Եթե բանակցություններն արդյունք չտան, ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք՝ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։

Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ հայկական կողմից այս պահին բանակցում են ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ, ներկայացուցիչներ ռուսական եւ ադրբեջանական կողմից:

Ըստ Խաչատրյանի՝ բանակցությունները միայն Սեւ լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, եւ հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,- նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ տարածքներում չեզոք գոտիներ ստեղծվեն՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է՝ հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։

Սահմանի կահավորված չլինելու մասին հարցին պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե, չենք կահավորել, դուք պատկերացնո՞ւմ եք այս ծավալի սահման եւ ձմեռային պայմաններում այն կահավորել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կահավորելը»:

Խոսելով այն մասին, թե ինչ է լինելու, եթե բանակցություններն արդյունք չտան՝ Խաչատրյանն ասաց, որ այդ դեպքում մեր պատկան մարմիններն այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում. «Հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի հայկական տարածքից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դրա հետեւանքները պետք է հաշվարկեն զինվորականները:

Պատգամավորը հավելեց, որ այս պահին ադրբեջանցիները պատճառաբանում են, թե ճշգրտելու խնդիրներ ունեն, ինչից հետո հնարավոր է՝ բավարարեն հայկական կողմի պահանջները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2784 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել