Ընկերությունը կեղծ տվյալներ է ներկայացրել և չի վճարել հարկերը․ պետությանը պատճառվել է շուրջ 116 մլն դրամի վնաս

Հայաստանում գրանցված մի ընկերություն հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել եւ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս։

Ոստիկանության նոր բացահայտումը․

Քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ բնական հանքաքարերի ձեռքբերմամբ, ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող, Հայաստանում գրանցված մի ընկերության տնօրինությունը, հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով, չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր:

Մասնավորապես՝ հիշյալ ընկերության և ՌԴ գրանցված գնորդ ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մարտ ամիսների ընթացքում կնքված ընդհանուր՝ 273 միլիոն 700 հազար դրամին համարժեք 39 միլիոն 290 հազար ռուբլու ապրանքների մատակարարման պայմանագրեր ունենալու պայմաններում Հայաստանում գրանցված ընկերությունը Ռուսաստան է արտահանել և իրացրել ընդամենը 126 միլիոն 246 հազար դրամ ինվոյսային արժեքով ապրանք, սակայն իր բանկային հաշիվներին 2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցված ընկերության կողմից փոխանցվել են 572 միլիոն 46 հազար դրամին համարժեք՝ 1 միլիոն 25 հազար եվրո և 21 միլիոն 621 հազար դրամին համարժեք՝ 45 հազար դոլար:

Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել:

Հիշյալ ապօրինությունների հետևանքով Հայաստանում գրանցված ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամ։

Միաժամանակ, փաստական տվյալներ են ստացվել, որ նույն ընկերության տնօրինությունը, վերը նկարագրված հանցագործության կատարման առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու արդյունքում ուղղակի առաջացած հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը փոխարկելու, դրա հանցավոր ծագումը թաքցնելու դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով պարտավորություններ առաջացնող, բովանդակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր կազմելու և իրացնելու միջոցով, իբր ստացվելիք ապրանքների դիմաց օվշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվեհամարին տարբեր ժամանակահատվածներում փոխանցել է խոշոր չափի գումարներ, ինչով տնօրինել է հանցավոր գործունեության արդյունքում ստացված շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1244 դիտում

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ

ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան

2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան

Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել

Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի

Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները

Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի

Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան

Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ

Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան