Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից:
«Հարգելի՛ գործընկերներ,
Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել այն օրվան, երբ դուք արդեն պաշտոնապես ստանձնելու եք սահմանադրական այս մարմինը ներկայացնելու բարձր պատիվը: Կարծում եմ, որ խորհրդի առաջին կազմում ընտրվելը կրկնակի է բարձրացնում պատասխանատվությունը, քանի որ դուք եք կայացնելու այդ մարմինը, իսկ այդ անկախ մարմնի կայացումից շատ բան է կախված մեր երկրում:
Ցանկանում եմ անհատապես շնորհավորել Ձեզ, պարո՛ն Հարությունյան:Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ տեսանելի ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը կուրվագծի իր կայացման ճանապարհը և իր արժանի տեղը կունենա մեր պետական մարմինների համակարգում և ոչ միայն: Ես վստահ եմ, որ անցնելու է որոշ ժամանակ և արդեն միջազգային ասպարեզում, մասնագիտական հարթակներում ճանաչելու են Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը:
Գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ի սկզբանե նախատեսված է եղել բարձրացնել Արդարադատության խորհրդի դերակատարությունը: Սակայն, հաշվի առնելով դատական իշխանության անկախության հանգամանքը, մասնագիտական խորհուրդն առաջարկեց ի վերջո ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի դատարանների և դատավորների անկախության բարձրացման հարցում:
Սա չի նշանակում, որ մենք անտեսում կամ անտեսել ենք Արդարադատության խորհրդի դերակատարությունը մեր դատական համակարգի կայացման գործում, ավելին՝ պետք է ասեմ, որ Արդարադատության խորհուրդն այս քսան տարիների ընթացքում իր ներդրումն ունեցել է: Որքան էլ մեր հանրությունը, անձամբ ես որոշակի խնդիրներ տեսնենք, կամ կարծիք ունենանք դատական համակարգի անկախության և արդար դատավճիռների կայացման հարցում, այնուհանդերձ, մեր դատական համակարգն այսօր չի կարելի համեմատել ոչ տասը, ոչ տասնհինգ տարի առաջվա եղածի հետ:
Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի ոչ միայն այն մարդկանց ակնկալիքները, ովքեր նախագծել են այս խորհուրդը, այլ, իհարկե, նաև մեր հանրության ակնկալիքները:
Իմ խորին համոզմամբ՝ այն մարմինները, որոնք օժտված են Սահմանադրությամբ նախատեսված մեծ լիազորություններով, պետք է կրեն նաև մեծ պատասխանատվություն: Այստեղ այլ ճանապարհ չկա: Եվ այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պետական մարմիններին: Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք և ասելու ենք նաև հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը: 
Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ, մաղթել ձեզ վճռականություն և հույս եմ հայտնում, որ ձեզնից որևէ մեկը չի փորձելու բարեսիրտ լինել, այն իմաստով, որ բարեսիրտ լինել՝ չի նշանակում սխալները ներել, բարի ու բարեսիրտ լինել՝ երբեք չի նշանակում չտեսնել այն հիմնախնդիրը, որ դառնում է համակարգային, որ վնաս է հասցնում պետությանը: Կարծում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:
Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին: Մնացած բոլոր պարագաներում խաթարվելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքները և միայն վնաս են հասցնելու: Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը:
Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի: Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում խորհուրդը կայանալու է»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը իր և խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովելու նրա սահմանադրական գործառույթի շրջանակներում խորհրդի հետ հանդիպման և շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Գագիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խորհրդի բոլոր անդամներն անմնացորդ աշխատանքով և պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ են ստանձնելու իրենց վերապահված պարտականությունները և արդարացնելու այն ակնկալիքները, որ կան նորաստեղծ սահմանադրական այս մարմնից:
«Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք, և Դուք էլ շեշտեցիք, մեծարգո՛ Նախագահ, այն կարևոր հանգամանքը, որ այստեղ արդեն չկա այն տարբերակումը, թե խորհրդի անդամները դատարանից են, համալսարանից, գիտությունից՝ այստեղ կա միասնական պատասխանատվություն ժողովրդի առջև: Այսինքն՝ միասնական պարտքի զգացում՝ վստահություն ձեռք բերելու և որքան հնարավոր է շուտ արձանագրելու դրական արդյունքներ: Սպասվում է իսկապես լուրջ, ծանրաբեռնված աշխատանք»,-ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և տեղեկացրել է, որ չնայած մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդի լիազորությունների ստանձնմանը, սակայն գործնականում խորհուրդն արդեն լծվել է նախապատրաստական աշխատանքի, առանց որի, ըստ նրա, դժվար կլինի ժամանակին իրականացնել սպասվող ծավալուն աշխատանքը և շտապ լուծումներ տալ առանցքային խնդիրներին:
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT