Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. հունահռոմեականների վիճակահանությունը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

07/05/2021 schedule19:07

Մայիսի 6-9-ը Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում ազատ ոճի Հայաստանի հավաքականը հաջողություններ չգրանցեց։ Իսկ արդեն շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, պայքարի մեջ կմտնի հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը, որը Բուլղարիայի մայրաքաղաքում ներկայացված 4 ըմբիշներով։ Վիճակահանության արդյունքում հայ ըմբիշներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին ու մրցաշարային ցանցը։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանի համար վիճակահանության արդյունքները վատը չեն, եթե հաշվի առնենք, որ վրացի Դատո Չխարտիշվիլին հայտնվել է ցանցի մյուս հատվածում։ Բայց Մելիքյանը համար ևս հեշտ չի լինի ուղեգիր նվաճել։ Մեքսիկացի Սամուել Գուրիայի արգելքը Արմենը պարտավոր է հաղթահարել, 1/8 եզրափակչում նա, ամենայն հավանականությամբ, կհանդիպի լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին, իսկ այդ քառորդ եզրափակչում հավանական մրցակիցը ռումինացի Ռազվան Արնաուտն է, որը վերջերս տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում հաղթեց Գևորգ Ղարիբյանին։ Մրցակիցները հեշտ չեն, բայց միանգամայն հաղթահարելի են։  Հաջողության դեպքում լուրջ փորձություն կարող է սպասել կիսաեզրափակչում, որտեղ, հնարավոր է լինի կամ ադրբեջանցի Մուրադ Մամադովը, կամ կորացի Հանջաե Չունը, կամ նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգը։ Մամադովն ու Բերգը ուղեգիր նվաճելու ֆավորիտներից են, նրանք հենց առաջին փուլում հանդիպելու են միմյանց, և նրանից մեկին հավանականություն կա տեսնել կիսաեզրափակչում։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանի (լուսանկարում) բախտն ավելի քիչ է բերել։ Նա սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ մրցակիցը լինելու է 2020թ․-ի Եվրոպայի չեմպիոն Մորտեն Տորեսենը։ Հաջորդ փուլ անցնելու դեպքում Ասլանյանը կհանդիպի կամ ղրղզ Ամանտուր Իսմայիլովին կամ ուզբեկ Մահմուդ Բախշիլոևին։ Երկուսն էլ ամուր ըմբիշներ են։ Ինչ վերաբերում է կիսաեզրափակչի հավանական մրցակիցներին, ապա նրանց թվում են թուրք հայտնի ըմբիշ Էնես Բաշարը, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանը, որը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև բազմափորձ Ալմատ Կեբիսպաևը՝ աշխարհի նախկին փոխչեմպիոն (2011թ․)․ Ասիայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից։ Բոլոր դեպքերում, Ասլանյանը ևս շատ ուժեղ ըմբիշ է, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, մնում է, որ շաբաթ օրը նա կարողանա գերազանցել իրեն ուժերով մոտավորապես հավասար երեք ըմբիշների։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը բավականին լավ վիճակ է քաշել։ Օլիմպիական չեմպիոն Դավիթ Չակվետաձեն (Ռուսաստան) և Եվրոպայի չեմպիոն Զուրաբի Դաթունաշվիլին (Սերբիա) մրցաշարային ցանցի մյուս հատվածում են։ Բայց Շահինյանի հատվածում ևս շատ լուրջ ըմբիշներ կան․ 77 և 82 կգ քաշային կարգերում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Դանիել Ալեքսանդրովին (Բուլղարիա), Շահինյանը կարող է հանդիպել 1/8 եզրափակչում, աշխարհի կրկնակի չեմպիոն Մետեհան Բաշարին (Թուրքիա)՝ քառորդ եզրափակչում։ Շահինյանի համար բավականին դժվար կլինի հասնել եզրափակիչ ու վերցնել ուղեգիրը, բայց փորձառու գյումրեցի ըմբիշը կփորձի իր կարիերայի, հավանաբար, վերջին փորձը կատարել Օլիմպիական խաղերում հանդես գալու համար, և դրա համար կներդնի ողջ ուժերը։ Իսկ իր ելույթը Արթուրը կսկսի 1/16 եզրափակչից մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի հետ գոտեմարտով։

Եվ վերջապես, 130 կգ քաշային կարգում, հանդես կգա Դավիթ Օվասափյանը։ Նրա համար ևս բավականին դժվար կլինի պայքարել ուղեգրի համար, եթե, իհարկե, վերջին մեկ-երկու ամիսներում մարզավիճակի կտրուկ բարելավում գրանցած չլինի։ Երիտասարդ ըմբիշը պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը լինելու է ուկրաինացի Միկոլա Կուչմին, որը մեծահասակների ասպարեզում հանդես գալու մեծ փորձ ունի, իսկ երիտասարդների մրցումներում ժամանակին կարողացել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեդալներով վերադառնալ։ Այնպես չէ, որ Կուչմին կարգով էականորեն գերազանցում է Օվասափյանին, բայց փորձի պակասը կդժվարացնի հայ ըմբիշի գործերը։ Հաղթելու դեպքում Դավիթը հաջորդ փուլում կհանդիպի Լուկա Գոդինո (Իտալիա) - Ստեպան Դավիդ (Չեխիա) գոտեմարտի հաղթողին։ Իսկ քառորդ եզրափակչում այս գոտեմարտերի հաղթողը կմրցակցի ամերիկացի Ադամ Կունի հետ, որը 2018թ․-ի աշխարհի փոխչեմպիոնն է, և այս վարկանիշային մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտը։ Ցանցի այս հատվածի մյուս ֆավորիտը բուլղարացի Ռադոլավ Գեորգիևն է, որին Օվասափյանը կարող է հանդիպել միայն կիսաեզրափակչում։ Նման ցանցից եզրափակիչ դուրս գալը Դավիթի համար սխրանք կլինի, բայց սպորտում անհնարին բան չկա, հատկապես, եթե մարզիկը երիտասարդ է, և մեծ ներուժ ունի։

Հիշեցնենք, որ 77 և 97 կգ քաշային կարգերում Հայաստանն արդեն օլիմպիական ուղեգիր ունի, այնպես որ այդ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները հանդես չեն գա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1627 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար