«ՀԱՊԿ-ում որոշ երկրներ Ադրբեջանի հետ մոտ են». ռազմական մեկնաբանը՝ Հայաստանի դիմումի հնարավոր արձագանքների մասին

Հայաստանն այսօր նախաձեռնեց ՀԱՊԿ-ին դիմելու գործընթաց՝ ադրբեջանական կողմի սադրանքներին հակազդելու համար:

Որքանո՞վ է ռեալ, որ Հայաստանի դիմումը հաշվի առնելով ՀԱՊԿ-ն միջամտի, ինչպիսի՞ն կարող է լինել այդ միջամտությունը. թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:

- Պարոն Հարությունով, ադրբեջանական կողմի սադրանքները, ձեր կարծիքով կվերածվե՞ն ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

- Այն, ինչ տեղի է ունենում, ամբողջությամբ համապատասխանում է Սյունիքի հանդեպ Ադրբեջանի նկրտումների մասին հայտարարություններին: Միանշանակ է, որ սա այդ ռազմավարության մի մասն է: Ենթադրելի է, որ այսպիսով ճնշման մեխանիզմ է կիրառվում հայկական կողմի հանդեպ: Թե դա կվերածվի՞ ավելի լայնամասշտաբ գործողության՝ այս պահին դեռ դժվար է ասել:

- Մենք այս պահին պատրա՞ստ ենք ռազմական գործողությունների:

- Դա կախված է նրանից՝ ինչ ծավալի էսկալացիա կլինի, Աստված չանի: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատերազմից հետո այդ ռազմական թուլության հետեւանքն է: Ադրբեջանում հայկական կողմը ընկալվում է որպես թույլ կողմ ու իրենք տեսնում են դաշտ նման ճնշումների համար: Այսինքն եթե Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման խնդիր չլիներ, որը օբյեկտիվորեն կա ու փաստացի շատ մեծ մասով Ռուսաստանն է իրականացնում, նման խնդիր չէր լինի:

- Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Ձեր կարծիքով կմիջամտի՞ այդ կառույցը, թե՞ ոչ:

- Նայած ինչ ենք մենք հասկանում միջամտել ասելով: Եթե բուն ռազմական միջամտության մասին է խոսքը՝ հարց է, թե կառույցի որ մասը: Այս կառույցը միատարր չէ:

- Կարո՞ղ եք ասել, որոնք են ընթացակարգերը, ի՞նչ կարող է հետեւել այս դիմումին:

- Ցանկացած ընթացակարգ միս ու արյուն է ստանում, եթե կա քաղաքական կամք: Այսինքն մենք ռազմական պատմությունիից գիտենք, որ որոշակի նկատառումներից ելնելով որոշ պայմանագրեր կարող են մասնակի կիրառվել կամ չկիրառվել ընդհանրապես: Ամենահեշտ օրինակը Կիպրոսի ճգնաժամի դեպքում ԱՄՆ դիրքորոշումն էր, երբ որ իրենք ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին միանշանակ չէին աջակցում: Այսինքն այստեղ դժվար է ասել՝ ինչքանով կա քաղաքական կամք Ռուսաստանի ու ՀԱՊԿ մյուս անդամների մոտ՝ միջամտել ու ակտիվ աջակցել: Մյուս երկրների հետ հատկապես խնդիր կա, որովհետեւ այնտեղ երկրներ կան, որոնք Ադրբեջանի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե ռազմական:

Եվ այնտեղ նաեւ երկրներ կան, որոնք հայտարարել են, որ աշխատելու են իրենց սահմաններից դուրս ոչ մի ակտիվության չմասնակցել: Այսինքն այն տարբերակը, որ ամբողջ կազմակերպությունը միասնական գործելու է՝ քիչ հավանական եմ համարում: Երկրորդ խնդիրը. մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն արդեն որոշակի դիվանագիտական ճնշում բանեցնում է Ադրբեջանի վրա, չի բացառվում, որ այդ ճնշումը լինի ռազմական դեմոնստրացիաների տեսքով:

Բայց պետք է հաշվի առնել, որ ռուսական կողմը նման իրավիճակներում աշխատում է չստեղծել լայնածավալ գործողությունների ռիսկեր Ադրբեջանի հետ, որովհետեւ իրենք նախ շահագրգռված են այդ երկրի հետ հարաբերություններով, երկրորդ, այնտեղ կա Թուրքիայի գործոն: Հիմա Ադրբեջանի տարածքում կա Թուրքիայի ռազմական ներկայությունը եւ դա ուղղված է այդ երկիրը պաշտպանելուն: Այսինքն պոտենցյալ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ կարող է առաջացնել ռուս-թուրքական կոնֆլիկտ, ինչը այնտեղ հաշվի են առնում:

Իրականում ռուսական դինանագիտությունը բարդ իրավիճակում է, որովհետեւ մի կողմից խնդիր ունեն զսպել թուրքական ակտիվությունը տարածաշրջանում, որը միշտ ընկալվել է իրենց ազդեցության գոտի, բայց մյուս կողմից խնդիր կա, որ դա անվերահսկելի բնույթ չկրի, եւ չդրդեն Ադրբեջանին դեպի Արեւմուտք: Կողքից Ռուսաստանի գործողությունների անհասկանալի թվալն այս գործոններով է պայմանավորված:

- Ամեն դեպքում խնդրում եմ զուտ ընթոացակարգային առումով նշել, թե ինչ է հետեւելու Հայաստանի դիմումին:

- Սկսվելու է որոշակի բանակցություններ՝ համատեղ որոշակի գործողությունների շուրջ, այդ փուլն է հիմա հայկական կողմը նախաձեռնում, բայց դա կվերածվի այլ բանի թե չէ, դա քաղաքական կամքով է պայմանավորված:

- Այսինքն չեք բացառում, որ հայաստանը մնա միայնա՞կ Ադրբեջանի սադրանքների դեմ պայքարում:

- Մենք հիմա գործ ունենք լոկալ միջադեպի հետ, այդ լոկալ միջադեպի դեպքում սկսել գլոբալ գործընթաց՝ ռուսական կողմը կաշխատի բանը դրան չհասցնել, բայց եթե խոսքը գնա լայնածավալ հարձակման մասին՝ այդ դեպքում այլընտրանք չի լինի, ոչ միայն քաղաքական պատճառներով, այլ նրա համար, որովհետեւ այստեղ իրենց զինված ուժերն են եւ իրենք էլ հարվածի տակ կհայտնվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3659 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում