Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ բոլոր այն դատավորների նկատմամբ, ովքեր իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացնում, գործողություններ են իրականացվում, ասաց, որ չգիտի այդպիսի ցուցակի մասին, բայց նշեց, որ դատավորների նկատմամբ իրականացվում են որոշակի վերահսկողական գործողություններ.
«Դատավոր Մխիթար Պապոյանի կողմից ներկայացվել էր հաղորդում այն հրապարակումների վերաբերյալ, թե իբր մենք (իմ ընկերական շրջապատը, որ դատավորներ են) մասնակցել են հանրապետության երկրորդ նախագահի դատական ակտը գրելու պրոցեսին. միջամտել ենք: Դրա հետ կապված եղել են պրոցեսներ, արդեն իսկ ունենք մեր կոլեգաների կողմից բողոքարկված դատական ակտեր, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ մեր նկատմամբ եղել է որոշակի վերահսկողություն՝ օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Այդ պրոցեսները, բնականաբար, ոչ մեկին հաճելի չեն, այդ թվում՝ ինձ։ Օրինակ՝ դուք խարդախության մասին հաղորդում տաք, բայց ձեր տանը խուզարկություն կատարեն»,- ասաց դատավորը:
Անդրադառնալով պաշտոնյաների կողմից դատավորներին քննադատելուն, թիրախավորելուն, նաև հարցին՝ դա դատավորների անկախությանը վնասո՞ւմ է՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ասաց.
«Բնականաբար, ոչ մեկին դուրեկան չէ, որ քննադատում են։ Քննադատությունը կարելի է ընդունել, եթե այն առողջ է։ Բայց հաճախ լսում ենք քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնք, իմ կարծիքով, թույլատրելի երևույթներ չեն։ Թույլատրելի երևույթներ չեն հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Բայց այդ քննադատությունները, կամ անհարիր գնահատականներն իմ գործունեության վրա չեն ազդում»։
Անդրադառնալով այն հարցին, որ դատական իշխանության ներկայացուցիչները սպասարկում են նախկին իշխանություններին՝ դատավորն ասաց.
«Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, մասնավորապես, որ դատավորի վարույթում գտնվող քրեական գործը ԲԴԽ-ն կարող է վերցնել եւ մակագրել այլ դատավորի, Ռշտունին ասաց.
«Նախկինում դատարանի նախագահն ուներ մակագրության լիազորություն, դա քննադատությունների էր ենթարկվում, հիմա համակարգչի միջոցով այդ գործերը մակագրվում են, այսինքն՝ այդ ամենը լինում է պատահականության սկզբունքով։ Հիմա վերցնել և տալ մյուս դատավորին, ԲԴԽ-ն ասում է, որ այդ կարգերը հստակ կսահմանենք, բայց կարծում եմ՝ դա նախատեսելու անհրաժեշտություն չկար։ Ստացվում է մի իրավիճակ, որ դատավորի նկատմամբ վստահության խնդիր կա, եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց որպես բարդ գործ և տվեց մեկ այլ դատավորի, կողմի մոտ այդ դատավորի նկատմամբ անվստահություն է առաջացնելու»:
Անդրադառնալով նաև այն կետին, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք նույնպես կկարողանան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ դատավորը նշեց.
«Վերջերս ԲԴԽ անդամների հետ հանդիպում էր տեղ ունեցել Վերաքննիչ դատարանում, մենք մեր կարծիքը բացասական առումով ներկայացրել ենք։ Վարույթ հարուցող երկու սուբյեկտ կա՝ արդարադատության նախարար և կարգապահական հանձնաժողով, չեմ հասկանում, թե երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը որն է։ Եթե քաղաքացին կարողանում է դիմել թե՛ կարգապահական հանձնաժողովին, թե՛ արդարադատության նախարարին, ուրեմն այդ փոփոխության իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Եթե ԲԴԽ-ի նպատակն է ազդեցության լծակներն ավելացնել դատավորների նկատմամբ, ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն ունի այդ առաքելությունը, որովհետև ԲԴԽ-ի առաջնային առաքելություններից մեկը դատավորներին պաշտպանելն է, ոչ թե դատավորների նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելը»։
Խոսելով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի մասին՝ Վազգեն Ռշտունին նկատեց՝ Վարդազարյանի հետ կապված պրոցեսներ են ընթանում առաջին ատյանի դատարանում.
«Իմ կանխատեսմամբ՝ դրանք հայտնվելու են նաեւ Վերաքննիչ դատարանի տիրույթում, դրա համար իմ կողմից այդ պրոցեսներին գնահատական տալը ճիշտ չէ։ Չի բացառվում, որ ես լինեմ հետագայում այդ պրոցեսները քննող դատավորը»:
Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը։
Նշենք, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT