Երևան
12 °C
Երեւանի Կենտրոնի թաղապետարանում լարված իրավիճակ է: Այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:
«Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձեւով հրահանգել է ազատել իր աշխատասենյակը: Այնուհետեւ վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մեր այցելության պահին տեղում ոստիկաններ էին աշխատում, նրանք փակել էին Մանվել Մարգարյանի աշխատասենյակի դուռը, որպեսզի աշխատանքն ավարտելուց հետո էլ այն կապարակնքեն: Մի պահ հնարավորություն ունեցանք տեսնել Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի սենյակը, այնտեղ, մեղմ ասած, իրարանցում էր՝ գետնին թափված փաստաթղթեր, տեղաշարժած կահույք:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաեւ, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:
Մեր տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Վերջինիս հետ խոսել մեզ չհաջողվեց: Աշխատասենյակում ոչ ոք չկար: Աշխատակիցները հայտնեցին, որ Ազիզյանն առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել: Նշենք, որ Արմեն Ազիզյանը ժամանակավոր կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:
Տեսանյութ՝
«Հայկական ժամանակը» գրել էր, որ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանն էլ մեզ հայտնել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաեւ քրեական գործ կա հարուցված:
Նկատենք՝ Երեւանի ավագանու ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններ են լինելու Կենտրոն վարչական շրջանի որոշ բաժիններում՝ «Կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժինները վերակազմավորվելու են «Քաղաքաշինության, հողօգտագործման եւ կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:
Մարգարյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ ավագանու որոշումից առաջ, երբ իրեն առանց որեւէ պատճառի ասել են՝ ազատման դիմում գրի, դիմել է ՀՀ վարչական դատարան, դրանից հետո ճնշումներն ավելի են ահագնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT