-ը, ինչպես հարիր է հարկային և մաքսային մարմիններին, սկսել է միջազգային ստանդարտներին համահունչ ընթանալ»,- ասել է Բադասյանը և Էդուարդ Հակոբյանին մաղթել հաջողություններ:

ֆ.jpg (394 KB)

Իր հերթին Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, ինչպես նաև ՊԵԿ գործընկերներին՝ վերջին տարիների ձեռքբերումների համար: «Մենք պետք է մեծ տեմպ հաղորդենք բարեփոխումների ընթացքին: Պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ դրանք առաջնորդելու, հասարակություն-ՊԵԿ կապն ամրապնդելու գործում, հարկ վճարելու մշակույթը մոտեցնելու պետականամետության կարևոր արժեքներին»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
272 դիտում

Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմրըիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան

Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն

Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում

Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում

Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը

Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը

Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում

Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)

Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում

Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա

ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին

Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել

Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին

Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է

Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել

Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները

ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց

«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին

Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ադրբեջանում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 5 զինծառայող

Ռուսաստանն ավելի շատ հրթիռ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին. Պուտին