Սա վկայում է՝ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է. արձագանքներ՝ Ղազանչեցոցի գմբեթի քանդմանը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:

«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով. առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտ կառույցը, որ Շուշիում մշտապես լինելու էր՝ բարձր եւ տեսանելի բոլոր հատվածներից, եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ կերպ հանդուրժել որեւէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասաց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որեւիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: «Ուզում եմ տեղեկացնել իմ բոլոր գործընկերներին, որ ես նախատեսում եմ ե՛ւ բարեկամության խմբերի ղեկավարներին, ե՛ւ համաշխարհային հոգեւոր առաջնորդներին իրազեկել այս մասին, կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը կատարի այդ պարտավորությունը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, նույն ձեռագիրն է, ինչ արվեց Ջուղայում:

Նա կոչ արեց ամեն կերպ համոզել միջազգային հանրությանը, որ վերջինս պետք է գործուն միջոցներ ձեռնարկի:

«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, կարելի է որակել ռասիստական էթնիկ քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Եվ այլ բառ, քան բարբարոսություն, որակել հնարավոր չէ». իր հերթին գմբեթի քանդման թեմային անդրադառնալով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ Մակունցի՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունից տպավորություն է, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը: Մակունցի խոսքով՝ այս հարցը պետք է լինի միջազգային բոլոր կառույցների ուշադրության կենտրոնում: «Այս հարցը պետք է լինի նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում հետագա լուծումների առումով»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս միացավ դատապարտումներին՝ ընդգծելով. «Այդ բարբարոսությունը եւ գերության մեջ կամ որեւէ այլ կարգավիճակում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը եւ շաբաթներ առաջ խայտառակ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն են, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, եւ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը եւ դիրքորոշումը, որ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա»:

Իր խոսքի ավարտին Միրզոյանը ընդգծեց՝ պետք է միջազգային գործընկերների հետ սերտորեն աշխատել այս ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1571 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս